Թևան Պողոսյան. Հայաստանը չպետք է դառնա «ղազախական, բելառուսական մոդելների երկիր»
Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզը պետք է լուրջ քննարկումների առաջկա դառնա Ազգային ժողովում: Այսօր «Եվրոպական ինտեգրացիա-2013 թ. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով հրավիրված համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:
«Վերջերս հայտարարվեց, որ գոյություն ունի Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհային քարտեզ և իմ կարծիքով, այդ ճանապարհային քարտեզը պետք է լուրջ քննարկումնեորի առարկա դառնա Ազգային ժողովում»,- ասաց Թևան Պողոսյանը:
Նա նշեց, որ Մաքսային միության հետ բանակցություններին պետք է մասնակցեն բոլոր ինստիտուտները, այդ թվում նրանք, ովքեր մասնակցել են ԵՄ-ի հետ բանակցություններին, քանի որ նրանք կարող են Մաքսային Միությանը լավ մոդելներ առաջարկել:
Թևան Պողոսյանը խոսքերով` Մաքսային միությունը նաև քաղաքական կոմպոնենտ է և ինքը չի հավատում, որ այդ ծրագիրը կհասնի իր բնական հաջողությանը, իսկ Հայաստանի ներքին բարեփոխումները երբեք չպետք է պայմանավորել Մաքսային միության անդամ երկրների բարեփոխումներով:
Նրա հավաստմամբ` ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանը չպետք է դառնա «ղազախական, բելառուսական մոդելների երկիր»:
Նշենք, որ այսօր Երևանում Քաղաքացիական հասարակության ֆորումի «Հայ ազգային պլատֆորմ»-ը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ կազակերպել է միջազգային համաժողով` «Եվրոպական ինտեգրացիա-2013 թ. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևեյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով:
Համաժողովին մասնակցում են ՀՀ պատոշոնատար անձինք, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին