Դավիթ Օհանյանը` Երևանի փոխքաղաքապետ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը կնշանակվի փոխքաղաքապետ: Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից, հունիսի 15-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի:
Նիստի օրակարգում ընդգրկված է նաև Օհանյանին փոխքաղապետ նշանակելու վերաբերյալ որոշման նախագաիծը.
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Դավիթ Օհանյանին նշանակել Երևանի քաղաքապետի տեղակալ»:
Նշենք, որ Դավիթ Օհանյանի` փոխքաղաքապետ նշանակվելու վերաբերյալ լուրերը վաղուց էին շրջանառվում: Անձամբ Օհանյանը երեկ լրատվամիջոցներին ասել է, թե ինը նման առաջարկ չի ստացել:
Նույն նիստում ընդգրկված են նաև Կամո Արեյանին քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու, Վահե Նիկոյանին և Արամ Սուքիասյանին փոխքաղաքապետեր նշանակելու վերաբերյալ հարցերը: Փաստորեն այսուհետ Երևանի քաղաքապետը կունենա 4 տեղակալ:
Դատելով առկա տեղեկատվությունից, քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը կզրկվի այդ պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