Հասարակություն 13:28 02/10/2013

«Փրկեք մեր հոգիները». Ալեքսանդր Մինկինը պատմում է մեծանուն դերասան Սոս Սարգսյանի վերջին հրաժեշտի մասին

«Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը հրապարակել է Ալեքսանդր Մինկինի հոդվածը հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի թաղման արարողության, մեծ վարպետին հայ ժողովրդի հրաժեշտի մասին:

Նախաբանում Մինկինն ափսոսանք է հայտնում, որ ռուսական հեռուստաընկերություններն այդպես էլ չանդրադարձան, թե ինչպես էր Հայաստանը հրաժեշտ տալիս մեծանուն դերասանին, իսկ հետո նշում, թե դա նույնիսկ լավ էր, քանի որ ռուս հեռուստադիտողի մոտ կարող էին շատ «անտեղի» մտքեր ծնվել: Մինկինը նկարագրում է, թե ինչպես դերասանի դագաղը դուրս են բերել Օպերայի դահլիճից և մեծաքանակ բազմության ծափահարությունների ներքո ուղեկցել Երևանի կենտրոնական փողոցներով:

«Մոտ մեկ և կես ժամ մարդիկ Սոս Սարգսյանի դին ուսերին տարել են Օպերայից մինչև Պանթեոն, և այդ ընթացքում ամբոխն անդադար ծափահարել է: Ողջ ընթացքում սգո թափորի հետ քայլել է Հայաստանի նախագահը, կառավարության անդամներ: Արևի տակ` սև կոստյումներով: Վեց կիլոմետր»:

Մինկինը գրում է, թե սգո թափորի մասնակիցները մեկ առաջ են անցել նախագահից և կառավարության անդամներից, մեկ հետ ընկել, սակայն երբեք հետևում չեն թողել դերասանի դագաղը: Լրագրողը պատմում է, թե ինչպես կենտրոնական փողոցներում շարքով կանգնել են տրանսպորտային միջոցները, իսկ մարդիկ տրոլեյբուսներից և շենքերի պատուհաններից ծափերով ու լուռ հայացքներով ուղեկցել վարպետին: «Եվ այդ մեկ ու կես ժամում և ոչ մի ճիչ, ոչ մի հատուկ ազդանշան»:

«Ո՞վ պետք է վախճանվեր Ռուսաստանում, որպեսզի նրան մեկ ու կես ժամ տանեն ձեռքերի վրա: 33 տարի առաջ այդպիսինը կար: Վիսոցկուն ձեքերի վրա կտանեին մինչև Մագադան: Ո՞վ պետք է վախճանվեր Ռուսաստանում, որպեսզի մեր նախագահը մեկ ժամից ավելի  քայլեր դագաղի հետևից: Սակայն նույնիսկ եթե քայլեր, ապա պատուհանները կկողպվեին, անձրևատարները կնորոգվեին, մարդկանց հատուկ ջոկատայինների կողմից շրջանակների մեջ կվերցնեին ու քաղաքը կմաքրեին: Պանթեոնում նույնպես խոսքեր չեն հնչել: Դագաղն իջեցրել են հողի մեջ և քար լռության մեջ մարդիկ, խցկվելով խիտ բազմության մեջ, առաջացել են, դերասանի վրա մի բուռ հող լցնելու համար: Նույնիսկ բահերի անհրաժեշտություն չեղավ», - գրում է ռուս լրագրողը:

Նա պատմում է, թե ինչպիսի մեծ դժվարությամբ է կարողացել Երևան թռչող օդանավի տոմս գտնել, քանի որ դրանք բոլորը նախապես գնվել էին, ինչպես ինքն էր կարծում, Մշակույթի նախարարության, Թատերական գործիչների և կինոգետների միությունների կողմից: Նա հրաշքով է կարողացել մեկ տեղ գտնել գիշերային չվերթի համար:

«Բայց հուղարկավորության ժամանակ Օպերայում պազվեց, որ տոմսերի բացակայությունն այլ պատճառ ունի: ԽՍՀՄ ժողովրդական արտիստի թաղման արարողությանը չէր մասնակցել Ռուսաստանից և ոչ մեկ: Ո՛չ պաշտոնյաներ, ո՛չ ստեղծագործական միությունների անդամներ: Անհնար է հավատալ, սակայն եթե չլիներ «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի լրագրողը, ապա Սոս Սարգսյանի հուղարկավորությանն ընդհանրապես չէր հնչելու ռուսերեն խոսք», - գրում է Մինկինը:

Նա վերհիշում է, թե ինչպես 1980-ական թվականներին զանգ էր ստացել Սոս Սարգսյանից, ով ասել է, թե Մոսֆիլմի կողմից հրավերով Մոսկվայում է «Պյոտր Մեծի ժամանակները» ֆիլմում Ռուս պատրիարքի դերը մարմնավորելու համար:

-Դո՞ւ , Ռուսո պատրիա՞րք: Այդ ինչպե՞ս են որոշել քեզ տալ դերը:
-Նրանք ասացին, «մեզ պետք են քո աչքերը», - Սոսի խոսքերն է հիշում Մինկինը:

«Այդպիսի աչքեր Սովետական Միությունում չկային: Նույնիսկ և ողջ աշխարհում, կարծում եմ, դրաք միակն էին` արդարության և բարու համար տառապյալի աչքեր: Իսկ այժմ դրանք չկան», - գրում է Մինկինն ու հավելում. «Ռուսական ականջի համար Սոսը ծիծաղելի անուն է: «SOS» -փրկեք մեր հոգիները` դա փրկության ազդանշան է, որը ընդունված է ողջ մարդկության կողմից»:

«Ռուսաստանում երկրորդ ինքնահողը անցկացնում են մահից հետո իներորդ օրը: Քահանաները բացատրոմ են, թե այդ օրը մահացածի հոգին բարձրանում է Աստծո մոտ և հարկ է աղոթել, այդ ճանապարհը խաղաղ անցնելու համար: Հայաստանում երկրորդ ինքնահողը նշում են մահվան յոթերորդ օրը: Մի՞թե այնտեղ` լեռներում Ճանապարհը դեպի երկինք կարճ է երկու օրով», - բազմանշանակորեն հարցնում է Մինկինը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:41
«Էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»
«Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման...
Աղբյուր` Panorama.am
12:35
Այսօր ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
«Կարող ենք արձանագրել մի հետաքրքիր երևույթ, որը նորույթ է. այն, ինչ Թուրքիան անում էր ուղղակի, այսինքն Հայաստանի, հայության դեմ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
12:28
Նոյեմբերյանի համայնքապետեր. Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը
«Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որոնցից մեկի գլուխն արյան մեջ է
Գերլարված իրավիճակ է ստեղծվել Նոյեմբերյանում։ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում վարել են մարդկանց վրա, ովքեր փակել էին ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Բագրատ Սրբազան. Գյուղապետերը պետք է դետալային ներկայացնեն՝ ինչ է եղել երեկվա հանդիպմանը
«Սպասում ենք, որ Բաղանիսի ու Ոսկեպարի ժողովուրդը հասնեն այստեղ, որ միասին լինենք։ Մեր գյուղապետերը պետք է գան, որ իրենցից լսենք երեկվա...
Աղբյուր` Panorama.am
11:58
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Կառավարությունւ տարածել է հայտարարություն, ըստ որի. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման...
Աղբյուր` Panorama.am
11:56
Ակնհայտ էր դարձել, որ մնալ տարածաշրջանում արցախցիների համար հավասարազոր էր մահվան. Լևոն Գևորգյան
«Պետք է հասկանանք, որ էթնիկ զտում հասկացութունն իրավաբանական կոնցեպտ չէ, այն քաղաքական կոնցեպտ է, երևույթ է, որի նպատակն է նկարագրելու...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է . «Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բաղանիսի համայնքապետ. Շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք, ես արյունով պահած գիծն եմ ճանաչում
Ես Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել, մենք դեմ ենք այդ ամեն ինչին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի համայնքապետ Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
11:18
ՆԳՆ. ​Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում
ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների...
Աղբյուր` Panorama.am
11:07
Սարսափելի դեպք Սյունիքում. Տարեց տղամարդուն սպանել է, ապա այրել
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:40
Վթարային ջրանջատում Արագածոտնում ապրիլի 23-ին և 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ.Միհրան Մախսուդյան
«Համայնքապետերն ինձ ասացին, որ ոչ մի ընդհանուր հայտարարի էլ չեն եկել, ինչպես որոշվել է, այդպես էլ գնում է»,-ՀՀ քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
ArmeniaSputnik-ի տվյալներով` վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ մասին ասել է առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին։ Պատճառն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:56
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է միլանյան թիմի հաղթանակն Իտալիայի առաջնությունում
Աղբյուր` Panorama.am
09:50
Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:34
Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե։ Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»
«Փաստ» թերթը գրում է. «Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գևորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ինտերը 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ ««Ինտեր»-«Միլան» հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։ Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, և քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
15:23 22/04/2024

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}