Մշակույթ 15:13 04/11/2013

«Ռոմանոս Սարգսյանը իսկական նկարիչ է, որը ձգտում է բացահայտել իր արվեստում հարափոփոխվող կյանքի գաղտնիքները». Ցուցահանդես՝ ՀԱՊ-ում

Նոյեմբերի 5-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի Ռոմանոս Սարգսյանի (1928 թ. Թբիլիսի-1985 թ)ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ռ. Սարգսյանն աշխատել է զանազան ժանրերում, նրա ստեղծագործությունները ռեալիստական արվեստի արժեքավոր նմուշներ են: ՀԱՊ-ում կազմակերպվող ցուցահանդեսը Ռոմանոս Սարգսյանի առաջին պատկերահանդեսն է հայրենիքում: Կներկայացվի հեղինակի ընտանիքի հավաքածուի որոշ մասը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Ազգային պատկերասրահից:

«Գեղանկարիչ Ռոմանոս Սարգսյանը մոտ անցյալի այն արվեստագետներից է, որ առ այսօր շարունակում է ապշեցնել իր արվեստի վեհությամբ և բարձր վարպետությամբ: Նկարչի բարոյական տոկունությունը դրսևորվել է ինչպես գեղանկարչության, այնպես էլ մանկավարժության ասպարեզում: Երկար տարիներ նա եղել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի պրոռեկտոր, որպես դասախոս բարձր է գնահատել բոլոր իր ուսանողներին, նրանց համարել է վառ անհատականություններ և ապագա գործընկերներ:

Դասավանդումը նրա համար եղել է նույնքան կարևոր, որքան անմիջական ստեղծագործական աշխատանքը: Յուրացնելով Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի սկզբունքները, Ռ. Սարգսյանը դրանք կիրառել է մանկավարժական գործունեության մեջ: Գեղանկարչական պրոֆեսիոնալ գրագիտության հետ մեկտեղ Ռ. Սարգսյանը ուսանողներից պահանջում էր չանտեսել ստեղծագործության հուզական ազդեցությունը, քանի որ պատկերը կարելի է դիտարկել ոչ միայն գույների և գծերի համադրում, այլ նաև բովանդակային ներազդեցության տեսանկյունից:
Ռ. Սարգսյանը երբեք չի հակադրվել սիստեմին և պաշտոնական արվեստին, չի էլ հարմարվել ղեկավար կարգախոսներին: Իր ողջ կարողությունն ու տաղանդը արտացոլվել է ամեն ստեղծագործության մեջ: Մեր օրերում նրա, մահվանից տարիներ անց պարզ է դառնում նրա էության հատկանշական գիծը. բարոյական բարձր պաթոսը և համոզմունքը, որ յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է ունենա ոչ միայն գեղարվեստական, այլև հոգևոր արժեքներ:

Ռ. Սարգսյանի արտասովոր երփնագրային ձիրքը ապշեցնում է իր հզորությամբ: Նա ստեղծագործում էր բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում, շարունակ ներդնելով զգացմունքային և գաղափարային նորույթները: Նրա հայկական կամ ռուսական բնանկարները կարծես թույլ են տալիս դիտորդին ինքնամոռաց խորասուզվել պատկերի մեջ, զգալ ներքին կապերի ամրությունն ու հստակությունը, երախտագիտության զգացմունք են արթնացնում բնության հանդեպ:Եվ որքան էլ սովորական է թվում բնօրինակը, նկարիչն այն դարձնում է բացառիկ, խորհրդավոր և հրապուրիչ: Դրանով է արվեստագետի վարպետությունը` ստիպել հանդիսատեսին աշխարհին նայելու իր սեփական աչքերով: Ռոմանոսին պետք չէին դրա համար ո’չ դրամատիկ կերպարներ, ո’չ դինամիկ գործողություն կամ այլաբանությունների քողարկված լեզու: Նրա աշխատանքները չափազանց բնական են, բայց ամենևին էլ իրականության ուղղակի արտացոլում չեն: Նրա գլխավոր թեման մարդու ներքին աշխարհն է և շրջապատի կապն այդ աշխարհի հետ, նկարիչը դա բացահայտում է իր հզոր երփնագրի միջոցով:

Ռ. Սարգսյանը փորձում է արտացոլել և փառաբանել տիեզերական գեղեցկությունն ու կատարելությունը: Նրա յուրաքանչյուր բնանկար որոշակի հոգեվիճակների արտահայտությունն է:

Նրա նատյուրմորտները բացահայտում են արվեստագետի հիացմունքը բնության կատարելությամբ: Թվում է, Ռ. Սարգսյանի գեղանկարչության տեխնիակական կատարելությունը բավական է հաջողակ համարվելու համար: Սակայն նկարիչը յուրաքանչյուր ստեղծագորության մեջ ձգտում է համաձայնեցնել գեղագիտական ապրումները անհայտության հուզիչ, երբեմն դրամատիկ սպասումների հետ:Առավել ցայտուն է դրսևորվել այդ միտումը նրա դիմանկարներում: Նկարչի համար միևնույն է, ով է նստած իր առջև` հարազատը, թե անծանոթը: Ամեն բնորդի մեջ նա տեսնում է թաքնվածը, և դիտողը հավատում է նրա սուբյեկտիվ մեկնաբանումներին: Այս ամենը հաստատում է, որ Ռ. Սարգսյանը իսկական նկարիչ է, որը ձգտում է բացահայտել իր արվեստում հարափոփոխվող կյանքի գաղտնիքները: Ահա թե ինչու նրա բեղուն տաղանդը և կյանքի ծարավը բացահայտվեցին ոչ միայն կերպարվեստում,այլև պոեզիայում, որի մասին քչերը գիտեն»,-նկարչի արվեստի բնութագրությունը՝ ըստ ՀԱՊ-ի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}