Վերդի-200. «Վերդին մի ամբողջ դարաշրջան է օպերային երկնակամարում»
Այս ողջ տարվա ընթացքում երաժշտական հանրությունը նշում է Ջուզեպպե Վերդիի 200-ամյակը: Աշխարհի ամենահեղինականովր բեմերում կազմակերպվել են համերգներ, թատերական ներկայացումներ փառատոներ` նվիրելով ամենհայտնի օպերաների հեղինակին: Այսօր յուրահատուկ օր է Ջուզեպպե Վերդի տաղանդը գնահատելու համար. 1813 թ. հենց այս օրն է լույս աշխարհ եկել ապագա հանճարեղ կոմպոզիտորը: Այս մասին պատմում է «Նովոստի կուլտուրի»-ին:
Ամբողջ աշխարհւմ ու հենց իր երկրում ամենաշատ կատարվող կոմպոզիտորն է: Նա խորհրդանիշ և ազգային հերոս դեռ կենդանություն օրոք է եղել: Ցանկացած իտալացու համար «օպերա» նշանակում է «Վերդի»:
Այն ժամանակաշրջանում, երբ օպերան եղել է ամենատարածված ժամանցի միջոցը, Վերդին օգնել է արվեստի այս տեսակին դառնալ հասանելի նույնիսկ անգրագետներին: Լիբերտոն նա կարճ էր անում: Կարծում էր, ոչ թե բառը, այլ երաժշտությունը պետք է բացահայտի Տրուբադուրի բնավորությունը, Վիոլետայի կիրքը Ալֆրեդի նկատմամբ, Օթելոյի և Յագոյի բախումը:
«Վերդին մի ամբողջ դարաշրջան է օպերային երկնակամարում»,- ասել է ռուսաստանի ժաղովրդական արտիստ, հանրաճանաչ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին: