Աղի բլիթ ճաշակելը Եկեղեցու հետ որևէ առնչություն չունի
Տյառնըդառաջի օրը, որն անփոփոխ ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Այս մասին հայտնում է Qahana.am կայքը` հիշեցնելով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Տյառնընդառաջի Ս. Պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:
Տոնը շարժական չէ և ամեն տարի անփոփոխ նշվում է փետրվարի 14-ին: Պարզապես փետրվարի 13-ի երեկոյան ըստ եկեղեցու օրացույցի, սկսվում է նոր օր, կատարվում է նախատոնակ, որի ընթացքում Ս. Սեղանի կանթեղից լույսը վերցրած ժողովուրդը գնում է իրենց տները, իսկ նորապսակները, ժողովրդական ավանդության համաձայն, վառում են խարույկներ:
Ըստ աղբյուրի, աղի բլիթ ճաշակելը Եկեղեցու հետ որևէ առնչություն չունի: Այն զուտ ժողովրդական սովորույթ է: Այս տարի երիտասարդներն այն կճաշակեն փետրվարի 14-ից 15-ի գիշերը: