Հասարակություն 13:00 25/11/2013

Արցախցիները մեծ հույսեր են կապում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման հետ

ԼՂՀ հյուսիս-արևելյան հատվածի վերջին գյուղը Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղն է, որը ոչ միայն Արցախի ամենահին գյուղերից է, այլ տարբերվում է շատ համայնքներից նրանով, որ այնտեղ, նույնիսկ սովետական շրջանում շատ սահմանափակ թվով թուրքեր են ապրել (հիմնականում հովիվներ):

Ժամանակին Շահումյան գնացող հիմնական ճանապարհը անցել է հենց Թալիշի միջով: Այսօր մոտ 150 տուն ունեցող գյուղը «սահմանապահ»-ի կարգավիճակ ունի, քանզի շփման գծին մոտ գտնվող ամենամոտ բնակավայրերից է, ինչը սակայն տեղի բնակիչներին ոչնչով հետ չի պահում զբաղվելու իրենց բնականոն գործունեությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ գյուղի հողերի մի մասը գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտում, մյուս մասը՝ բավականին մոտ սահմանագծին, թալիշցիները բավականին ակտիվ զբաղվում են հողագործությամբ. գերակշռում են ցորենի ցանքատարածությունները: Որոշակի խնդիրներ ունենալով մսի իրացման հարցում, այդուհանդերձ Թալիշում զարգանում է նաև անասնապահությունը:

Սրանից զատ, Թալիշի ու մերձակա Մատաղիս գյուղի բնակիչների մի մասը մշտական աշխատանք է գտնում մոտակա զորամասում՝ սպայի, պայմանագրայինի կարգավիճակով, ինչը հաստատուն եկամուտ է այդ գյուղերի բնակիչների համար:

Հատկապես վերջին 4-5 տարիներին նկատելի է և մասնավոր և պետական հատվածից իրականացվող ներդրումներ Թալիշ և Մատաղիս բնակավայրերում, մասնավորապես, Մատաղիսում նույնանուն ջրամբարի վրա նոր ՀԷԿ կառուցվեց, ինչը ոչ միայն էլեկտրաէներեգիա է արտադրում, այլ լրացուցիչ աշխատանքով ապահովում տեղի բնակիչներին:

Այս համայնքներում մի շարք բնակարանաշինական ծրագրեր իրականացվեցին, որի շնորհիվ մի շարք գյուղացիներ, ովքեր մարտական գործողությունների ժամանակ կորցրել էին իրենց տները, հնարավորություն ստացան տեղափոխվելու նոր տներ: Ի դեպ, և Թալիշը, և Մատաղիսը ունեն մանկապարտեզներ ու դպրոցներ, ընդ որում՝ Մատաղիսի դպրոցն ու մանկապարտեզը վերջին տարիներին են կառուցվել:

Այս համայնքներում իրականացվող ներդրումները համեմատաբար շատ են, քանզի պատերազմի ժամանակ այն մի քանի անգամ հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում ու ավերվել:

Թալիշ գյուղի խանութներից մեկի սեփականատերը տիկին Սուսաննան նշեց, որ վերջին տարիներին շատ բան փոխվել է, մասնավորապես, նշեց, որ գյուղի համար շատ սպասված էր ինտերնետի ապահովումը, ինչը հնարավորություն է տալիս նաև այդ ձևով կապնվել արտաքին աշխարհի հետ: Առաջընթաց կա նաև ջրի հարցում, ճիշտ  է գրաֆիկով, սակայն բնակիչները ապահովված են նաև խմելու ջրով:

Իսկ պահեստի սպա Արամ Օհանյանը, ով Թալիշի հնաբնակներից է ու նույնանուն համայնքում գտնվող գումարտակի նախկին սպաներից, նշեց, որ գյուղը որոշակի առումով իր աշխուժությունը պահպանում է, նշելով, որ իրենք գյուղի զարգացումն ավելի շատ կապում են  ճանապարհների հիմնանորոգման հետ: Այս փաստը կարևոր է հատկապես այն տեսանկյունից, որ շրջկենտրոն Մարտակերտից դեպի Թալիշ ու Մատաղիս բնակավայրեր տանող ճանապարհը գռունտային է, Մարտակերտից Մատաղիս մոտ 25 կմ է, դրանից 8 կմ հեռու՝ արդեն Թալիշն է:

Այս համայնքների բնակիչ

ները մեծ հույսեր են կապում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի հետ, որը մեծ աշխուժություն կառաջացնի Մարտակերտի շրջանում: Միաժամանակ բնակիչները պատմեցին, որ իշխանությունը խոստացել է վերանորոգել Մարտակերտ-Մատաղիս ճանապարհը, իսկ այնտեղից դեպի Թալիշ ճանապարհի հիմնանորոգումը խոստացել են իրենց վրա վերցնել այն թալիշցիները, ովքեր այս պահին արտերկրում են ու պարբերաբար մասնակցում են գյուղում իրականացվող տարբեր նախագծերին:

Այս պահին էլ Թալիշում ու Մատաղիսում զարգացումը նկատելի է, սակայն ակնհայտ է, որ ոչ միայն այս, այլ մի շարք բնակավայրերի զարգացումն առավել շոշափելի կլինի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցելուց հետո ու համայնքային ենթակառույցները վերականգնելուց հետո:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Չեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան
14:55 18/04/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}