Կարեն Դուրգարյան. Կցանկանայի, որ դրսում եղած արտիստները միայն առաջ չնայնեն, նաև հետ նայեն՝ դեպի հայրենիք
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար հաջորդ տարին ավելի ակտիվ է լինելու, արվեստագետները բեմ դուրս կգան շաբաթը երեքից չորս անգամ:
Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, երաժշտական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, նշեց, որ այս տարի թատերաշրջանն ուշ բացվեց տեխնիկական վերազիննման հետ կապված:
«Այսօր թատրոնն ունի զինված բեմահարթակ: Մենք գալա համերգով բացեցինք թատերաշրջանը: Ժամանակահատված է պետք, որպեսզի բոլոր ներկայացումները կարողանանք հանել բեմ և կարողանանք զուգահեռ քայլել տեխնիկայի հետ: Հաջորդ տարի մեզ ակտիվ աշխատանք է սպասվում՝ կլինի բալետային ներկայացում, սիմֆոնիկ համերգ և այլն»,- ասաց Կարեն Դուրգարյանը:
Նա հույս հայտնեց, որ եկող տարի ֆինանսական հարցերը ևս կլուծվեն և կոլեկտիվը կկարողանա նորմալ աշխատել: «Մինիմում 300 արվեստագետ ամեն օր աշխատում է, կարծում ենք, որ նրանց աշխատանքի պայմանները պետք է ավելի լավը լինեն: Թատրոնն էլ փորձում է հովանավորներ գտնել»,- ասաց դիրիժորը:
Նա տեղեկացրեց, որ 2014-ի համար կան որոշակի բանակցություններ և վստահություն հայտնեց, որ արտիստների կողքին կլինեն գործընկերներ, ովքեր կհովանավորեն. «Մենք մաքսիմում ուժերն օգտագործելով կարողացել ենք գտնել հովանավորներ, որի շնորհիվ արտիստի աշխատավարձը կկարողանանք մի փոքր բարձրացնել»:
Կարեն Դուրգարյանն ընդգեց, որ սա միակ թատրոնն է, որ խոսում է միջազգային լեզվով. «Օպերային արվեստը, բալետը միջազգային լեզու է: Օպերային թատրոնի լավ լինելը ցանկացած հայի համար է լավ: Միայն հզոր, ամուր պետությունը կարող է ունենալ օպերային թատրոն: Բայց պետք է աշխատեն այնպես, որ արտիստի աչքը լինի դեպի դուրս, ապա վերադառնա հայրենիք և շարունակի ծառայել ժողովրդին: Ես կցանկանայի որպեսզի դրսում եղած արտիստները միայն առաջ չնայնեն, նաև նայեն հետ՝ դեպի հայրենիք»:
Նշենք, որ անցնող տարվա ընթացքում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, համերգային գործունեությունից զատ, նաև հյուրախաղեր է ունեցել արտերկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում