«Սրտի մայրաքաղաքի» ու «սրտի ուղեկցի» տարբերությունը քաղաքապետարանը գնահատեց 110 մլն դրամ

Հեղինակ` Մարի Թարյան

Երևանի ծնունդն այս տարի բավական թանկ է արժենում հարկատուների վրա: Քաղաքային տնտեսության «գրպանից» մոտ կես միլիոն դոլար է ծախսվել «Էրեբունի-Երևան» միջոցառումները կազմակերպելու համար: Տոնակատարությանը նվիրված միջոցառումների վրա քաղաքապետարանի ծախսած մոտ 200 մլն դրամից 90 մլն-ը տրամադրվել է համայնքային բյուջեից, մնացած մասը՝ հավաքագրվել է հովանավորների շնորհիվ: Այն, որ քաղաքի տոնը նշվում է, շատ լավ է, բայց վերջերս նման շռայլությունները սովորություն են դարձել: Նախորդ տարի նույն այս միջոցառման համար ծախսվել է 110 մլն դրամ պակաս գումար:

Մի լոգոյի պատմություն. «Իմ սրտի մայրաքաղաք»-ից` «Իմ սրտի ուղեկից»

Օրերս քաղաքապետարանը հրապարակեց այս տարվա Էրեբունի-Երևանի տարբերանշանն ու խորագիրը:

«Իմ սրտի ուղեկից» խորագրով կազմակերպված միջոցառման տարբերանշանը հրապարակելուց ժամեր անց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվեցին ծաղրանկարներ, որոնք արտահայտում էին մարդկանց դժգոհությունը:

Դիզայներ Արա Ասլանյանը մի շարք ծաղրանկարներ հրապարակեց: Մարդիկ անգամ սկսեցին լուսանկարել իրենց կոշիկը, մատանին` «իմ ոտի կողակից` կոշիկ», «իմ մատի մասնակից` մատանի» մեկնաբանություններով:

Բլոգեր Դաբավոգը լուսանկարներից մեկի մեկնաբանություններում գրել է, որ լոգոն իրեն ատամ է հիշեցնում. «Իմ համար Ծածկած շուկայի վախճանից հետո (վերջին կաթիլն էր) քաղաքի տոնի մասին խոսելը ընդհանրապես վիրավորական է, այն էլ քաղաքապետարանի կազմակերպած։ Ի՞նչն եք տոնում։ Չէ, ես իմ ընկերների հետ սուս ու փուս Երևանի կենացը կխմեմ, թող փուչիկ գմբցնողները գնան` համապատասխան լոգոներով»:

Քաղաքապետարանի ներկայացուցիչներն անցան հակագրոհի ու հայտարարեցին թե`«դժգոհելու փոխարեն ինքներդ մի բան առաջարկեիք, նման բաներն արվում են տոնից առաջ»: Ու այ այստեղ քաղաքապետարանը «բռնվեց»: Պարզվում է` նույն այդ դժգոհ դիզայներներից ոմանք մինչ ընտրված լոգոն, քաղաքապետարանի իսկ խնդրանքով, լոգոյի մի քանի տարբերակ են նկարել երկու օրում ու ներկայացրել: Վահան Բալասյանյանը հրապարակեց նյութ, որտեղ պատմում է, որ քաղաքապետարանը angry designers club-ին խնդրել է անել լոգո, նրանք լրիվ անվճար սարքել են, քաղաքապետարանն ընտրել է մեկ ուրիշ լոգո ու այս դիզայներներին հայտնել, որ ուրիշն է անում:

Դիզայներ Արա Ասլանյանը, արձագանքելով այս պատմությանը, «Ֆեյսբուքում» գրեց. «Այս պատմությունը ինձ միշտ օրինակ է ծառայելու այն դեպքերի համար, երբ տեղի-անտեղի, հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցները, իմ ու մնացածի քննադատություններին փորձում են շատ տափակ ձևով ֆռացնել` ասելով «դժգոհելու փոխարեն ինքներդ մի բան առաջարկեք»... ըհը առաջարկով ամրապնդված անհերքելի փաստ ձեր վատագույն աշխատանքի որակին։ էլ երբեք այդ արտահայտությունը մի օգտագործեք, ամեն անգամ սա է հիշվելու»:

Այս պատմությունից հետո «Ֆեսյբուքում» ֆլեշ-մոբ սկսվեց, օգտատերերից շատերը իրենց էջում որպես գլխավոր նկար տեղադրեցին դիզայներների առաջարկած լոգոներից մեկը՝ Ye-ն: Ակցիան բավական մեծ ալիք ստացավ:

Վահան Բալասանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Երևանի ապրանքանիշի ձևավորման աշխատանքներին մասնակցող մի քանի դիզայներներ իրենց աշխատանքները պետք է ներկայացնեին Երևանի տոնին: Երիտասարդներին խնդրել են ինչ-որ բան անել նաև Էրեբունի-Երևանի համար: «Մենք արեցինք մեր առաջարկները, բոլորովին անվճար` հաշվի առնելով Երևան բռենդի մեջ ներգրավված լինելը: Մեր միակ խնդիրն այն էր, որ ժամկետները սուղ էին, երկու օրում` օգոստոսի 10-12-ին արեցինք: Երկար ժամանակ պատասխան չէինք ստանում, հետո վերջապես պատասխան եղավ, որ գիտեք, մեր համար արդեն անում են: Մենք միշտ ուրախ կլինենք, որ ինչ-որ մեկը լավ բան անի, բայց պարզվեց սա է այդ ավելի լավը: Հիմա եթե լավագույն մասնագետներին հավաքել եք, թիմ եք կազմել ու այդ թիմն ասում է, որ սա վատն է, էլ ի՞նչն է այդ թիմի հետ աշխատելու նպատակը, եթե քաղաքի դիզայների կարծիքը հաշվի չեն առնում: Ծրագրերից տեղյակ չի պահվում և փաստի առաջ են կանգնեցնում»:

Քաղաքապետարանի ստեղծագործող միտքը «իմ սրտից» այն կողմ չի անցնում դիտարկմանը, դիզայները պատասխանեց. «Միգուցե՞ ավելին պետք էլ չի, որովհետև մի ցածր մակարդակ են ընտրել ու դրանից լավ չեն անում: Եթե տարեց տարի վատ բան անեն, հետո մի տարի մի լավ բան անեն, ապա մարդիկ կհասկանան: Հիմա քաղաքացիներին թվում է, որ այսօրվա արածն էլ է լավ, բայց չինովնիկի տեսանկյունից էլ նայենք: Եթե մարդիկ իսկապես լավը տեսնեն, որ աղբի մակարդակի չէ, միանգամից հարց կծագի, եթե կարող էիք ավելի լավ անել, ինչո՞ւ չէիք անում: Նույնն է, որ դու գնաս շուկա, քեզ տասը պոմիդոր տան ու բոլորն անվճար, իսկ դու ամենափդածն ընտրես: Չգիտեմ, ձև՞ն է դուր գալիս, լպրծությունը՞…»:

Քաղաքի տոնի վրա ծախսված գումարների նպատակահարմար օգտագործած լինել-չլինելու մասին պատկերացում այս պատմությունից էլ կարելի է կազմել: Մարդիկ առաջարկում են որակյալ մի բան և բոլորովին անվճար, իսկ դրա փոխարեն քաղաքապետարանն ընտրում է մասնագտների ու հասարակության մի հատվածի բնորոշմամբ շատ վատը, ու դրա համար, ով գիտե որքան գումարներ վճարելով:
 
200 մլն դրամը

Վահան Բալասանյանը չի էլ պատկերացնում, թե ինչի վրա կարելի է ծախսել 100 մլն դրամը: «Առանձին արվեստ է այդ փող ծախսելն այնպես, որ դրա արդյունքը չերևա: Ես դժվարանում եմ ինչ-որ բան ասել, այդ թվերն էլ իմացել եմ մամուլից, որ այս տարի ծախսված գումարները 110 մլն դրամով ավելացել են, բայց նույն միջոցառումներն են: Ես չգիտեմ, երևի դերասաններն են թանկացել, ինֆլյացիա է տեղի ունեցել: Մոտավորապես նույն տրանսպորտի 150 դրամի հաշվարկն է: Երևի այդպիսի ինչ-որ պրիմիտիվ բան կներկայացնեն»:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, արվեստագետ Ռուբեն Բաբայանը կարծում է, որ ամենակարևորն այն է, որ տոն լինի ու չդառնա ձևական` զուտ «գալըչկայի» համար: «Եթե տոնի մեջ ընդգրկված է ամբողջ քաղաքը, եթե կլինեն տարբեր բեմահարթակներ, եթե քաղաքային բյուջեն դա թույլ է տալիս… Մենք էլ ենք մասնակցելու, 5 ժամ ելույթ ենք ունենալու, մեր թատրոնը 5 ժամվա համար ստանալու է 300 հազար դրամ: Եթե հանեք ավելացված արժեքի հարկը, կհասկանաք, որ դա մեկ ներկայացումից ավելի ցածր գումար է անում: Բայց դա չէ կարևորը, մարդկանց պետք է ուրախացնենք»:

Ըստ Ռուբեն Բաբայանի` այն, որ հանրությունը ցանկանում է ստույգ տվյալներ ունենալ, թե ինչպես են ծախսվում գումարները, որ գոյանում է մեր հարկերից, շատ լավ է: «Սովետական ժամանակ ասում էին պետական փողեր, բայց մենք հիմա հասկանում ենք, որ պետական փողեր հասկացություն գոյություն չունի: Դրանք մեր փողերն են, լրիվ իրավունք ունենք տեղյալ լինելու ինչպես, ոնց ծախսվեցին: Բնականոն, ճիշտ պահանջ է»,- ասաց Բաբայանը:

Մարդկանց արձագանքը. «Հրապարակ են մտնում ջրցան մեքենաները»` թևավոր խոսք

«Հրապարակ են մտնում ջրցան մեքենաները» արտահայտությունն արդեն թևավոր խոսք է դարձել: Իսկ այս ջրցան մեքենաների, կառաոկեների, բուկլետների, դրոշների, փայլփլուն լուսավորության, նույքան փայլփլուն շոումենների ու դիսկոտեկների վրա ծախսված 200 մլն դրամը երևանցիների մեծ մասի կարծիքով շռայլություն է: Ոմանք, նույնիսկ, այս ամենին «խրախճանք ժանտախտի» պահին անունը տվեցին: Իհարկե, կարծիքների այս բանակն իր հակառակորդն էլ ունի, մարդկանց մի մասին էլ դուր չի գալիս, որ անընդհատ դժգոհություններ են հնչում, և, ըստ իրենց մեկնաբանության, «եթե այդքան գումար ունեն, թող ծախսեն, ինչո՞ւ ոչ»:

Panorama.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց նաև Երևանի փողոցներում` պարզելու մարդկանց կարծիքը: Բոլոր նրանք, ովքեր կողմ էին տոնակատարությունների վրա այդքան գումար ծախսելուն, չհամաձայնեցին, որ իրենց նկարահանենք:
Մարդկանց մի մասն էլ կարծիք հայտնեց, որ ծախսված գումարները շատ մեծ են, կարելի էր ավելի քչով բավարարվել: «Ժողովրդի վիճակը լավ չէ, պետք է բարելավել քաղաքի ու երկրի վիճակը, նոր մտածել այդպիսի տոնական ծախսերի մասին: Գումարի ավելորդ վատնում էր, որը ավելի կարևոր բաների վրա կարելի էր ծախսել»,- ասում են հարցվածները:

Ի՞նչ կարելի էր անել այդ գումարով կամ դրա մի չնչին մասով

Շռայլություններն ավելի ակնառու են դառնում, երբ ուղղակի դուրս ես գալիս փողոցներ ու նայում ես շուրջդ: Հին Երևանի վերջին փշուրները` անհույս վիճակում, մի մասը` վաղուց անհետացած, «Փակ շուկան»` սուպերմարկետի վերածված… Այդ կես միլիոն դոլարի կեսն էլ կարելի էր տրամադրել, ասենք, նույն «Փակ շուկան» վերանորոգելուն, որ ինչ-որ սեփականատեր սեփական կամքը չդրսևորեր ու այն վերածեր սուպերմարկետի:

Այդ կես մլն դոլարի 10-12 մլն դրամը կարելի է տրամադրել «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը վերանորոգելուն, որպեսզի այսօր տարածքը վարձակալողը շանտաժ չաներ, թե ինքը հին ու չօգտագործվող շենքը վերանորոգելու համար գումարներ և ժամանակ չի պատրաստվում ծախսել ու պատասխանատվություն չի կրի, եթե վթար լինի: Այդ 200 մլն դրամի ծախսերի մեջ մի երկու բեմ պակաս ունենալու կամ մեկ տոնական համերգով սահմանափակվելու դեպքում, կարելի էր այդ գումարը տրամադրել, ինչպես նաև ամեն տարի մի քանի մլն դրամ էլ հատկացնել այդ շենքի պահպանությանը:

Կարելի է ուղղակի ամեն տարի խրախճանքը մի քիչ ավելի զուսպ անել ու դրա փոխարեն պատմական, ճարտարապետական ու մշակութային մի կոթող ավերումից փրկել՝ այն հին Էրեբունի-Երևանի, որն արդեն 2795 տարեկան է և ամեն օրվա հետ մոտենում է իր դիմագիծը վերջանականապես կորցնելու վտանգին: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}