Հիվանդանոցի համար նախատեսված շենքում, 15 աշակերտով և օդում կախված` Տալվորիկի դպրոցը

Հեղինակ` Մարի Թարյան

Արմավիրի մարզի Տալվորիկի հիմնական դպրոցում աշակերտական աղմուկ գրեթե չի լինում: 15 աշակերտով դպրոցը տեղավորված է հիվանդանոցի համար կառուցված շենքում, պայմանները, մեղմ ասած, վատն են:

Ու չնայած աշակերտների փոքր թվին, ոչ տիպային շինությանը, քանդված հատակին ու ճաքած պատերին, դպրոցը դպրոց է` իր աշակերտներով, նրանց և ուսմանը նվիրված, 45 րոպեի ընթացքում 3 դասարան կրթող ուսուցիչներով ու համայնքի` դեպի դրպոցն ունեցած մեծ սիրով:

Վերջին անգամ դպրոցում վերանորոգում է եղել 1994 թվականին: Արմատներով Արևմտյան Հայաստանի Տալվորիկ Գավառից մի բարերար է աջակցել:

Մինչ օրս դպրոցը որևէ տեղից օժանդակություն չի ստացել: Սեփական ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով չեն կարողացել վերանորոգել:

«Դժվարություններ շատ կան: Հատակն է տեղ-տեղ քանդվել, որովհետև խոնավ է, անձրևաջրեր են լցվել: Անընդհատ ամրացնում ենք մեր համեստ միջոցներով: Ծածկն էլ է նորմալ: Իհարկե, շատ դպրոցներ այդ խնդիրներն ունեն»,- ասում է տնօրեն Մարինե Սաֆարյանը:

Տալվորիկում մարդկանց կյանքը մշակույթին, կրթությանն ու արվեստին կապող միակ կենտրոնի հանգիստը, սակայն, խաթարվեց վերջերս:

Տնօրեն Մարինե Սաֆարյանն ամեն օր վախով է բացում դռները, դպրոցի զանգն ամեն օր վախով է հնչում: Ամեն օրը կարող է վերջինը դառնալ:

«Լուրեր են պտտվում, որ դպրոցը կարող է փակվի, բայց պաշտոնապես ոչինչ չենք ստացել: Հնարավորինս աշխատում ենք, պարզապես աշակերտները քիչ են: Միայն մեր դպրոցի խնդիրը չէ սա: Ընդհանուր հանրապետության մասշտաբով լուրեր են պտտվում, որ որտեղ քիչ են աշակերտները, հնարավոր է, օպտիմալացվի: Դպրոցը կմնա, չի լինի երևի տնօրեն, կամ հեռակա կարգով կկառավարեն հարևան համայնքի տնօրենը: Բայց մեզ վարչությունից ասել են, որ պաշտոնապես ոչինչ չկա, ես էլ որպես տնօրեն ոչինչ չեմ ստացել»,- ասում է Մարինե Սաֆարյանը:

Տնօրենն ընդգծում է, որ սիրով, ամենայն նվիրումով աշխատում են. «Ցանկալի կլիներ, որ աշակերտները շատ լինեին: Աշակերտները քիչ են, դժվարությունները շատ են, երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ ունենք, ուսուցման պրոցեսն էլ է դժվարանում: Բայց նաև ունենք համալրված ուսուցչական կազմ, արհեստավարժ մասնագետներ են, ոչնչով չեն զիջում»:

Դպրոցն ունի տարրական 1 դասարան` եռակոմպլեկտ է, 4-րդ դասարան չունեն, 5 ու 6 երկկոմպլեկտ են, 7 ու 9-ը` երկկոմպլեկտ:

