Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Վարդան Սեդրակյանի գործով վճիռը
Վերաքննիչ դատարանը այսօր` նոյեմբերի 25-ին, հրապարակել է Վարդան Սեդրակյանի գործով որոշումը, որով անփոփոխ է թողել Սեդրակյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի ընտրություններում նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր պետական, քաղաքական գործչի` Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու համար, որն ուղղված էր նրա գործունեությունը դադարեցնելուն, դատապարտվել էր 14 տարի ազատազրկման: Մահափորձի իրականացման մասնակիցներ Խաչատուր Պողոսյանը դատապարտվել էր 12, իսկ Սամվել Հարությունյանը13 տարվա ազատազրկման:
Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը բազմիցս է հայտարարել, որ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո կներակայացնի վճռաբեկ բողոք և այստեղ էլ հաջողության չհասնելու դեպքում, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: