Հասարակություն 09:55 24/06/2013

Դեռ ինչքան ժամանակ մանկապարտեզի մեկ խմբում պետք է լինի 35-40 երեխա. Քաղաքապետարանի հստակ պատասխան չկա

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, 2011-ին անվճար դարձած մանկապարտեզների խմբերի գերբեռնված լինելու խնդրի ու դրա հետևանքների մասին Panorama.am-ը բարձրաձայնել է  դեռ նախորդ տարվա վերջին:

Խնդրին միջամտեց ու քաղաքապետարանի հետ նամակագրություն սկսեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: ՄԻՊ-ում հարցականի տակ դրեցին մանկապարտեզ հաճախող երեխաների հանգստի, ժամանցի իրավունքի իրականացման ապահովումը: Ամիսներ առաջ ՄԻՊ աշխատակազմը հայտարարեց, որ ցավոք, չկա բեռնաթափմանն ուղղված հստակ մշակված քաղաքականություն:

Օրեր առաջ Panorama.am-ը քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց պարզել, թե ի՞նչ է արվել և արվում խմբերի բեռնթափման ուղղությամբ, ե՞րբ ի վերջո խմբերում կլինեն այնքան երեխաներ, որքան սահմանված է:

Ըստ սահմանված չափորոշիչների՝ խմբում երեխաների թիվը պետք է լինի առավելագույնը 30, իսկ մսուրում` ավելի քիչ: Առողջապահության նախարարի հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարական նորմերից և կանոններից ելնելով՝ մեկ երեխայի համար նախատեսվում է` վաղ հասակի I և II խմբերում՝ 5 քմ, փոքրերի խմբում՝ 7.5 քմ, նախադպրոցականների համար՝ 7.2 քմ տարածք։

Երբ 2011-ին մայրաքաղաքում մանկապարտեզները դարձան անվճար, Երևանի քաղաքապետարանում ակնկալում էին, որ կլինի մանկապարտեզ հաճախող երեխաների 2 տոկոս աճ, մինչդեռ, ըստ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների համաձայն, աճը եղել է ավելի քան 40 տոկոս:

«Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կտրուկ աճել է Երևանի քաղաքապետի 31.03.2011թ, 1101-Ա որոշումն ընդունելուց հետո։ Մինչ վերոգրյալ որոշման ընդունումը մանկապարտեզ էր հաճախում 22 500-երեխա։ Այսօր նրանց թիվը կազմում է շուրջ 31 700»,-ասված է քաղաքապետարանին ուղղված հարցերի գրավոր պատասխանում:

Սա թերևս միակ հստակ պատասխանն է, որ Panorama.am-ը ստացել է քաղաքապետարանից, չնայած հասարակայնության հետ կապերի վարչությունից հորդորեցին հարցերը գրավոր ուղարկել, առավել հստակ պատասխաններ տրամադրելու խոստումով:

Օրինակ այդպես էլ անհայտ մնաց, թե ե՞րբ խմբերում կլինեն սահմանված թվով երեխաներ, կամ ի՞նչ երաշխիք, որ այդ դեպքում բազմաթիվ երեխաներ չեն կարողանա ընդունվել նուհեր, կամ այն հարցը, թե խմբերի ո՞ր մասն են գերբեռնված…

Փոխարենը հերթական անգամ ստացանք խիստ անորոշ պատասխաններ, օրինակ.
«Նախադպրոցական հաստատություն երեխաների անվճար հաճախմամբ լուծվել է Երևանի անապահով բազմաթիվ ընտանիքների սոցիալական խնդիրը, ինչի հետևանքով էլ մի շարք մանկապարտեզների որոշ խմբերում չի պահպանվել երեխաթվի սահմանված նորմատիվը։ Ինչ վերաբերում է մանկապարտեզների խմբերում երեխաթվի բեռնաթափմանը տեղեկացնում ենք, որ հարցը օրակարգային է, որի շուրջ համապատասխան աշխատանքներ են տարվում»:

Քաղաքապետարանից նախկինում հիմնավորում էին, թե միանգամից այդքան երեխայի համար չեն կարողանում գույքային հարցեր կարգավորել, հաշվի առնելով, որ հիմա քաղաքապետարանը նոր գույք է տրամադրում մանկապարտեզներին, հարցրել էինք, թե այս պահին կա՞ն ուրիշ հանգամանքեր, որոնք խանգարում են բեռնաթափման ծրագրի իրականացմանը:

Քաղաքապետարանից ստացել ենք հետևյալ պատասխանը.
«Ներկայումս Երևան քաղաքի մանկապարտեզները չունեն մանկավարժական անձնակազմի և գույքի խնդիր»:

 Նախորդող հրապարակումներ`
Մանկապարտեզի մեկ խմբում 40-ից ավելի երեխա կա. Քաղաքապետարանում խնդրին տեղյակ են

Մանկապարտեզների գերբեռնվածության խնդրով ՄԻՊ աշխատակազմը քննություն կսկսի

Panorama.am-ի հրապարակման հետքերով. ՄԻՊ-քաղաքապետ նամակագրությունը շարունակվում է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:58
Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:40
Վթարային ջրանջատում Արագածոտնում ապրիլի 23-ին և 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն, մահ, կամ՝ բերդ.Միհրան Մախսուդյան
«Համայնքապետերն ինձ ասացին, որ ոչ մի ընդհանուր հայտարարի էլ չեն եկել, ինչպես որոշվել է, այդպես էլ գնում է»,-ՀՀ քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
ArmeniaSputnik-ի տվյալներով` վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ մասին ասել է առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին։ Պատճառն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:56
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է միլանյան թիմի հաղթանակն Իտալիայի առաջնությունում
Աղբյուր` Panorama.am
09:50
Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:34
Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե։ Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»
«Փաստ» թերթը գրում է. «Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գևորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ինտերը 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ ««Ինտեր»-«Միլան» հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։ Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, և քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տևական ժամանակ երեք...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել,...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
07:30
Ապրիլի 23-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:23
Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին և Ադրբեջանին Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման մեջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների...
Աղբյուր` Panorama.am
23:09
Մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը Ադրբեջանի գնած սպառազինության 15-20 %-ից ավել չէ. Նիկոլ Փաշինյան
«Իհարկե, ներդրողները՝ այո, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս...
Աղբյուր` Panorama.am
22:50
Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ. Շարմազանով
«Իրենք կարո՞ղ են գնան Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ և ասեն՝ Սպարապետ՝ դու սխալ էիր՝ Նիկոլը ճիշտ, դու օկուպանտ ես, սպարապե՛տ»,-...
Աղբյուր` Panorama.am
22:00
Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են
24News-ի բացառիկ տեղեկություններով՝ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:50
ԼՂ-ի խաղաղապահ զորախումբը, հասկանալիորեն չի կարող մնալ նաև Հայաստանում. Արմեն Գրիգորյան
ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման...
Աղբյուր` Panorama.am
21:38
Բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչը որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ն է արել. Նիկոլ Փաշինյան
«Շատ են ասում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասեց, այնպես ասեց, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում էս արեց, էն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
15:23 22/04/2024

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}