Ջիմի Քարտերն առաջարկել է Սիրիայում խաղաղություն հաստատելու երեք սկզբունք
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը Washington Post-ի սյունյակում Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Փաստորի հետ համահեղինակային հոդվածում Ժնևի համաժողովի համար Սիրիայի վերաբերյալ երեք սկզբունք է առաջարկել: Նրանք նաև անդրադարձել են բանակցությունների ձգձգման պատճառներին: Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով.
«Բանակցությունները մինչև այժմ ոչ մի հաջողություն չեն ունեցել, քանի որ հակամարտող յուրաքանչյուր կողմ նախապայմաններ է առաջ քաշել բանակցությունների համար: Ոչ ոք չի կարող հաղթել այս պատերազմը: Պարզ է, որ կողմերը կարծում են, որ չեն կարող պարտվել, քանի որ վախենում են բնաջնջումից, և դրանով է բացատրվում, թե ինչու պատերազմը կշարունակվի այնքան, քանի դեռ միջազգային հանրությունը չի առաջարկել օրինական այլընրանք»,-գրել են համահեղինակները` նշելով, որ ՄԱԿ դեսպաններ Քոֆի Անանին և Լախդար Բրահիմին թույլ չեն տվել օգտագործել իրենց բանակցային հմտությունները, քանի որ սկզբունքային դերակատարները պնդում էին իրենց նախապայմանները և ոչ թե գնում փոխզիջումների:
Այդ նախապայմանների նպատակն է հաղթել անհաղթելի պատերազմը, այլ ոչ թե կերտել ոչ կատարյալ խաղաղությունը, և այս գործընթացում նրանք մերժում են սիրիացի ժողովրդի` ընտրության ինքնիշխան իրավունքը:
Նախապայմանների այլընտրանքային փաթեթը կլինի կողմերի համար դժվար ընդունել, սակայն այն կարող է հանգեցնել ժողովրդավարության և հանդուրժողականության: Այն միջազգային և տարածաշրջանային դերակատարներից կպահանջի ձեռնարկել առաջին քայլերը և խրախուսել Սիրիայի իրենց դաշնակիցներին` կատարել հաջորդ քայլը: Բոլոր դերակատարները պետք է ծանր զիջումների գնան, եթե ուզում են պատերազմն ավարտվի: Եթե նրանք հրաժարվեն այդ դժվար քայլերից, պատերազմը հնարավոր է տասնամյակներ շարունակվի` ստեղծելով մահվան և ոչնչացման շրջան:
Մենք առաջարկում ենք երեք սկզբունքներ, որոնց վրա կարող է հիմնվել Ժնևի համաժողովը.
Ինքնորոշում: Սիրիայի ժողովուրդը պետք է ազատ ընտրությունների միջոցով որոշի իր ապագա կառավարությունը: Այն պետք է ուշադիր հետևեն միջազգային դիտորդները:
Հարգանք: Ընտրություններում հաղթող կողմը պետք է հարգի կրոնական և էթնիկ խմբերի իրավունքները:
Խաղաղապահներ: Միջազգային հանրությունը պետք է երաշխավորի խաղաղարար առաքելությունը, որպեսզի հաստատի, որ առաջին երկու նպատակներն իրականացվել են:
Ցանկացած տեղական, տարածաշրջանային կամ գլոբալ խաղացող, որն ընդունում է 3 նախապայմանները, կարող է մասնակցել ժնևի բանակցություններին:
Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է համաձայնվեն այս մոտեցումների հետ, Իրանը և տարածաշրջանային այլ ուժեր պետք դադարեցնեն աջակցել իրենց վստահված անձերին, և առաջնահերթ ՄԱԿ-ը պետք է խաղաղություն հաստատի Սիրիայում»,-ասվում է հոդվածում:
Սիրիայի հարցին նվիրված խաղաղության համաժողովը նախատեսված է 2014 թվականի հունվարի 22-ին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում