Հարցազրույցներ 11:16 11/07/2013

Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում

Հեղինակ` Տաթև Մանուկյան

«Հայաստանյան թանգարանների սրահները հիմնականում դատարկ են, դասական համերգների ժամանակ դահլիճներում ազատ տեղեր են լինում»: ... Չնայած այս ամենին՝ Սոնա Ազարյանը լավատես է: Panorama.am-ի զրուցակիցն է ՌԴ «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար՝ Յուրի Բաշմետ), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Թոփչյան) մենակատար, «Նոր Ռուսաստան» նվագախմբի մենակատարների քառյակի և Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի հիմնադիր՝ ջութակահարուհի Սոնա Ազարյանը:

-Ելույթ եք ունենում և ռուսական, և հայկական բեմերում, շփվում եք և ռուս, և հայ հանդիսատեսների հետ: Ո՞ր բեմն է Ձեզ ավելի «լարված վիճակում պահում», և ընդհանրապես՝ արդյո՞ք հանդիսատեսների մեջ նկատում եք տարբերություններ:
-Տասը տարի է արդեն ապրում և գործունեություն եմ ծավալում Մոսկվայում, չնայած Հայաստանի հետ կապս մշտապես պահպանել եմ, համարյա ամեն տարի համերգներ եմ ունեցել այստեղ, մասնակցել տարբեր ծրագրերի: Այս պահին աշխատում եմ նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում: Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում, քան ռուսական, քո հայրենիքում պատասխանատվությունն ավելի մեծ է: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ըստ իս՝ դասական երաժշտության հանդիսատեսը համաշխարհային է, այսինքն՝ տարբերություններ առանձնապես չեմ նկատում: Ցանկացած երկրում դասական երաժշտության համերգներ այցելում է կրթված հանդիսատեսը:

-Տիկին Ազարյան, ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների իշխանությունների վերաբերմունքը մշակույթին:
-Տարբերություն կա: Ռուսաստանում լավագույն նվագախմբերը, թատրոնները ստանում են պետական դրամաշնորհներ: Արվեստագետները ստանում են նորմալ աշխատավարձ, այսինքն կարողանում են հոգալ իրենց ու իրենց ընտանիքների կարիքները՝ իրենց նվիրելով միայն ստեղծագործելուն, իրենց մասնագիտությանը: Այս տեսակետից Ռուսաստանից շատ բան ունենք սովորելու:

-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակ: Արդյո՞ք կար անհրաժեշտություն:
-Անշուշտ: Կամերային երաժշտությանը մեծ նշանակություն է տրվում Եվրոպայում և ԱՄՆ-ում, աշխարհի շատ ԲՈՒՀ-եր լարային քառյակի առանձին ֆակուլտետներ ունեն: Մեզ մոտ միայն Կոմիտասի անվան լարային քառյակն է գործում: Դա շատ քիչ է: Միշտ էլ քառյակ ստեղծելու ցանկություն ունեցել եմ: Մոսկվայում գործընկերներով ստեղծել ենք մեր նվագախմբի մենակատարների քառյակը, այստեղ՝ Միրզոյանի անվան քառյակը, որի կարիքը վաղուց էր հասունացել: Արդեն ծրագրավորել ենք մեր անելիքները, ֆինանսավորում ենք փնտրում: Հույս ունեմ, որ այս հարցը կլուծվի: Մոտակա ժամանակներում քառյակով, ինչպես նաև մենահամերգով, նախապատրաստվում եմ ելույթներ ունենալ Ղարաբաղում:

