Մշակույթ 12:35 14/05/2013

Մշակույթի նախարարությունն իր գործը «լավ» է կատարում… Փակ շուկայի ձևափոխումը շարունակվում է

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Օրենքի առջև հավասար են բոլորը: Այս պարզ ճշմարտությունը գիտեն բոլոր: Այս պարզ ճշմարտությունն ընդունելի է բոլոր երկրներում: Սա երկրների զարգացման, կայացման կարևորագույն գրավականներից մեկն է:

Սակայն… Հայաստանում կարծես մի քիչ այլ է: Վառ օրինակ` Փակ շուկան: Հայաստանի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 4-րդ գլխի 21-րդ հոդվածում հստակ նշված է. «Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա»: Շուկան ընդգրկված է պետության կողմից պահպանվող ցուցակում: Լիազոր մարմինը մշակույթի նախարարությունն է: Նախարարությունը կազմել է նախագիծ, ներկայացրել սեփականատիրոջը: Սեփականատերը չի արձագանքել, սակայն շուկայում «բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում»:

«Մշակույթի նախարարությունը Փակ շուկայի պահպանության համար իրականացրել է իր լիազորությունների սահմաններում ամեն ինչ, դիմել է սեփականատիրոջը, քաղաքապետարան, դատախազություն` դադարեցնել անօրինական շինարարությունը, սակայն շինարարությունը շարունակվում է»,- ասուլիսում մշակույթի նախարարության քայլերը ներկայացրեց մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:

Նա կրկնում էր. «Նախարարությունն իր լիազորությունների սահմաններում է գործում»:

Կ. Այվազյանը տեղեկացրեց, որ իրենք նախագիծ են ներկայացրել սեփականատիրոջը, որի համաձայն ետնամասի պատերը պետք է ամրացվեն, մասնակի քանդման աշխատանքներ արվեն, որպեսզի հետագայում վերականգնվեն կամարները: Պատասխան դեռ չեն ստացել:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հետ չեք վերցնում սեփականատիրոջից հուշարձանը, քանի որ օրենքը դա թույլ է տալիս, Կ. Այվազյանն ասաց. «Մենք սեփականատիրոջ փոփոխման խնդիր չենք դնում, դատախազության, քաղաքապետարանի խնդիրն է: Մենք միայն հուշարձանի պահպանության խնդիր ենք դնում»:

Հայաստանի գործող օրենքները թույլ են տալիս, որ եթե հուշարձանն ունի սեփականատար, բայց վերջինս բարեխիղճ չէ ու չի կատարում օրենքով սեփականատիրոջը վերապահված դրույթները` «ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը, լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին» և այլն (վերը նշված օրենք, գլուխ 7-րդ, հոդված 36) հետ վերցնել:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից Panorama.am-ին պարզաբանեցին, որ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում ընդգրկված հուշարձանը վաճառելուց հետո էլ շարունակում է մնալ այդ ցուցակում, իսկ սեփականատերը պարտավոր է համաձայն մեր օրենքի բոլոր պարտավորությունները կատարել. «Քայլեր է գործարկում, որոնք մեր օրենքին հարիր չեն, չեն համապատասխանում օրենքին, համապատասխան օրենքով կարելի է հետ վերցնել: Հավերժ չեն տրվում: Եթե հուշարձան է, կարելի է հետ վերցնել, ամեն դեպքում մի քիչ ուրիշ ռեժիմի մեջ է, սովորական շենք չի, որ վաճառեն ու վերջ»: Մինչդեռ քաղաքապատերանից մեզ ասացին, որ հավերժ է:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենք, գլուխ 8-րդ, հոդված 38, 40. «Հուշարձանն օգտագործողները, եթե իրենց կանխամտածված կամ ոչ կանխամտածված գործողություններով վնասել են հուշարձանի պահպանությանը, կորցնում են օգտագործման իրավունքը:
Հուշարձան օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում դրանց պահպանության ու անվթարության ապահովման համար և պարտավոր են կատարել հուշարձանների պահպանության ու օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