Տնօրենի խոսքով, դժվարությունը միայն այս տարի է: Եկող տարի աճ են ունենալու, մոտ 8 աշակերտ կընդունեն. «Դժվար պահը սա է: Ամեն դեպքում աշխատում ենք: Ցանկալի է, որ դպրոցը մնա, որովհետև համայնքի ժողովուրդը շատ մեղք է: Հարևան համայնքը 3 կմ հեռավորության վրա է: Այնտեղ ունեն մեծ դպրոց` համապատասխան չափանիշներով: Բայց այնտեղ էլ մոտ 25 աշակերտ ունեն: Դպրոցում մենք էլի կաշխատենք, եթե չփակեն: Մտահոգվում ենք, անձամբ ծնողների հետ զրույց եմ ունենում: Ծնողներն էլ ըմբոստանում են, ասում են ինչպե՞ս, դպրո՞ցն էլ փակվի: Դպրոցը ծնողին համայնքին կապող միակ տեղն է: Բացի այդ տարրական դասարանների փոքրիկ աշակերտներին հեշտ չէ ամեն օր տանել-բերել, եթե նույնիսկ տրանսպորտ տան: Օդի մեջ ենք»:

Դպրոցի առաջադիմությունը բավարար է, միջինից բաձր է. «Աշակերտները քիչ են, անընդհատ աշխատում ես, թվում է հեշտ է մեկ դասաժամին անհատական ուսուցման ծրագրով պիտի առաջնորդվենք, բայց այդ ընթացքում ուսուցիչը երկու-երեք դասարանի ծրագրի հետ գործ ունի: Աշակերտներն էլ մյուս կողմից շեղվում են, խառնաշփոթ է ստեղծվում: Դպրոց-ծնող կապն է բարձր, համայնքի ղեկավարն էլ շատ մեծ նվիրումով է մոտենում դպրոցին»:

Ավագ դպրոցից հետո երեխաներն ուսումը շարունակում են Արմավիր քաղաքի ավագ կամ հարևան գյուղերի դպրոցներում:

Մարինե Սաֆարյանն ասում է, որ ճանապարհների ու տրանսպորտի խնդիր էլ կա. «Անձամբ ես քաղաքից եմ, ամեն օր Արմավիրից եմ գալիս Տալվորիկ: Մարզում միակ համայնքն է, որ տրանսպորտ չունի: Համայնքում նույնիսկ խանութ չկա, որտեղից օգտվեն ժողովուրդը: Պատկերացրեք, ինչ դժվար կացության մեջ են ապրում այս մարդիկ»:

Գյուղական դպրոցների մասին շարքի նախորդ պատմությունները՝

Արծվաբերդի դպրոցը` գյուղապետարանի նախկին, վթարային շենքում

5.5 դասարանով և աշակերտներին նվիրված ուսուցիչներով սահմանամերձ դպրոցը

7 աշակերտ` 3 ընտանիքից, 4 դասարանով և խարխուլ շենքով դպրոցը

Երկու մասնաշենք և 338 աշակերտ ունեցող դպրոցի փոքր հատվածն է միայն օգտագործվում

Ավազանի դպրոցը նույնիսկ 4 բալանոց երկրաշարժից փուլ կգա

Չորաթանի դպրոցն ու աշակերտների կիսատ մնացած ցանկությունը

Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցը` կիսավարտ, վթարային շենքում

Դաստակերտի դպրոցի տանիքը` անձրևաջրերով լցված, դպրոցը` քանդման եզրին 

Քամին տանիքն է տարել, անձրևները լցվել են շենք, քայքայել պատերն ու հատակը. Սպանդարանի դպրոցը

Փլատակ դարձած դպրոցը. 10 տարի փայտե տնակներում, հետո` խոնավ ու բորբոսնած պատերով շենքում

Հիմքերն անձրևաջրերով են լցվում, տանիքը` կաթում, հատակը քանդված է… Վերիշենի դպրոցը

Թասիկի դպրոցը` առանց դպրոցական շենքի, 14 աշակերտով

Քայքայված ու մաշված. Արտաբույնքի դպրոցի մեծ դասասենյակները տաքացնել չի լինում, ջեռուցումը դուրս է ցնդում

Քանդված տանիքով դպրոցը. Տնօրենը հնամաշ պատուհաններին մի կերպ ապակի է գցում ու ցելոֆաններ փակցնում

Քանդված հատակ, փտած դռներ, առաստաղից երևացող գերաններ և մութ դասասենյակներ. Կուտականի դպրոցը

Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա

«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում

Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը

Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա

Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը

Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}