Մաքսային միության ընդարձակման գինը
«Iarex» պարբերականը տպագրել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի` «Մաքսային միության ընդարձակման գինը. Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում մեծ պատերազմի մեջ է ներքաշվում» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը որոշ կրճատումներով.
«2014թ-ի սինդրոմը, որում ընգծված է, որ Աֆղանստանից դուրս է բերվելու ՆԱՏՕ-ի զորքերը, մեծ մասամբ կախված է լինելու Կենտրոնական Ասիայից: Այն որոշակի խնդիրներ է առաջացնելու Մաքսային միության ընդարձակման հարցում և ինչպես փորձագետներն են նշում, սկզբնական թույլ կողմը կլինեն` Ղրղզստանն ու Տաջիկստանը:
2013թ Ղրղզստանի կառավարությունը հաստատեց Մաքսային միության անդամների հետ «համատեղ քարտեզը», իսկ արդեն սեպտմբերին, այն արդեն հաստատվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: 2014թ Ղրղզստանը կդառնա Մաքսային միության լիրրավ անդամ:
Քանի որ Տաջիկստանը Մաքսային միության անդամների հետ ընդհանուր սահման չունի, ապա որոշվեց, որ այն միության կազմում կընդգրկվի 2015թ-ին:
Միայն մեկ բան է պարզ, եթե Ղրղզստանը և Տաջիկստանը մտնեն Մաքսային միություն, ապա դա կհանգեցնի ավելի լայն աշխարհաքաղաքական փոփոխությունների, հեռանկարները կստեղծվեն մեկ տեղում համատեղել բարձր հակամարտության պոտենցիալ ունեցող երեք տարածաշրջանները` Կովկասը, Կենտրոնական Ասիան և Աֆղանստանը:
Եթե Ռուսաստանը նման ընտրություն է որոշել կայացրել, ապա պետք է արագ փոփոխություններ կատարի այնպիսի տարածաշրջանային կազմակերպությունների գործունեության մեջ, ինչպիսիք են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Սկսի հատուկ հարաբերությունները Իրանի և Պակիստանի հետ, ինչպես նաև փոխի իր քաղաքականությունը Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ:
Դուշանբեում տաջիկ-աֆղանական հարցերով հատուկ պետական հանձնաժողով ստեղծելու շուրջ էլ պետք է աշխատել...գուցե դա «մեծ խաղի» բացմանն ուղղված միայն առաջի՞ն քայլն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