Մարուքյանն առաջարկում է կուտակային համակարգը ներդել հաջորդ տարվա հուլիսից
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը փետրվարից քիչ աշխատավարձ է ստանալու. նա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուներից է և դեմ է նման հակամարգի ներդրմանը:
Միևնույն ժամանակ, պատգամավորըր նկատեց, որ ներկայիս կենսաթոշակային համակարգը ապագա չունի և պետք է փոխվի` նոր մեթոդների ներդրմամբ:
«Այսօրվա եղած համակարգը ապագա չունի` կենսաթոշակային տարիքի մարդկանց տարիքը շատանալու է, իսկ աշխատողների քանակը նվազում: Այսինքն, մենք կենսաթոշակային տարիքի ավելի շատ քաղաաքցի ենք ունենալու և պետք է մտածենք նրանց պահելու մասին: Բայց ավելի քիչ աշխատողներ ենք ունենալու: Հետևաբար բեռը այդ աշխատողների վրա մեծանում է: Այսինքն պետք է այս համակարգը բարեփոխել, ինչ-որ մոդելներ ներդնել: Ես մոդելների մասնագետ չեմ, չեմ կարող խորանալ դրա մեջ: Բայց խնդիրն այլ տեղ է. բազմաթիվ մարդիկ չեն վստահում եղած համակարգին, չեն վստահում առաջարկվող մոդելին: Նրանք ընդհանրապես չեն վստահում ոչ մի բանի, այն ինչ առաջարկվում է իշխանության կողմից: Սա լուրջ խնդիր է»,- Ազգային ժողովում պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի իրագործումը մեկ տարով հետաձգելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավորը:
Եվ քանի որ Հայաստանում աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունենալու հաջորդ տարվա հուլիսի 1-ից, պատգամավորն առաջարկեց այդ համակարգը կիրառել հենց այդ նույն ժամանակում: Եվ բացի այդ, նրա խոսքով, վեց ամսվա ընթացքում օրենքում շտկումներ կկատարվեն:
Նախորդող հրապարակում.
«Հավատո՞ւմ է Հայաստանի քաղաքացին բարեփոխիչ Տիգրան Սարգսյանին». Նաիրա Զոհրաբյան
Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)