Քաղաքական 16:20 24/10/2013

Ն.Փաշինյան. 1 մլն 146 հազար քաղաքացիներ կստանան «բարի լուր»` քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը

«Հայաստանում գործազրկության նպաստը 18 հազար դրամ է: Ինչպես ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը հայտարարեց` անբարոյականություն է գործազուրկին 18 հազար դրամ նպաստ առաջարկելը, բայց ինչպե՞ս լուծեց Ազգային Ժողովը բարոյական այս թնջուկը. բռնեց և վերացրեց գործազրկության նպաստի ինստիտուտը կառավարության առաջարկով»,- քիչ առաջ Ազգային Ժողովում  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ սիմվոլիկ է, որ զբաղվածության մասին և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին նախագծերը քննարկվում են իրար ետևից:

Ն.Փաշինյանի խոսքով, դրանից հետո ԱԺ-ն սկսեց քննարկել ՀՀ նախագահի աշխատավարձը 203 տոկոսով ավելացնելու, այսինքն` 1 մլն 322 հազար դրամ դարձնելու, ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի աշխատավարձերը 218 տոկոսով բարձրացնելու և 1 մլն 190 հազար դրամ դարձնելու մասին հարցը.

«Նրանք այն մարդիկ են, որոնց պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում աղքատությունը Հայաստանում 27.6 տոկոսից աճել հասել է 36 տոկոսի, արտագաղթը ահագնացել: Կարելի է կարծել, որ այս պաշտոնյաները խեղճ են եղել փողից, ցածր աշխատավարձ են ստացել, դրա համար են նրանց պաշտոնավարման հետևանքները աղետալի Հայաստանի համար»,- կարծիք հայտնեց Ն.Փաշինյանը` ավելացնելով, որ կառավարության անդամներն այս նախագիծը հիմնավորող փաստարկներ ունեն, այն է` 2014թ-ի պետական բյուջեով աշխատավարձերի, թոշակների ընդհանրական բարձրացում էլ է նախատեսվում.

«Այո, նախատեսվում է. օրինակ, ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է 4.7 տոկոսով և եթե ուսուցիչն այսօր ԿԳ նախարարից 2.3 անգամ պակաս աշխատավարձ է ստանում, այս նախագծի ընդունման պարագայում պակաս է ստանալու 5.3 անգամ: Ու եթե հաշվի առնենք, որ հունվարի 1-ից մեկնարկում է այսպես կոչված կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարը, ստացվում է, որ ուսուցչի աշխատավարձի ոչ մի բարձրացում էլ իրականում չկա»,- շեշտեց նա:

2014թ-ի բյուջեով հաշմանդամների թոշակն էլ է բարձրանալու.

«Սայլակով առաջին կարգի հաշմանդամը ստանալու է ոչ թե 18 200 դրամ, ինչպես այս տարի, այլ մի ամբողջ 1400 դրամով ավելի` 19 600 դրամ: Աշխատանքային կենսաթոշակների այսպես կոչված բարձրացումների արդյունքում 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին ստանալու է 30 200 դրամ թոշակ, մինչդեռ պաշտոնական վիճակագրությամբ պարենային զամբյուղը Հայաստանում 32 099 դրամ է: Այսինքն 30 տարի աշխատած քաղաքացու թոշակը նույնիսկ չի հերիքելու իր անձի ամենահամեստ պահանջները բարելավելու համար»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում այսօր, շարունակեց նա, 1 մլն 146 հազար մարդ պաշտոնական վիճակագրությամբ աղքատ է, և այդ մարդիկ ամեն օր լուր են սպասում, թե ինչ կանի քաղաքական էլիտան իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար.
«Եվ ահա այսօր նրանք կստանան «բարի լուրը», որ քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը: Ինչ է սա, եթե ոչ ցինիզմ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնի՞ն: Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ և սա ասում եմ հատուկ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել որպես պոպուլիստական»,- հայտարարեց  Ն.Փաշինյանը:

Պատգամավորին զարմացնում ու զայրացնում է այն փաստը, թե ինչու պետք է բարձրանա ԱԺ պատգամավորների ու ղեկավարության աշխատավարձը, երբ ավելի քան մեկ տարի է այդտեղ են, բայց մի դեպք չկա հիշատակելու, երբ կարողացել են մի ցավ դարմանել Հայաստանից գլխապատառ փախչող ժողովրդի համար.

«Աշխատավարձներս ցածր է, դրա համա՞ր չենք կարողացել: Դեռ նեղանում են, թե ինչու է կառավարությունը պատգամավորների աշխատավարձերը սանդղակում հավասարեցրել փոխնախարարների հետ: Չնեղանաք` լավ են արել, գոհ եղեք,  կառավարության թղթերը դակող ենք, որովհետև ինչ բերում են` դակում ենք, օրենք ենք սարքում»,-հայտարարեց Փաշինյանն ու մատնանշեց` չկա մի դեպք, երբ կառավարության բերած օրինագիծը մերժվի:

Այնուհետ ընդդիմադիր պատգամավորը հիշեց Օստապ Բենդերին. իրավիճակի համեմատությանը նրան բերել էր ֆինանսների նախարարի այն հիմնավորումը, թե պատգամավորների աշխատավարձի բարձրացումը կբերի նրանց ավելի անկախ լինելուն.
«Սա հիշեցրեց ինձ հայտնի երկխոսությունը. «Շուրա, իսկ որքա՞ն է ձեզ հարկավոր երջանիկ լինելու համար»…. Կառավարության տրամաբանությամբ պատգամավորին անկախ լինելու համար չի բավականացնում ընդամենը 329 հազար 805 դրամ` հենց այսքանով են պատրաստվում բարձրացնել պատգամավորի աշխատավարձը: Եվ փաստորեն` նույնիսկ ընդդիմությունն է համաձայն այս տրամաբանությանը»:

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ հինգ տարի առաջ նույն դահլիճում դարձյալ նույն տրամաբանությամբ բարձրացվել էին դատավորների աշխատավարձերը և քմծիծաղով նշեց` «տեսնում ենք, ինչպիսի անկախ դատական համակարգ ունենք»:

Ի դեպ, նախօրեին նույն օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն կողմ է օրինագծին, «գաղափարն ընդունելի է իրենց համար»: Ն.Փաշինյանը անդրադարձավ նաև այդ ելույթին` ձեռքի հետ քննարկելով նաև ընդդիմություն լինել-չլինելու հարցը.

«Իմ կողմից շատ հարգված գործընկերս ասում է, որ իրենք լինելով ընդդիմության մեջ կողմ են այս օրենքի նախագծին: Որ կողմ են` հասկանալի է, բայց եկեք նորից նայեք ընդդիմադիր լինելու հարցը»,- շեշտեց նա:

Վերջում էլ ավելացրեց , որ չի կարող կողմ քվերակել այդ օրենքի նախագծին, բայց ոչ այն պատճառով, որ չի ուզում աշխատավարձը բարձրանա, այլ որովհետև ունի հիմնավոր պատճառներ, որոնցից առաջնահերթ է նա, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը չի կարող տոկոսային առումով ավելի բարձր լինել, քան կենսաթոշակառուներինն ու հաշմանդամներինը:

Նախորդիվ`

 Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է բարձրացնել դատավորների աշխատավարձը

 2014-ին նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին` 55 հազար, 2016-ին 62.5 հազար դրամ. Նոր նախագիծ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}