Համացանց 09:16 27/11/2013

«Էությամբ արտիստ է, ուղն ու ծուծից արտիստականություն է ճառագում…»... Վարուժան Վարդանյան (լուսանկարներ)

«Ինձ համար նշանակություն ունի իմ կոլեգաների, գործընկերների կարծիքը, ու ես այն քիչ նկարիչներից եմ, որոնց մասին ասում են, որ մեծ նկարիչ է…Ես փառք ունեցող նկարիչ եմ, այսինքն, ես դժգոհ չեմ իմ բաժին բախտից, ավելի պակաս փառք չեմ ունեցել, քան որևէ հայ նկարիչ` չհաշված Մարտիրոս Սարյանին, որովհետև նա աշխարհի 1/6-րդ մասի` ՍՍՀՄ-ի նկարիչն էր, բայց ես էլ… ինձ Մոսկվայում գիտեն, Լոս Անջելեսում, Ամերիկայի հայության մեջ… էնպես որ, ես կորած նկարիչ չեմ…»,- ասել է գեղանկարիչ Վարուժան Վարդանյանը: 


Ինքնադիմանկար

ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանը (1948-2010 թթ.) սովորել է Երևւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում:

1971-74թթ. աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում` որպես արվեստի բաժնի խմբագիր: 1967-ից մասնակցել է հանրապետական եւ միութենական ցուցահանդեսների: 1976թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Վ. Վարդանյանի նկարները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, տեղ գտել մասնավոր հավաքածուներում, հեղինակավոր թանգարաններում, այդ թվում` Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում եւ այլն: Արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ կոչումների. Հայաստանի երիտասարդ նկարիչների` տարվա լավագույն նկարի մրցանակ (1975), Կոմերիտմիության մրցանակի դափնեկրի կոչում (1978), «Թեքեյան» մշակութային միության մրցանակ (1997), «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչում (2010) և այլն:

Ստեղծագործական պատկառելի վաստակի և հայ կերպարվեստի զարգացման ասպարեզում ունեցած նշանակալի ներդրման համար 2003 թ. նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչում:

Հեղինակ է տասնյակ հոդվածների և երկու գրքի. «Մինասի վերադարձը» (նոթագրություններ, 1992թ.) և «Կեղտոտ սենյակ» (բանաստեղծությունների ժողովածու, 1994թ.):

Հրանտ Մաթևոսյան. Մշտական հաշվետվություն ներկայի ու անցյալի մշակույթի առջև (աղբյուրը՝ hrantmatevossian.org)

14.03.1986
«Վարուժան Վարդանյանը վաղամեռիկ Մինասի հետ մի կինոնկարի նկարիչն էր։ Նկուղային այն սրահը, ուր բեմադրող խմբի համար ցուցադրվել էին նրանց էտյուդներն ու էսքիզները, մի երկու օրով լցվեց տաք գույների խաղով, իրական ու անիրական աշխարհի գեղեցկությամբ, լույսով։ Մինասի՝ տնատեր գյուղացու և անհանգիստ նկարչի ամենուր ու ամեն պահի աշխատող ձեռքերն իրենց ոչ մի գործն իհարկե ուրիշի չէին թողնում, բայց սրահի ամբողջ «ներկը»՝ մաշված մատուռները, կածանները, հոգնած հողը, ժամանակից կերված ժայռը, ուշ աշնան կարմիրով բռնկված թփերը՝ ամբողջ-ամբողջը Վարուժանինն էր. երիտասարդ, գրեթե պատանի նկարիչ, թվում է ջանք էր դրել վարպետին ու բոլոր «տնօրեններին» անպայման դուր գալ, ինչպես որ նկարիչների նրանց զույգն էր հետո ջանում գեղեցիկի ու ազգայինի իր ըմբռնումը նախ նկարիչների իրենց իրավունքով, ապա իրենց ու իրենց արվեստի ինքնակա գոյությամբ՝ մի տեսակ կողքից, անպայման հաղորդել այն գործին, որի մեջ իրենք էին։

Մենք բոլորս էլ մի քիչ իհարկե աղջիկ ենք և ամենքս ենք ուզում բոլորին դուր գալ, բայց դա Վարուժանի միայն ջանքը չէր՝ առաջին հերթին գեղեցկությանը հարաբերվելու հատկանիշն ու կարողությունն էին։ Եթե անգամ նկարելու լիներ ծովի ավազների վրա, նկարելու լիներ զուտ ցուցամատով և միայն իր համար, դարձյալ ջանք էր դնելու անպայման գեղեցիկ նկարել և անպայման դուր գալ... ո՞ւմ։
Էությամբ արտիստ է, ուղն ու ծուծից արտիստականություն է ճառագում և մտքում իհարկե հանդիսականի լեցուն սրահներ ունի, սրահներում և՛ անցյալի, և՛ ներկայի, և՛ վաղվա խոսքի ու վրձնի վարպետներն են, ահա թե ում հավանությունն է հայցում Վարուժանը։
Ինքը նրանց արժեքը գիտի, իր համար նրանք միշտ կան՝ բառի, վրձնի ու բրիչի այդ «հանճարեղ ճորտերը». ավագ գործընկերոջ մասին նրա «Մինասն իմ հայացքի մեջ» հիանալի նոթը, հրապարակված մի երկու հոդվածն ու բանաստեղծությունը, այս կամ այն արվեստագետի նրա բանավոր բնութագրումը, ուր յուրաքանչյուր բառ ու արտահայտություն ճշգրտորեն գրեթե նյութականանում է, համաշխարհային մշակույթի նրա ընտիր իմացությունը և անափ այդ ծովի մեջ ինքնուրույն կողմնորոշվելու կարողությունը վկայությունն է այն բանի, որ վրձինը ձեռքին Վարուժանը պիտի որ մշտական հաշվետվության մեջ լինի ներկայի ու անցյալի մեծ մշակույթի առջև։ Սա իհարկե յուրօրինակ հավատաքննություն է, և յուրաքանչյուր արվեստագետի համար ծանր վիճակ է ենթադրում, բայց այլ կերպ հնարավոր էլ չէ, եթե մանավանդ մեծ մշակույթի մարմարին քո ձեռքի դրոշմն անպայման կնքելու հավակնությամբ ես արվեստ եկել։

Մեր բաց, դաժան ու արդարացի ժամանակներում, երբ հայ արվեստագետիդ գիրքը քո հայ ընթերցողի առջևից այլ մայրցամաքի ու լեզվի մի ոմն արվեստագետ մի կողմ է հրում և տեղը իր գործը դնում, առանց մեծ հավակնությունների չարժե էլ ձեռքը ոչ գրիչ ու բրիչ, ոչ էլ վրձին առնել։ Քննական, հավատաքննական, բոլորի առջև, բոլորի համար ստեղծագործելու այս վիճակի մյուս անունը, մեծ արվեստի չափանիշը երբեք չկորցնելու պահանջը, պատվախնդրություն է՝ պատվախնդրություն առ սեփական գործը, որ այսօր մեզանում, ցավալիորեն, փնտրվող-չգտնվող ապրանք է. «անհավատ», անվստահ, չաշխատված գործերով հրապարակ են ելնում մեր մշակույթի ու մյուս մարզերի այնպիսի գործիչներ, ովքեր կարող էին հարգանք շարժել իրենց գործի գոնե աշխատվածությամբ։ Հանճարը բոլորին չի տրված, բայց բոլորին չի տրված նաև հանճարեղը լավ վարպետի լավ արված գործից զատելը։

Վարուժանի կտավներն աշխատված են, երբեմն՝ նույնիսկ չափից ավելի, երբեմն՝ նույնիսկ չարչարված, բայց երկու դեպքում էլ, երբ կենդանության շունչը կտավի երեսով մեկ խաղում է և երբ չի թրթռացել, կամ մնացել է բազում շերտերի ծալքերում, դրանք եթե ոչ անպայման սիրելի, ապա նաև քամահրելի մի բան չեն - դրանց բոլորի վրա իրերի ու մարդկանց բնությանը լավատեղյակ, անհանգիստ, ինքն իրենից դժգոհ մարդ է տառապել, «մոգել», հուսացել, իմացության ու բնազդի իր ողջ պաշարը ներդրել, որպեսզի անկենդանությունից ի կենդանություն կոչի, գոնե թվում է՝ այդ իրերի ու մարդկանց վրա բնության թափած ջանքը, և վերստեղծման մեջ նկարչի դրած ջանքը և վերստեղծման ջանքը համարժեք են։

Մեր ժամանակներում, երբ, մի կողմից, թվում է, թե աշխարհի հազարավոր նկարիչների մեջ դու ունես քո ոչ միայն տարբերակները, այլև ճշգրիտ նմանակները, և նրանք քո անելիքը հիմա անում են և, մյուս կողմից, երբ գեղեցիկի մարդկային ծարավը հագեցվում է անթիվ ու անվերջ փոխակերպումներով, նկարչի ապասևեռման և բուն նկարչությունից ժողովրդական ուշադրության ապասևեռման այս ժամանակներում, թվում է, չարժեր դասականությանը քո մեջ այդքան «երես տալ», մեծերի ու «դժվարների» առջև այդպես մշտական հաշվետվության մեջ լինել, այդքան հավատալ ու տքնել, ինչպես հավատավոր հին ժամանակների մեծերը, բայց Վարուժանն այդ դեպքում արվեստի տաճարի առջև ուղղակի անհավատ էր լինելու, երբ տրամագծորեն հակառակն է. նրա կտավներում վստահ համոզվածություն կա, որ ժողովուրդները ոչ թե նշանավորվում, այլ ապրում են իրենց արվեստներով, որ մարդու անընդհատ վերընթացը հավերժական երթ է դեպի ճշմարիտ գեղեցկությունը, որ ստուգապես մարմնավորվում է ամենից առաջ գեղանկարչությամբ և թերևս՝ միայն գեղանկարչությամբ։ Եվ ուրեմն արժե, որ գեղանկարչությունը յուրաքանչյուր վրձնի տակ իր առաքելության լրջությունն ու պատասխանատվությունն զգա։
Եվ այսպես. Վարուժան Վարդանյան անուն գեղանկարիչ չկար, հիմա՝ կա։ Այդպիսի կտավներ չկային, հիմա կան, սառը կռանումի պես դանդաղ, բայց համառորեն ծավալվում ու իրենց տեղը մեր էության մեջ հաստատում են։

Շատ հաճախ, երբ պատմության, կյանքի ու ապագայի խնդիրների առջև անզորանում եմ և հուսահատությունն ինձ կալանում է, այդ ծանր ժամերին ահա ինձ թիկունք են կանգնում մշակույթի իրավ մեծերը՝ Թումանյանը և մյուսները, ովքեր իրենցով մարմնավորում են գեղեցիկի ավարտուն կատարելությունը։ Այդ մեծերի մեջ է նաև և առաջին հերթին Վարպետը՝ Սարյանը. մի այցելությունը նրա թանգարան, մի թերթատումը նրա վերատիպ ալբոմների կամ նոթերի գրքի՝ ջերմության, հավատի ու իմացության լիցք են տալիս, որ շաբաթներով ձեզ չի լքում։ Համոզված եմ, որ իմ և ձեր կյանքի օրերից գոնե մեկ ահա այդպիսի օրը վերապահված է գեղանկարիչ Վարուժան Վարդանյանին՝ արդեն իրացած, ներկա Վարուժանին և ապագայի Վարուժանին»:


Բնանկար


Պոետի մահը

Հայկական կեպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:

Շարքի նախորդ հրապարակումները`

«Ռաֆֆիի ամենածայրահեղ աբստրակցիան անգամ ունի նախահիմքային գրգիռներ, ապրումներ, մտասևեռումներ»... Ռաֆֆի Ադալյան (լուսանկարներ)

«Ով չգիտի Պոդպոմոգովին, նա չգիտի Հայաստանը»... Վալենտին Պոդպոմոգով (լուսանկարներ)

«Ոտքս ու ձեռքս կոտրվեր, չգնայի Կանադա»… Մարտին Պետրոսյան (լուսանկարներ)

Նրան մեղադրել են այլամտածողության մեջ... Բագրատ Գրիգորյան (լուսանկարներ)

«...ծովային ինչ-որ բան կա նրա մեջ,…»... Ասատուր Պզտիկյան (լուսանկարներ)

«Կյանքը, ինչպես մարդու սրտի կարդիոգրաման, նույն ռիթմը չի ունենում »… Ռոբերտ Էլիբեկյան (լուսանկարներ)

«…միշտ էլ ըմբոստ եմ եղել»… Հենրի Էլիբեկյան (լուսանկարներ)

Գծանկարի, կոմպոզիցիոն պատկերի և դիմանկարի առաջատար ներկայացուցիչ… Վռամշապուհ Շաքարյան (լուսանկարներ)

«Ազգային մոդեռնի հիմնադիրներից»… Ռուբեն Ադալյան (լուսանկարներ)

«Տարվա եղանակներ» եռապատկերից հետո ստեղծագործական կյանքում բեկում տեղի ունեցավ… Հովհաննես Մինասյան (լուսանկարներ)

«Ես պարզապես չեմ կարող առանց վրձնի, առանց ներկապնակի, առանց ներկերի»... Գայանե Խաչատուրյան (լուսանկարներ)

Գեղանկարիչ և թատերական նկարիչ... Արմեն Չիլինգարյան (լուսանկարներ)

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և Թուրքիայում… Մանուկ Ղրդյան (լուսանկարներ)

«Արտակարգ հետաքրքիր ու բարի մարդ էր»... Հակոբ Անանիկյան (լուսանկարներ)

Ուրույն ձեռագիր և հայրենասիրական պաթոս… Մկրտիչ Սեդրակյան (լուսանկարներ)

Նրա ստեղծագործություններն ընդգրկել են «British and Continental Pictures» կատալոգում… Սիմոն Գալստյան (լուսանկարներ)

Հայ գեղանկարչության մեջ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ… Բարդուղ Վարդանյան (լուսանկարներ)

Երևան քաղաքի կերպարի ինքնատիպ ու վառ նկարագրություն… Գրիգոր Աղասյան (լուսանկարներ)

Ակադեմիական ոճից մինչև ֆովիզմ… Աշոտ Զորյան (լուսանկարներ)

Զարդանկարային պատկերմամբ կտավներ և հագեցած ու գեղեցիկ ոճավորմամբ խեցեղեն… Ռուբեն Շահվերդյան (լուսանկարներ)

Աշխատել է գեղանկարչության բոլոր ժանրերում… Արամ Ղարիբյան (լուսանկարներ)

Մոնումենտալ և հաստոցային գեղանկարչություն… Հրաչյա Հակոբյան (լուսանկարներ)

Կոմպոզիցիաներ, բնանկարներ ու դիմանկարներ… Ցոլակ Ազիզյան (լուսանկարներ)

«…իմ նկարչությունը Մինասն էր հավանում»… Վարդիթեր Կարապետյան (լուսանկարներ)

«Ես մտածում էի, թե իմ պատմությունը միայն նկարներով պիտի կերտեմ, …»… Էդուարդ Արծրունյան (լուսանկարներ)

«Նա Հայաստանում Մեդեռն արվեստի առաջին դեմքն էր»… Երվանդ Քոչար (լուսանկարներ)

Կ. Պոլիսից՝ Փարիզ... Կարապետ (Շարլ) Նշանյան (լուսանկարներ)

Ձգտել է ձևի և գույնի սինթեզին… Աշոտ Հովհաննիսյան (լուսանկարներ)

«Իսկական գեղանկարիչ էր»... Հմայակ Ավետիսյան (տեսանյութ, լուսանկարներ)

Բեմանկարչություն, գեղանկարչություն, գրաֆիկա, հոդվածներ և պիեսներ... Գիգո Շարբաբչյան (լուսանկարներ)

«…հայրենիքի ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը»… Հովհաննես (Վանիկ) Շարամբեյան (տեսանյութ, լուսանկարներ)

Իր արվեստին և հասարակությանն ազնվորեն նվիրված նկարիչ… Վրթանես Ախիկյան (լուսանկարներ)

Նկարչի ստեղծագործությունները գրավում են ապրումների անկեղծությամբ, ժամանակի ճիշտ զգացողությամբ… Բաբկեն Քոլոզյան (լուսանկարներ)

«Գրքարվեստի հազվագյուտ վարպետ, հիանալի գեղանկարիչ ու գրաֆիկ»... Անդրանիկ Կիլիկյան (լուսանկարներ)

Պրոֆեսիոնալ ուրույն մոտեցում օֆորտի բնագավառում… Վլադիմիր Այվազյան (լուսանկարներ)

Նրա աշխատանքները նոր խոսք էին Հայաստանի բնանկարային գեղանկարչության մեջ… Խաչատուր Եսայան (լուսանկարներ)

«Հայերը հերոսաբար կռվել գիտեն»... Արտաշես Աբրահամյան (լուսանկարներ)

 «Գույների ասպետ»... Կարեն Սմբատյան (լուսանկարներ)

 «Նա ստեղծում է արվեստ»…Ալեքսանդր Գրիգորյան (լուսանկարներ)

«Հատուկ ուշադրության արժանի երևույթ»... Վրույր Գալստյան (լուսանկարներ)

Անմիջական, ուղղամիտ և ուղղախոս… Սեյրան Խաթլամաջյան (լուսանկարներ)

«Նա ոտաբոբիկ քայլեց Հայաստանով…»… Հենրիկ Սիրավյան (տեսանյութ, լուսանկարներ)

Գրաֆիկական ինքնատիպ գործերի հեղինակ… Տաճատ Խաչվանքյան (լուսանկարներ)

«Ամենաբեղմնավոր ու թերևս ամենահավասարակշռված բեմանկարիչն է մեզանում»... Սերգեյ Արուտչյան (լուսանկարներ)

Խորհրդահայ բեմանկարչության հիմնադիրներից… Միքայել Արուտչյան (լուսանկարներ)

«Պոլիտբյուրոյի առաջին վրձինը»... Դմիտրի Նալբանդյանը (լուսանկարներ)

Պարզ կոմպոզիցիաներ, ճշգրիտ գծանկար... Դավիթ Օքրոյան (լուսանկարներ)

Հայաստան, աշխատավոր ու կենցաղ… Մհեր Աբեղյան (լուսանկարներ)

Հովհաննես Այվազովսկու հետքերով… Էմանուել (Մանուկ) Մահտեսյան (լուսանկարներ)

«…Մինասից առաջ Քամալյան է եղել, ու չենք իմացել»… Մկրտիչ Քամալյան (լուսանկարներ)

Քաղաքացիական շունչը, բանաստեղծական նուրբ ինտոնացիան... Սուրեն Սաֆարյան (լուսանկարներ)

Յուրօրինակ և ինքնատիպ դիմանկարներ... Ենովք Նազարյանց (լուսանկարներ)

«Նա կարողանում է զրուցել բնության հետ»… Հակոբ Հակոբյան (լուսանկարներ)

Հայության կյանքն ու կենցաղը` հյութեղ գույներով… Պոլ Կիրակոսյան (լուսանկարներ)

Սոցռեալիզմ… Սեդրակ Ռաշմաճյան (լուսանկարներ)

«Ջերմ, բարի անկեղծ...»... Հմայակ Արծաթպանյան (լուսանկարներ)

Հայրենիքն ու այն կառուցող մարդիկ… Երանուհի Ասլամազյան (լուսանկարներ)

«Ես իմ երկիրը տեսնում եմ... հնչեղ, լուսավոր, բերկրալի»… Մարիամ Ասլամազյան (լուսանկարներ)

«Խորհրդավոր մարդ, անսովոր խառնվածքով նկարիչ»… Ժիրայր Օրագյան (լուսանկարներ)

Ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ… Խորեն Տեր-Հարության (լուսանկարներ)

Մայր ժողովրդի ողբերգությունը՝ ստեղծագործության հիմնական թեմա... Սարգիս Խաչատուրյան (լուսանկարներ)

Քնարական, պարզ և հուզական… Հմայակ Հակոբյանը (լուսանկարներ)

«Արուեստը … չի մեռնիր»… Զարեհ Մութաֆյան (լուսանկարներ)

Հմուտ փորագրություններ և անզուգական նկարազարդումներ… Տիգրան Փոլադ (լուսանկարներ)

Բնանկարներ՝ առանց մարդկային կերպարների... Հովհաննես Ալխազյան (լուսանկարներ)

«...ծովի մասնագետ»... Արսեն Շաբանյան (լուսանկարներ)

«Այլևս ոչինչ չունեմ քեզ սովորեցնելու»… Վարդան Մախոխյան (լուսանկարներ)

Նրա արվեստում առկա է հայ մանրանկարչության խոր իմացությունն ու ազդեցությունը… Ռաֆայել Շիշմանյան (լուսանկարներ)

Հայ կերպարվեստում ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից... Մկրտիչ Ճիվանյան (լուսանկարներ)

 250 նկարիչներից լավագույնը… Հովսեփ Փուշման (լուսանկարներ)

 «... հայ նկարիչների համաստեղութեան մէջ առաւել միջազգային հնչեղութիւն ունեցող վարպետներից է»... Արշակ Ֆեթվաճյան (լուսանկարներ)

Ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչված վարպետ… Կարապետ Ադամյան (լուսանկարներ)

 «Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»... ».   Էդգար Շահին (լուսանկարներ)


 «…ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ»… Գառզու (լուսանկարներ)

 «... իմ մեջ խորը վիշտ կտեսնենք»... Ժանսեմ (լուսանկարներ)

Կերտել է նրբագեղ ու լիրիկական բանաստեղծական մի աշխարհ... Վեհիկ Տեր-Գրիգորյան (լուսանկարներ)


 «... կան վերջապես նկարիչներ, որոնց գրածը հուշ է, հիշողություն»... Հովսեփ Կարալյան (լուսանկարներ)

 Հին Թիֆլիսը՝ Ջոկոնդա, արև ու ծով... Վաղարշակ Էլիբեկյան (լուսանկարներ)

 Գեղանկարչություն, գրքի ձևավորում, գրաֆիկա... Գրիգոր Խանջյան (լուսանկարներ)

   «Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները»... Սարգիս Մուրադյան (լուսանկարներ)

«…ծնվում է մի արվեստ, որն իր ձևով խիստ ազգային է և խորը մարդկային իր բովանդակությամբ»… Լավինիա Բաժբեուկ–Մելիքյան (լուսանկարներ)


Նոր շունչ են հաղորդել հայկական գեղանկարչությանը... Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան (լուսանկարներ)


«Թիֆլիսյան դպրոցից»… Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) (լուսանկարներ)


Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ...Վահրամ Գայֆեճյան

Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)

«...հետաքրքիր մի երևույթ ...» Գեորգի Յակուլով (լուսանկարներ)


Հայ գեղանկարչության «նոր ալիքը». Հարություն Կալենց (լուսանկարներ)


«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական»… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)

«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)


Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)

 Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)

«Մա



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}