Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը մի դասարանացու աշակերտներ ունի

Հեղինակ` Մարի Թարյան

Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան 9-ամյա դպրոցում սովորում է   ընդամենը 23 աշակերտ: 9 դասարանի փոխարեն կա 4 դասարան. աշակերտների թվաքանակի պատճառով դասարանները կոմպլեկտավորել են` 1-4-րդ դասարանները երկու դասարան են, 8-րդ դասարան չունեն, 5-ն ու 6-ը միասին են, 7-ն ու 9-ը` միասին:

Դպրոցի տնօրեն Համլետ Մաթևոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ամենաքիչ աշակերտ ունի 6-րդ դասարանը, այստեղ մի աշակերտ էր սովորում, ծնողը հանեց, տարավ հարևան դպրոց: Ասաց` ձեզանից դժգոհություն չունենք, բայց մենակ է երեխան, հանում ենք»,- պատմեց տնօրենը:

Օրերս «ֆեյսբուք» սոցիալական ցանցում շոշափվել էր այս դպրոցի անունը, մասնավորապես խոսքի մեջ դժգոհել էին հայոց լեզվից: Եվ, քանի որ Panorama.am –ը մարզային ու գյուղական դպրոցների մասին գրում է, որոշեցինք այս դպրոցին էլ անդրադառնալ:

Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանը մեզ պատմեց, որ կոնկրետ կրթության ցածր որակի մասին դժգոհություններ չի լսել: «Մի ծնող, ճիշտ է, հանել է իր երեխային դպրոցից, հարևան գյուղի դպրոց է գնում: Աղջիկ երեխա է, իր եղբոր հետ գնում է այդ դպրոց: Խնդիրը սա է, ոչ թե կրթական ցածր մակարդակը»,- իր հերթին դժգոհեց գյուղապետը:

Ինչ վերաբերում է կոնկրետ հայոց լեզվին, ապա Համլետ Մաթևոսյանը այս առարկայի մասնագետ է, և, ըստ նոր կարգի` տնօրենը չի կարող դասավանդել: «Կա մասնագետ, որ գտնվում է ֆիզարձակուրդում: Իսկ դպրոցը գարնանը վերանորոգման մեջ էր, եղել են դասեր, որ խճողվել են: Դժգոհությունն ինձնի՞ց է, թե՞ ֆիզարձակուրդում գտնվող ուսուցչուհուց, ես այդ հարցն առաջին անգամ եմ լսում, չգիտեմ: Ֆիզարձակուրդում գտնվող ուսուցչուհու փոխարեն ստիպված ես եմ պարապում, վարձատրման ակնկալիք չունենալով: Կողքից լսել եմ, որ երեխաներն ու ծնողներն իրենց գոհությունն են հայտնում, առանց սնապարծության եմ ասում»,- ասաց նա և կրկնեց, որ իր համար առեղծված է, որ բողոքողները շեշտը հատկապես հայոց լեզվի վրա են դրել:

«Հայոց լեզվի մասնագետով հարուստ ենք, մաթեմատիկայով` հարուստ ենք, օտար լեզվինը` քաջահմուտ է, ինֆորմատիկայինը, ֆիզիկայինը մասնագետ է, պատմությանը` խորը մասնագետ է: Չեմ հասկանում դժգոհության առիթ ո՞վ է տվել, ի՞նչն է տվել: Եթե դպրոցի վերանորոգման պատճառով ինչ-որ խճողումներ են եղել, ես բնական եմ համարում: Օրինակ շախմատն էլ լիցենզիա ունեցող մեկը չկա, որ իրեն տամ այդ դասաժամերը, անցյալ տարի պարապել եմ և չեմ վարձատրվել, ակնկալիք էլ չեմ ունեցել վարձատրվելու, այս տարի ասել եմ էլի կպարապեմ առանց վարձատրության, վարչության պետն ասաց` թող մնա, մասնագետ կգա: Ֆիզկուլտուրայի մասնագետ չունենք, չնչին ժամեր են, ինձ ասացին ոչ մեկին մի տուր մինչև մրցույթ հայտարարենք, մասնագետներ գտնենք: Խնդրեմ, մասնագետները թող գան պարապեն: Դե երևի չար լեզուներն են ասում, ակունքը չեմ հասկանում` խորը ուսումնասիրե՞լ են, տեսել են ինչպե՞ս է, ինչպե՞ս չի, թե՞ հերյուրանքներ են»,- ասաց Համլետ Մաթևոսյանը:

Տնօրենը տեղեկացրեց, որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտները կրթությունը հարևան Լորուտ գյուղի միջնակարգ դպրոցում են շարունակում: Գյուղում մեքենա կա, տանում-բերում է աշակերտներին, սակայն հաճախ տանում է, հետ բերել չի կարողանում:

«Կամ սեփական մեքենաներով են գնում, կամ ոտքով են հետ գալիս: Նույնը նաև ձմռանն է, մեքենան տանում է, բայց մեքենայի տերը իր գործով է զբաղված լինում, ոտքով կամ պատահական մեքենաներով են հետ գալիս: Կոնկրետ ավտոբուս չկա, որ տեղափոխի աշակերտներին»,- ասաց նա և հավելեց,- «Ես չեմ պատկերացնում ոնց կարելի է լուծել այդ խնդիրը: Ուղղակի ավելի շատ տխրում եմ այս վիճակից, շատ եմ մտածում, բայց ելքը չեմ գտնում: Մարդիկ լքում են իրենց տուն ու տեղը, հայրենիքը»:

Նախորդիվ՝ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. Մարզային դպրոցներում ուրախանում են առաջին դասարանցու 1 դիմում էլ ստանալու դեպքում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}