Հայկական «լոբբին» կօգնի՞ արդյոք Իրանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրերս Մեջլիսի՝ կրոնական փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ ունեցած հանդիպման ժամանակ հետաքրքիր հայտարարություն է արել, նշելով, որ մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների միջև որևէ տարբերություն գոյություն չունի. Ավելին, նրանց «լոբբին», ինչպես հայերինն է, կարող է արտաքին հարաբերություններում ազդեցիկ լինել:

Ինչպես հայտնի է, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթությունները: Հետևաբար հայկական «լոբբին» աշխարհի տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում մեծ աշխատանք է կատարում մեր ազգային խնդիրների լուծման գործում:

Անդրադառնալով Իրանին` նշենք, որ վերջին տարիներին Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Թեհրանի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Վերջին յոթ տարվա մեջ առաջին անգամ այս տարի ապրիլի 24-ին Իրանի իշխանությունները իրանահայ համայնքին թույլատրեցին բողոքի ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանության առջև:

Ավելին, այս տարի Ցեղասպանության 98-րդ տարելիցի նախօրեին կազմակերպված «Անպատիժ մնացած ոճրագործություն» խորագրով միջոցառման ժամանակ ԻԻՀ Մեջլիսի փոխնախագահ Մոհամմադ Հասան Աբութորաբի Ֆարդը , հիշատակելով ցեղասպանության ժամանակ նահատակված հայերին և ասորիներին, մասնավորապես նշել էր. «Նրանք, որոնց ձեռքը երեկ շաղախվել էր հայերի արյամբ, այսօր Սիրիայում շաղախվել է մեր քույրերի ու եղբայրների արյամբ»:
Քանի որ Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշմանը արդեն անդրադարձել ենք մեր նախորդ մեկնաբանության մեջ,
այժմ անդրադառնանք այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք հայկական «լոբբին» ազդեցություն ունենալ Իրանի՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման վրա:

Արդյունվետ «լոբբինգ» իրականացնելու համար նախ պետք է բարենպաստ միջավայր լինի: Արդյո՞ք թուրք-իրանական հարաբերությունները նպաստում են այդ միջավայրի ձևավորմանը:

Իհարկե, քիչ հավանական է, որ առաջիկա տարիներին, որքան էլ լարվեն իրանաթուրքական հարաբերությունները, Թեհրանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն հարկ է նշել, որ ի տարբերություն շատ քրիստոնեական երկրների, Իրանի Իսլամական Հանրապետության 6-րդ գումարման Մեջլիսի պատգամավորները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Ինչևէ, անդրադառնալով թեմային՝ նշենք, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված կոտորածների հետևանքով ի թիվս հայերի, հույների, ասորիների, բազմաթիվ իրանցիներ ևս նահատակվել են:

2012թ. նոյեմբերին Իրանի Արևմտյան Ատրպատական (Արևմտյան Ազարբայջան) նահանգի մշակութային ժառանգության կազմակերպությունը, հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանյան թուրքերը Իրանի հյուսիս-արևմտյան շրջանները գրավելու նպատակով հարձակումներ էին կատարել, ինչի հետևանքով շուրջ իննը միլիոն իրանցի է կոտորվել

Տարածաշրջանային մի շարք հարցերում Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի հեռահար նպատակներից է Իրանի հյուսիսային՝ թյուրքալեզու իրանցիներով բնակեցված նահանգների միջոցով կապվել Ադրբեջանի հետ: Ինչպես նկատում ենք, վերջին տարիների թուրք-ադրբեջանական դաշինքի գործունեությունն էլ ուղղված է հենց այդ նպատակին: 

Ինչ վերաբերում է Իրան-Թուրքիա և Իրան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարին՝ ապա մոտ ապագայում իրանաադրբեջանական հարաբերությունները կապված բազմաթիվ խնդիրների հետ, դժվար թե կարգավորվեն , իսկ Անկարայի և Թեհրանի երբեմնի ջերմ հարաբերությունները վերջին երկու տարում նկատում ենք, որ բավականին սառել են, կապված ինչպես Սիրիայի, այնպես էլ քրդական խնդրի հետ (Թուրքիան Իրանին մեղադրում է «PKK»-ին աջակցելու մեջ):
Ինչպես նկատում ենք, թուրք-իրանական հարաբերություններում ձևավորված մթնոլորտը Իրանում ցեղասպանության հարցում տարվող հայանպաստ «լոբբինգ»-ն ավելի աշխուժացնելու համար բարենպաստ նախադրյալներ է ստեղծում:

Եզրափակելով խոսքը՝ մեկ անգամ ևս նշենք, որ քիչ հավանական է, թե մոտ ապագայում Թեհրանը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն տարածաշրջանում դեպքերն այնպիսի արագությամբ են զարգանում, որ չի բացառվում, որ մինչև 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, թուրք-իրանական հարաբերություններում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որը Իրանիին կստիպի ցեղասպանության հարցում ունեցած իր դիրքորոշման մեջ հստակեցում մտցնել:
Ինչ վերաբերում է հայկական «լոբբիին», ապա կարծում ենք, որ թե՛ պարսկալեզու, թե՛ արաբալեզու լսարանների հետ տարվող աշխատանքներն առավել ակտիվացնելու դեպքում (Ցեղասպանության մասին գոյություն ունեցող ֆիլմերի թարգմանություն, տեղեկատվական-քարոզչական կայքերի հիմնում, գրքերի հրատարակում, կոնֆերանսների կազմակերպում և այլն) կարելի է հասնել լուրջ հաջողությունների, որոնք էլ բնականաբար իրենց ազդեցությունը կունենան տվյալ երկրների հասարակական-քաղաքական որոշումների կայացման վրա:

Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան, իրանագետ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:53
Հայկական կողմն ունեցել է մոտ երկու տասնյակ վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան
Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմն...
Աղբյուր` Panorama.am
11:49
Բաքվում բանակին աջակցության համար կազմակերպված ցույցը վերածվել է իշխանությունների դեմ բողոքի
Բաքվում հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը Հայաստան-Ադրբեջան սահմանային լարված իրավիճակով պայմանավորված մասշտաբային ցույց է անցկացվել, որին տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
11:45
Տասը վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը...
Աղբյուր` Panorama.am
11:42
Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ
Աղբյուր` Panorama.am
11:38
Լիբանանում հայերն առօրյա հացի խնդիր ունեն. ՀՀ իշխանությունները չարտերային չվերթներ են սկսել
Հայաստանի Հանրապետությունը սկսել է Լիբանանում մեր հայրենակիցների տեղափոխումը հայրենիք: Հուլիսի 14-ին Բեյրութ-Երևան չարտերային առաջին չվերթով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Քեյփթաունը՝ փրփուրների մեջ
Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում  հորդառատ անձրևներ ու ուժեղ քամի է։ Որոշ շրջաններ հեղեղվել են։ Եվրանյուզը գրում է, որ ուժեղ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Հայ-ադրբեջանական հակամարտության սրումը` միջազգային մամուլի էջերում
Ամերիկյան US.News and World Report պարբերականը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածութանն ու բախումներին, հիշեցնում է, որ չնայած...
Աղբյուր` Panorama.am
11:15
Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել. ՀՀ ՊՆ.
«Երեկ ժամը 18։00 սկսած, ըստ էության, առաջնագծում լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել, կրակոցները գնալով քչացել են»,-...
Աղբյուր` Panorama.am
11:12
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի...
Աղբյուր` Panorama.am
11:05
15.07.2020. Կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով 16 հիվանդ է մահացել։ ԱՆ փոխանցմամբ, նրանցից հինգը մահացել են այլ հիվանդություններից։...
Աղբյուր` Panorama.am
11:02
Սա Ադրբեջանի կողմից սահմանին մոնիտորինգային մեխանիզմների տեղադրման մերժման արդյունք է․ ԱՄՆ կոնգրեսական
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով մի շարք երկրների կոնգրեսականներ, պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող...
Աղբյուր` Panorama.am
10:56
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ահազանգ. Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք կա
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում...
Աղբյուր` Panorama.am
10:42
Գագիկ Ծառուկյանի թեստի պատասխանը բացասական է
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հերքում է մամուլում հրապարակված լուրերը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը...
Աղբյուր` Panorama.am
10:37
Խաչատուրյան քույրերի քրեական գործերը Մոսկվայի դատարաններում են
Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի քրեական գործերը հասել են  Մոսկվայի դատարաններ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:29
ՀՔԾ. Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Բաբայանը...
Աղբյուր` Panorama.am
10:24
Զոհված չորս զինծառայողները հետմահու կպարգևատրվեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է. «Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝...
Աղբյուր` Panorama.am
10:17
Չինաստանում օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք
Նախորդ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 նոր դեպք, որից վեցը ախտանիշներ են ունեցել, իսկ չորսը՝ ասիմպտոմ են...
Աղբյուր` Panorama.am
10:09
Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին թեստը խոստումնալից է
New England բժշկության ամսագրում հուլիսի 14-ին հրապարակված ուսումնասիրության արդյունքում հետազոտողները զեկուցում են մարդկանց մոտ փորձարկված...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հարութ Սասունյան. Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը
Վերջերս մի տեսանյութ գտա, որտեղ երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:...
Աղբյուր` Panorama.am
09:51
ՆԱՏՕ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում կանխել հետագա սրացումը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում...
Աղբյուր` Panorama.am
09:47
Հրապարակվել է «Elbit Hermes 900»-ը խոցած համակարգի լուսանկարը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրապարակել է իսրայելական թանկարժեք ԱԹՍ-ն խոցած «Оса» զենիթահրթիռային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի իշխանություններն իրենց բավականին վատ դրության մեջ են դրել
«Հենակետ» վելուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:35
Թալիշից ու Մատաղիսից կանանց, երեխաներին, ծերերին տարհանել են
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն երեկ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ: Արցախի նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». Դաստիարակչական աշխատանքներ իմքայլականների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում սկսել են առաջնորդվել նեղ անձնային շահերով և «սիմպատիաներով», ինչն էլ առիթ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Փոփոխությունների նախագիծը դեռ պատրաստ չէ, սակայն հանձնաժողովը որոշել է ավելի վաղ սկսել հանրային քննարկումները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօրվանից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». ՀՀ մուտքի և ելքի հարաբերությունները անչափահասների մասով, հստակ և ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի ոստիկանությունը մտադիր է կանոնակարգել ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ մուտքի և ելքի հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական անգամ քվորումի բացակայության հիմքով չի կայացել Սահմանադրական դատարանի նիստը, որի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունիսի սկզբներին ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդվարդ Հովհաննիսյանը: Նա համակարգի...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ում անուններն են շոշափվում օտարերկրյա որդեգրումների գործում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց նոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես են օտարերկրյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}