-Մոսկվայում հիմնել եք «Հույս, հավատ, սեր» անվանումով միջազգային փառատոն, որի շրջանակներում նաև բարեգործություն եք ծավալել: Արդյո՞ք Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի գործունեությունն էլ ուղղված է լինելու բարեգործությանը:
-Իհարկե, քառյակի ծրագրերից մեկն էլ հենց բարեգործությունն է: Հունիսի 1-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում /պրոֆ. Արամ. Աբրահամյանի հավաքածու/ կազմակերպել էինք բարեգործական միջոցառում՝ հրավիրելով Էջմիածնի «Նագաշյան» մանկատան երեխաներին: Նախ եղավ համերգային մաս, այնուհետև երեխաներին ներկայացրեցինք քառյակի կազմում ընդգրկված երաժշտական գործիքների ստեղծման պատմությունները, նաև անցկացվեց նկարչական վարպետության դաս, որը վարեց նկարիչ Էդուարդ Հակոբյանը: Այսինքն, այն, ինչ մենք կարող ենք նվիրել՝ գիտելիքը, քառյակի որդեգրած ուղղություններից մեկն է լինելու:
Ռուսաստանում այդ ամենը մի քիչ ավելի հեշտ է իրականացնել, այնտեղ շատ լավ երաժիշտներ օգնում էին իմ փառատոնին՝ դա ընդունված պրակտիկա է: Նրանք աջակցում էին նաև, որ մենք Ռուսաստանի տարբեր վայրերի մանկատներից երեխաներ բերենք համերգների, ինչն իսկական տոն էր դառնում երեխաների համար: Համերգների ընթացքում հավաքված գումարը տալիս էինք մանկատներին: Այնտեղ հասկանում են, որ միմյանց օգնելով կարելի է որոշակի հաջողությունների հասնել: Փորձում ենք նույնը կազմակերպել այստեղ: Երևանի երաժշտական թիվ 13 գիշերօթիկ դպրոցը (փողային գործիքների ուսուցման համար) 70 տարի է, ինչ շատ կարևոր գործունեություն է ծավալում Հայաստանում: Այնտեղ շատ լավ, ընդունակ երեխաներ են սովորում, ովքեր տարբեր մրցույթներում առաջին տեղերն են զբաղեցնում: Մոսկվայում տեղեկացա, որ այնտեղ երաժշտական գործիքների խիստ պակաս կա, եղածներն էլ շատ վատ վիճակում են: Դիմեցի իմ ռուս ընկերներին: Արձագանքը շատ մեծ էր: Այսօր այդ երեխաներն արդեն ունեն նոր գործիքներ: Բայց օգնությունը պետք է լինի շարունակական:

-Տիկին Ազարյան, արդյո՞ք  փառատոնը նաև այստեղ անցկացնելու մտադրություն չունեք: 

-Կարծում եմ, որ դա հնարավոր է: Միգուցե չլինի նույնը, բայց այդ ուղղությամբ մտածում եմ: Օրինակ, ծրագրում եմ փառատոն կազմակերպել Երևանի Ռուսական արվեստի թանգարանի/ /պրոֆ. Արամ. Աբրահամյանի հավաքածու/ հետ համատեղ: Սակայն խնդիր կա. թանգարանն այսօր չունի ռոյալ: Եթե ինչ-որ մեկը թանգարանին նվիրի ռոյալ՝ նույնիսկ օգտագործած, մենք շատ ուրախ կլինենք, և հիանալի համերգներ կկազմակերպենք::

-Ինչպե՞ս կգնահատեք հայկական դասական երաժշտության այսօրվա վիճակը:
-Նախ նշեմ, որ ես որևէ անկում չեմ նկատել, միգուցե ես լավատես եմ: Տարբեր դահլիճներում այսօր կազմակերպվում են դասական երաժշտության համերգներ, ես պարբերաբար հրավերներ եմ ստանում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը վերելք է ապրում: Միջազգային մակարդակի նվագախումբ է:
Սակայն կադրերի խնդիր կա: Այսօր ինչպես Կամերային նվագախումբը, այնպես էլ ֆիլհարմոնիկը, կադրերի խնդիր դեռ չունեն, սակայն ով է գալու մեզ փոխարինելու՝ դա հարց է, քանի որ ինչպես այլ մասնագետներն են հեռանում, այնպես էլ երաժիշտները: Հասկանում եմ, որ այսօրվա պայմաններից դրդված են հեռանում, բայց ինչ-որ բան պետք է արվի, որ առաջիկայում կադրերի խնդիր չունենանք: Նաև նկատել եմ, որ երիտասարդների շրջանում երաժիշտ դառնալու ձգտում չկա:

-Որպես երիտասարդ արվեստագետ, ինչպիսի՞ մտահոգություններ ունեք այսօր:
-Իջել է արվեստի նկատմամբ հետաքրքրությունը: Մոսկվայում, ձմռան ցրտին, մարդիկ որևէ թանգարան մտնելու ու նոր ցուցադրություն նայելու համար ժամերով հերթ են կանգնում: Համերգների տոմսերը շատ արագ սպառվում են: Հայաստանում, ցավոք, այսօր այդպես չէ: Մտնում ես թանգարանները՝ դատարակություն (բացառությամբ ինչ-որ աղմկալի ցուցահանդեսների բացման օրերի), հատուկենտ մարդիկ են, համերգների ժամանակ նույնիսկ ազատ տեղեր են լինում: Այդպես չպետք է լինի:
Ըստ երևույթին, արվեստասերներից շատերն էլ արտագաղթել են: Կամ՝ դժվարանում են նույնիսկ ոչ այնքան թանկ տոմսեր գնել: Ինչպես, ցավոք, նաև կրթական մակարդակն է իջել. չէ որ միայն կրթված մարդն է ձգտում շփվել մշակույթի, դասական արվեստի հետ: Եվ այստեղ բոլորս անելիք ունենք:

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`

Գ. Գինոսյան. Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին
Արա Գևորգյան. Փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց
Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է
Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է
ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին
Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը
Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ
Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞
Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով իրականացնում է ամբողջական փողոցների ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}