Այդ պայմանները չկատարելու դեպքում՝
ա) հուշարձանն օգտագործման տրամադրողն իրավասու է վաղաժամկետ դադարեցնել վարձակալական պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) հուշարձանի սեփականատերը, լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինն իրավասու են դատական կարգով գանգատարկելու օգտագործման իրավունքը և պահանջելու՝ օգտագործողի մեղքով հուշարձանին հասցված վնասի հատուցում»:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե սեփականատերը գործում է ոչ օրենքի սահմաններում, նախարարությունն էլ թող մի կողմ դնի թղթերը, օրենքները ու կանխի ապօրինի շինարարությունը, Կ. Այվազյանն ընդգծեց, որ իրենք պետական մարմին են ու դիմել են դատախազություն. «Դրանից վերև բան չկա»:
Ի դեպ, նա ասաց, որ ինքն անձամբ մայիսի 7-8-ին եղել է շուկայի տարածքում, լուսանկարել. «Դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի դադարեցնեն, պատասխան չենք ստացել»:

Ասուլիսին ներկա Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ այլևս որևէ հույս չունի, որ պետության կողմից պահպանվող հուշարձանը կվերադարձվի քաղաքին իր նախնական տեսքով: «Մեր պայքարն արդյունք չի տալիս, քանի որ չգիտեմ` որտեղ է թաքնված գաղտնիքը: Պետական մարմինները` մշակույթի նախարարություն, քաղաքապետարան, դատախազություն ի պատասխան մեր նամակների պատասխանում են, որ կատարվել է վատ բան, որ առողջ հուշարձանը կորցնում ենք, բայց սեփականատերը բոլորին խոստացել է, որ կվերականգնի նույն ձևով ու կվերադարձնի քաղաքին: Բայց այլևս չեմ կարող հավատալ դրանց, քանի որ անտրամաբանական է»,- ասաց նա:

Մ. Մինասյանը նշեց, որ քաղաքապետարանի ավագանու ոչ մի անդամ երբևէ ոտքի չի կանգնել ու չի ասել` թե այս ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է մշակույթի նախարարությանը, նա հարցադրում արեց` «Միգուցե մեզ մշակույթի նախարարություն պետք չէ»: Ճարտարապետների միության նախագահը ցավով նշեց, որ ճարտարապետական առումով մեծ արժեք ներկայացնող Փակ շուկան վերածվելու է սովորական խանութի, որի նման կարող է լինել ամենուր ու բազմաթիվ:
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանն ընդգծեց. «Մեր երկրում թքած ունեն օրենքների, որոշումների վրա»:

Ստացվում է, որ մշակույթի նախարարությունն իր գործը «լավ» է կատարում` դիմում է այս ու այն մարմիններին, իսկ այս ու այն մարմինները բազմաթիվ առիթներ են ունեցել, բազմաթիվ փաստեր են ունեցել, որ կարող էին հուշարձանը վերցնել սեփականատիրոջ ձեռքից: Սակայն չեն անում, նույնիսկ նրա անօրինական գործողություններում «հանցակազմ» չեն գտնում: Ինչո՞ւ: Պատասխանը միանշանակ է` Հայաստանում ոչ բոլորն են հավասար օրենքի առջև, Հայաստանում կան մարդիկ, որոնք իրենց օրենքից վեր են դասում, իսկ պատասխանատու մարմինները չեն ուզում, միգուցե չեն կարողանում բռնել նրա «ավերիչ» ձեռքը:

Նախորդող նորություններ`
Փակ շուկայում ընթացող շինարարությունը բուռն ընթացք է ստացել... նախագիծ էլի չկա (լուսանկարներ)

Բնակիչները` Փակ շուկայի շինարարության մասին. Պահանջում ենք վերջապես արձագանքեք և շտապ դադարեցնեք ապօրինությունը

Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով

Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2

Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1

Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}