Հասմիկ ծաղկի հոտն ունի հանգստացնող ազդեցություն
Գերմանիայի Ռուրսկի համալսարանի գիտնականները պարզել են, որ հասմիկ ծաղկի հոտն ունի ուժեղ հանգստացնող ազդեցություն: Ըստ «Здоровье» ամսագրի` այդ ծաղիկի բույրն ազդում է գլխուղեղի այն շրջանառության վրա, որը պատասխանատու է էմոցիաների համար և օգնում էազատվել ագրեսիայից և ներվային սթրեսից:
Միաժամանակ, հասմիկի բույրի «չափից շատ չափաբաժինը» հնարավոր է առաջացնի դեպրեսիա, գլխապտույտ, հիպերտոնիա, մկանային թուլություն:
Նշվում է նաև, որ այդ ծաղկից պատրաստված յուղերը օգտագործվել են արոմաթերապիաների ժամանակ դեռ հին եգիպտացիների և անտիկ հույների ժամանակաշրջանում:
Այն հաճախ խորհուրդ է տրվում և բնական միջոց է համարվում ինչպես սթրեսի, դեպրեսիայի, հոգնածության, այնպես էլ դաշտանային ցավերի ժամանակ: