Հասարակություն 13:28 10/09/2013

«Հասարակությունը Փակ շուկայի վերաբերյալ հաշվետվության կարիք ունի»…Պատասխանատուները շուտով նամակ կստանան (Տեսանյութ)

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետ Ե. Զախարյանի, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի, ՀՀ ոստիկանության պետ. Վ. Գասպարյանի անուններով «Հայփոստի» Սարյան 22 հասցեում գտնվող բաժանմունքից նամակներ ուղարկեցին: «Այս մարմինները պետք է հաշվետվություն տան, թե առ այսօր ինչ են արել ապօրինի շինարարությունը կանխելու, Փակ շուկան աղավաղելու համար: Այս բոլոր մարմիններն իրենց գործառույթներն ունեն այս հարցում, իսկ մենք էլ հասարակական հաշետվության կարիք ունենք»,- ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

Պատասխանելով այն հացրին, թե արդեն բազմաթիվ անգամներ տարբեր կազմակերպություններ, անհատներ նամակներով դիմել են այդ կառույցներին՝ պետության կողմից պահպանող հուշարձանը՝ Փակ շուկան փրկելու համար, այդ դեպքում ի՞նչ երաշխիք, որ այս նամակների կպատասխանեն կամ դրական արձագանք կլինի, Վ. Հակոբյանն ասաց. «Քանի դեռ չի հայտարարվել, որ մենք Հանրապետություն չենք, հույս ունենք, որ Հանրապետությունում գործող օրենքների շրջանակներում հարցը լուծում կստանա: Իսկ երբ հայտարարվի, որ Հանրապետություն չենք, ասենք՝ թագավորություն ենք, կամ խանություն, կամ ֆեոդալական պետություն, այդ ժամանակ չենք գրի այս նամակները, կմտածենք ուրիշ քայլերի մասին, որոնց միջոցով հնարավոր կլինի վերադարձնել շուկան իր նախկին տեսքին»:

Նամակում գրված է.
«Ձեզ բոլորիդ քաջ հայտնի է, որ 2013 թ. հունվարի 1-ից ցայսօր հանրապետության զանգվածային բոլոր լրատվամիջոցներով ու նաև Ձեզ հասցեագրված բազմաթիվ նամակ-ուղերձներով իրազեկվել ու բողոքարկվել է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող և հանրապետական հուշարձանների շարքում դասվող Ծածկած շուկան սեփականատիրոջ կողմից բարբարոսաբար վնասելու մասին: Ձեզ հայտնի է նաև, որ Ծածկած շուկայի սեփականատերը երկու անգամ տուգանվելուց հետո անգամ չի անսացել պետական ատյանների հրահանգներին ու ոչ միայն համառորեն շարունակել է ապօրինի վերակառուցումը, այլև հայտարարել, որ սույն թվականի սեպտեմբերի կեսին ամենայն շուքով ու հանդիսությամբ կազմակերպելու է ապօրինի շինությունը շահագործման հանձնելու արարողությունը:
Փաստորեն` ձեր աչքի առաջ տեղի է ունենում հանրապետական հուշարձանը դիտավորյալ կերպով վնասելու հրապարակային գործողություն, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածով նախատեսված հանցագործություն է, մինչդեռ դուք անգործության եք մատնվել և ըստ էության նպաստում եք այդ հանցագործությունը ավարտին հասցնելու գործին` վերածվելով հանցակիցների:
Վերը նշվածի հաշվառմամբ ձեզանից ակնկալում ենք պատասխաններ ստանալ հետևյալ հարցերին.

1. Ինչո՞ւ կրկնակի տուգանքից հետո անգամ չկանխվեց հանրապետական հուշարձան Ծածկած շուկայի ապօրինի վերակառուցումն ու վնասումը:

2. Ինչու մինչ օրս քայլեր չեն ձեռնարկվում հանրապետական հուշարձանը վնասելու ձևով քրեական հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

3. Ի՞նչ իրավական հիմքերի վրա է Ծածկած շուկայի կառուցապատողին իրավունք վերապահվելու շահագործման հանձնել իր անշարժ գույքը հանրային սպասարկման նպատակով, եթե այն հիմնովին վերակառուցվել է առանց սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի, առանց շինթույլտվության. առանց շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային վերահսկողության ապահովման:

4. Պետական լիազոր մարմինների ո՞ր պաշտոնյաներն են, որ պետք է վավերացնեն ապօրինի վերակառույցի շինարարության ավարտական ակտը, եթե առկա չեն շինթույլտվության հիմքերը:

5. Հնարավոր է արդյոք, որ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրը փաստագրի ու օրինականացնի այլակերպված պատմամշակութային հուշարձանը առանց վերակառուցումը փաստարկող ավարտական ակտի:

6. Եվ, վերջապես, գիտակցում են արդյո՞ք ծածկած շուկայի բարբարոսության գործառույթում ներգրավված ու դեռ ներգրավվող պաշտոնյաները, որ այս ամենը չի մոռացվելու ու վաղ թե ուշ նրանք բոլորը հայտնվելու են արդարադատության առջև՝ հատուցելու համար ազգային մշակույթին հասցված նյութական ու բարոյական վնասը»:

Նշենք, որ բացի փոստով, նամակները հանձնվելու են նաև բոլոր նշված մարմիններին առձեռն:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}