Ֆրանսիայում մահացել է Արսեն Չիլինգարյանը
Երկարատև ծանր հիվանդությունից հետո Ֆրանսիայում մահացել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Արսեն Չիլինգարյանը, ով վերջին տարիներին ապրում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Արսեն Չիլինգարյանն «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնությունում, իսկ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո անցել էր մարզչական աշխատանքի: Արսեն Չիլինգարյանն աշխատել է նաև նորանկախ Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականներում, իսկ նրա վերջին ակումբը Երևանի «Ուլիսն» էր:
Panorama.am-ը ցավակցում է Արսեն Չիլինգարյանի հարազատներին ու մերձավորներին: