Մշակույթ 17:23 21/12/2013

«Սիրավը և նկարչությունը, Սիրավը և Հայաստանը, Սիրավն ու իր տեսակը»... Ցուցահանդես՝ նվիրված «եզակի մարդու» 85-ամյակին

«Մարդամոտ»: «Կյանքը սիրող մարդ էր»: «Սրամիտ»: «Լուսավոր, վառ անհատականություն»: «Եզակի մարդ»: «20-րդ դարի հրաշալի նկարիչ»: ... Այս բոլորը մեկ մարդու մասին է՝ գեղանկարիչ Հենրիկ Սիրավյան:


Ազգային գրադարանում կայացավ գեղանկարիչ 85-ամյակին նվիրված հուշ – ցերեկույթ, որի ընթացքում ցուցադրվեց նաև «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան» տեսաֆիլմը: Ֆիլմը նկարահանել է «ՎեբԹՎ»-ին, հեղինակն է Գայանե Դավթյանը:

«Ֆիլմում շեշտը դրել ենք նկարչի անձնական արխիվի վրա: Հեղինակային խոսք չկա, միայն արխիվն ու դրա տրամաբանական շարունակությունը, ընտանիքի անդամների, ընկերների խոսքը: Ֆիլմը կոչվում է «Սիրավ. դու հավերժող իմ Հայաստան»: Սիրավյանի շատ մտերիմ ընկեր Հրանտ Մաթևոսյանը մի անգամ խոսքի մեջ ասել էր՝ երանի ես լինեի Սիրավի ցուցահանդեսին, այն կվերնագրեի՝ «Դու հավերժող Իմ հայաստան»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Գայանե Դավթյանը:

«Հենրիկ Սիրավյանի դստեր՝ արվեստագետ Նունե Սիրավյանի նկարագրությամբ, հոր հետ ապրած ամեն մի օր եղել է տոն. «Մարդամոտ, հումորով, սրամիտ, կյանքը սիրող անձնավորություն էր: Շատ էր սիրում Հայաստանը: Հայրս շատ է ճանապարհորդել, ձևավորել է տարբեր ցուցահանդեսների տաղավարներ, սակայն մշտապես ասում էր, որ Հայաստանից դուրս ապրելու չի ուզում»:


Նունե

Նկարչի որդին, կրկին նկարիչ Գագիկ Սիրավյանն իր հորը ներկայացրեց այսպես. «Լուսավոր, վառ անհատականություն էր, աննկարագրելի հետաքրքիր էր իր հետ շփվելը, ապրելը, զրույցները, պատմությունները լսելը: Մեծ բախտ է, որ իր ընտանիքում եմ ծնվել, ապրել իր հետ: Ձայնը ականջներումս է, դեմքը՝ աչիքս առաջ»:


Հենրիկ և Գագիկ Սիրավյաններ

Ազգային պատկերասրահում բացվեց նաև նկարչի աշխատանքների ցուցահանդեսը: Գագիկ Սիրավյանն ասաց, որ ներկայացված են հիմնականում Հ. Սիրավյանի վերջին շրջանի աշխատանքները, կան նաև մինչ այժմ չցուցադրված ստեղծագործություններ: «Յուրահատուկ տոն է արվեստասեր հասարակության համար, նաև նկարների, քանի որ նկարներն էլ են սպասում ներկայանալու առիթի»,- ասաց նկարչի որդին:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքով, Հենրիկ Սիրավյանը 20-րդ դարի հրաշալի նկարիչներից է, ում ճանաչում էին բոլորը. «Նրա ամեն մի խոսք արժանի է հիշելու»:

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի բնութագրմամբ էլ, Հ. Սիրավյանը հիանալի արվեստագետ է. «Նա ներկայացրեց Շորժայի բնությունն այնպես, որ ոչ ոք չէր կարողացել դա անել: Դա ունի մեկ բացատրություն ունի. հենց այնպես բնություն չէր նկարում, մոտենում էր փիլիսոփայորեն: Սիրավը գիտեր՝ ինչ պետք է աներ»:

Արվեստաբան Պողոս Հայթայանն իր խոսքում ասաց. «Հարուստ անհատականություններ ենք ունեցել: Հիմա էլ ունենք: Սիրավի նմանը չեմ տեսել: Սիրավը և նկարչությունը, Սիրավը և Հայաստանը, Սիրավն ու իր տեսակը՝ եզակի, Այնպիսի դեպք էր, որ չես իմանում, թե որտեղ էր ինքն ավելի բարձ, լավ: Ամեն տեղ՝ նկարչության մեջ, կյանքում, որպես ծնող:


Նրա ամբողջ ստեղծագործության հենքը Հայաստան աշխարհն էր: Մենք ինչ օրեր ենք անցկացրել այդ փորքիկ Շորժայում, Սևանի ափին՝ Սիրավի խնջույքները, խնջույքներ-դասերը, իմաստասիրական խորհուրդներ: Այսօրվա պես լավ հիշում եմ. հերթական երեկոյան քեֆից հետո բոլորը խոնջացել էին, մենք նստած իր բալկոնում նայում էինք դեպի Արագածը: Ասաց՝ Արագածն այստեղից երևում է: Մենք շատ երկար նայելուց հետո տեսանք, որ Սիրավն իսկապես տեսել է Արագածը Շորժայից: Տարիներ հետո երբ հերթական անգամ Շորժայում էի ու նայում էի դեպի Արագածը, որպեսզի մեկ անգամ էլ տեսնում, այլևս չտեսա, տեսնում եմ Սիրավին»:

Գագիկ Սիավյանը պատմում է. «Հայրս ասում էր՝ սպունգի նման Սարյանի ասածները քաշում էի:


Սարյան և Սիրավյան

Հակոբ Հակոբյանը հորս մոտ ընկերներից էր: Վերջին տարիներին ամեն օր ժամը 12-1-ն ընկած հատվածում խոսում էին, կամ պապան էր զանգում, կամ Հակոբը: Շատ հետաքրքիր էր: Ամեն ինչ անում էի, որ լսեի: Պարզապես խոսակցություններ չէին, զրուցներ էին արվեստի, արվեստագետների մասին: Ոնց որ արվեստի մասին դասախոսություններ լինեին, բայց հումորով շաղախված:


Հրանտ Մաթևոսյան, Հենրիկ Սիրավյան, Հակոբ Հակոբյան

Պաշտում էր Կոմիտասին: Ամեն նյութ Կոմիտասի մասին ուսումնասիրել էր:


Փարաջանովի կերպարը ոգևորում էր: Մի քանի ձեռերով էր նկարել, ասում էր, որ Փարաջանովն ինչ-որ բան է պատմում, խոսում, կարծես մի քանի ձեռք ունի, երկուսն իրեն չի հերիքում:

Ուշքումիտը միայն նկարելն էր: Հակոբ Հակոբյան ասում էր՝ «չեմ պատկերացում, ինչպես կարող է քո նման նկարիչը չզբաղվի ինքն իրենքով», այսինքն չէր հետաքրքրվում ցուցահանդեսներով: 65 տարեկան հասակում ունեցել է իր առաջին անհատական ցուցահանդեսը»:


Հրանտ Մաթևոսյան
 


Հայրենի լեռներում (Վիլյամ Սարոյան) 


Ինքնադիմանկար

Նախորդող հրապարակումներ՝ 

«Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան». Հուշ-ցերեկույթը և ցուցահանդես՝ նվիրված գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյակին

«Նա ոտաբոբիկ քայլեց Հայաստանով…»… Հենրիկ Սիրավյան (տեսանյութ, լուսանկարներ)

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}