Երվանդ Երկանյան. Մտավորականը նախ և առաջ պետք է լինի արդարության և խղճի իրական արտահայտությունը
Արվեստով պետք է օգնել մարդկանց տեսնել վաղվա օրը կամ օրն իր լավագույն կողմերով: Իսկ դա հնարավոր է, եթե կա նվիրվածություն գործին: Այսօր գործի նկատմամբ պատասխանատվությունը, նվիրվածությունը պակասել է: ««Այսօրը» և Հայաստանի մտավորականությունը» խորագրով քննարկման ժամանակ նման դիտարկում արեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Արաքսյա Սարյանը:
Ըստ նրա, ամեն մարդ պետք է կատարի իր գործը, յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում: Ա. Սարյանի համոզմամբ, մտավորականի ներդրումը պետք է այնպիսին լինի, որ օգտակար լինի երիտասարդությանը:
Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Երկանյանի կարծիքով, մտավորականությունը հասարակության և պետության բարոմետրն է: Ըստ նրա, մտավորականը նախ և առաջ պետք է լինի արդարության և խղճի իրական արտահայտությունը:
Ե. Երկանյանի համոզմամբ, մտավորականի գլխավոր խնդիրն այն է, որ պետք է բարձր պահի հասարակության զարգացմանը միտված իդեալները, գաղափարները ու հետևի, որ հասարակությունը առաջ շարժվի հետևելով այդ գաղափարներին:
«Այսօր մտավորականությունը կարիք ունի հասարակության կողմից հարգանքի: Հասարակությունը ինքը բավական ծանր վիճակում գտնվելով, երբ օրապահիկ հացի մասին ավելի շատ է մտածում, քան արվեստի, վերաբերմունքը դեպի մտավորականությունը թուլացրել է»,- ասաց Երվանդ Երկանյանը: Ըստ նրա, արդար չեն այն մեղադրանքները, որ այսօր հաճախ են հնչեցնում`մտավորականի դերը նվազել, պակասել է հասարակության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում