Մշակույթ 09:15 19/03/2014

Ջուղայի դպրոց (լուսանկարներ)

Նոր Ջուղա քաղաքը հիմնվել է 1605թ., երբ Շահ Աբասը հայերին տեղահանեց Ջուղայից և վերաբնակեցրեց մայրաքաղաք Սպահանի մոտ: Նոր Ջուղայի արվեստի ուսումնասիրությամբ զբաղվել են Մանյա Ղազարյանը, Կարսվելը և այլոք:

Վերջինս ներմուծել է նոր տերմին «Ջուղայի դպրոց», որին պատկանում էին Հովհաննես Մրքուզը, Մինասը, Ստեփանոսը, Աստվածատուր Սալթանյանը և այլոք: Այս տերմինը պայմանավորված էր նրանով, որ Նոր Ջուղայի արվեստը միանգամայն տարբեր, նոր էր նախորդ շրջանի արվեստի համեմատ, անգամ կարելի է ասել, որ անցումային էր` հին շրջանից նորը: Նոր Ջուղայում զարգացում է ապրում հատկապես ճարտարապետությունը՝ եկեղեցիների շինարարությունը, որոնց ներքին հարդարման որոշ էլեմենտներ կապվում են պարսկական և իտալական արվեստի հետ (Օր.՝ պատի ներքևի հատվածի սալիկապատումը նման է պարսկական արվեստին, իսկ նույն պատի վերևի հատվածի հարուստ օրնամենտալ ֆրիզի մեջ ներառված պատկերները կապվում են վերածննդի շրջանի իտալական արվեստի հետ՝ Պադուայի Դել Արենա մատուռ-աղոթարան՝ նկարիչ Ջոտտո, Պրատոյի Մայր տաճար՝ նկարիչ Ֆիլիպպո Լիպպի և այլն):

Նոր Ջուղային բնորոշ են նաև աշխարհիկ թեմաները, որոնք տեղ էին գտնում մեծահարուստների կամ խոջաների տներում: Զարգանում է նաև դիմանկարների ժանրը, նախադրյալներ ստեղծվում բնանկարի և նատյուրմորտի զարգացման համար:

Հովհաննես Մրքուզը ղեկավարել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի Հովսեփ Հարեմաթացի եկեղեցու ձևավորումը։ Նրան են վերագրվում «Քրիստոսի կյանքը», «Գրիգոր Լուսավորչի կյանքը», «Լուսավորչական եկեղեցու յոթ խորհուրդները» նկարաշարերը։ Հովհաննես Մրքուզը ժամանակի ճանաչված դիմանկարիչներից էր։ Իր ինքնանկարն արվեստագետը զետեղել է նույն եկեղեցու խորանի աջ կողմի «Չննջող ակն» հորինվածքում։ Պատկերներ է ստեղծել նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համար («Տաճարի ընծայումը», «Տասներկու տարեկան Հիսուսը քարոզելիս» ևն)։ Նրա աշխատանքներին բնորոշ են դիմագծերի անհատականացված բնութագրումներ, հոգեբանական շեշտադրումներ, բնանկարի ռեալիստական ըմբռնումներ։ Ելնելով նկարչական իր գործունեությունից՝ Հովհաննես Մրքուզը զարգացրել է նաև գեղագիտական հետաքրքիր գաղափարներ։



Նոր Ջուղայի դպրոցի նկարիչներից է Մինաս Ջուղայեցին, որի ծննդյան և մահվան թվերը անհայտ են: Գեղանկարչական կրթությունը ստացել է Հալեպում: Վերադառնալով հայրենի քաղաք՝ ձևավորել է ապարանքներ, որոնցից պահպանվել են հատվածներ: Նրա աշխատանքներում կային անիմալիստական մոտիվներ, կատարել է նաև դիմանկարներ, որոնց բնորոշ է բնորդի հետ արտաքին հատկանշական գծերի նմանությունը, ինչ-որ չափով նաև հոգեկան վիճակն ու տրամադրությունը: Հեռանալով մանրանկարչության դասական սկզբունքներից՝ Մինաս Ջուղայեցին մեծ տեղ է հատկացրել բուսական նախշազարդերին, որոնք ընդգրկել են կենցաղային տեսարանները: Նրա բնանկարներն ու նատյուրմորտները, որոնք այդ ժանրերի առաջին օրինակներն էին հայ իրականության մեջ, արևելյան արվեստի շքեղության կնիքն ունեն: Իսկ ժանրային սահմանազատումներն ու հաստոցային նկարչության սկզբունքները Մինաս Ջուղայեցու արվեստ մուտք են գործել եվրոպական արվեստից:

Ջուղայեցին կատարել է խոջա Սաֆրազենց, խոջա Վելիջանյանի, խոջա Տեր-Բարսեղենց տների նկարազարդումները: Աշխատել է նաև Սպահանի պարսիկ մեծահարուստների պալատներում (Օր.՝ շահ Աբբասի և շահ Սեֆի պալատներում կատարած ֆրեսկաները), նաև նրան են վերագրում Ամենափրկիչ եկեղեցում արված որմնանկարների մի մասը: Մինաս Ջուղայեցու երկու հաստոցային աշխատանք պահպանվել է Ամենափրկիչ եկեղեցու թանգարանում (Առաջինը Ոսկան Վելիջանյանի, երկրորդը հայր և որդի Հակոբջանյանների դիմանկարներն են): Դեմքերն ու հագուստը մանրամասն մշակված են, լավ տրված է հագուստի ֆակտուրան:

Ջուղայեցին աշխատել է թղթի, փայտի, պղնձի, պատի ծեփի, կտավի վրա, աշխատել է յուղաներկով, ջրաներկով և ածուխով: Նկարազարդել է նաև գրքեր: Նոր Ջուղայում ունեցել է արվեստանոց և աշակերտներ, որոնց հետ որմնանկարներ է կատարել տեղի մի շարք եկեղեցիներում (ինչպես նշվեց վերևում՝ Ամենափրկիչ եկեղեցի և այլն):
Ժամանակակից ուսումնասիրողները ինչ-որ տեղ նրա արվեստը մոտեցնում են նաև «օրիենտալ» համարվող նկարչությանը (17-18-րդ դարի Եվրոպայի նկարիչները, լինելով Արևելքում, ստեղծում էին յուրօրինակ սինթեզված արվեստ):

Իրանի մայրաքաղաքը Կազվին տեղափոխվելուց հետո Նոր Ջուղայի կարգավիճակը փոխվեց: Մեծահարուստ ընտանիքները տեղափոխվեցին նոր մայրաքաղաք և նկարիչները դադարեցին պատվերներ ստանալ: Սկսվում է նրանց թափառական կյանքը: Նոր Ջուղայի նկարիչների այս շրջանի նշանավոր ներկայացուցիչն է Աստվածատուր Սալթանյանը (Բոգդան Սալթանով), ով հաստատվում է Մոսկվայում:

Բոգդան Սալթանովի իսկական անունը Թանրի Վերան է, որ նշանակում է աստվածատուր, ռուսերեն՝ Բոգդան, հոր անունը Սալթան, որից և ազգանունը՝ Սալթանով, հայերեն օգտագործվել է Աստվածատուր Սալթանյան։ Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայլովիչի հրավերով 1666թվականին խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ եղբոր հետ եկել է Մոսկվա։ Շուտով ձեռք է բերել շնորհալի ստեղծագործողի համբավ։ Ղեկավարել է Կրեմլի մի շարք շինարարական աշխատանքներ, ինչպես ռուսական իրականության մեջ առաջին հաղթական կամարի կառուցումը, ձևավորել այն Ազովը Պետրոս I-ի կողմից գրավելու առթիվ։ Ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել է ձեռագրեր, ձևավորել պալատներ, վերանորոգել մի շարք եկեղեցիների և պալատների ներքին հարդարանքը։ «Կերպասե գեղանկարչության» հիմնադիրը ռուսական արվեստում: Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորը Բոգդան Սալթանովին նվիրել է արծաթե գուշ (1682)։ Մահացել է 1703 թվականին Մոսկվայում։


Ֆեոդոր Ալեքսեևիչ ցարը Անձեռակերտ Փրկչի պատկերի առջև


Կիյի խաչը` ընդառաջ ելածների հետ»

Սիբիլլա

Հայկական արվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:

Շարքի նախորդ հրապարակումները՝

Լվովահայ նշանավոր գերդաստանի տաղանդավոր Սիմոն Բոգուշ (լուսանկարներ)

Հետմահու ընտրվել է Ռումինիայի Ակադեմիայի պատվավոր անդամ… Թեոդոր Աման (լուսանկարներ)

«Այն ստեղծագործողն էր, որ միշտ շեշտում էր իր կապը Հայաստանի հետ»… Թեոդոր Աքսենտովիչ (լուսանկարներ)

Արա Սիմոնյանի աշխարհը (լուսանկարներ)

«Սիրում եմ խզբզել» … Արա Հայթայան (լուսանկարներ)

Լավագույն կին գեղանկարիչներից... Սաթենիկ Հովհաննիսյան (լուսնկարներ)

Հանգստության արվեստ... Աբել (լուսանկարներ)

Տրամադրություն թելադրող արվեստ… Հրաչ Ավագյան (լուսանկարներ)

«Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»… Թաթոս (լուսանկարներ)

«Նկարչությունն Աստծո շնորհ է»…. Էդվարդ Վարդանյան (լուսանկարներ)

«Իսկական արվեստը բոլոր ժամանակների համար է»… Արմեն Վահրամյան (տեսանյութ, լուսանկարներ)

«Անցել է հոգևոր ինքնամաքրման ճանապարհ». Կայծ Վանիկյան (լուսանկարներ)

«...Սերտ կապ կա Արարչի և քանդակագործի միջև»... Գետիկ Բաղդասարյան (լուսանկարներ, տեսանյութ)

Կրթվել է Արևմտյան արվեստի լավագույն ավանդույթներով… Դավիթ Միրզոյան (լուսանկարներ)

Հայրենասիրությունը միայն արվեստագետների ու մտավորականների մենաշնորհը չէ… Լևոն Ասլանյան (լուսանկարներ)

«Ես չեմ ընտրել իմ արվեստը, այն իմ արյան կանչով է»… Անուշ Եղիազարյան (լուսանկարներ)

«… Իմ նկարները ես եմ»… Հասմիկ Ավետիսյան (լուսանկարներ)

ՄԱԿ-ի կազմակերպված ցուցահանդեսում նրա կտավը լավագույնն է ճանաչվել... Վեսո (լուսանկարներ)

«Ես աշխատում եմ ինքնաբուխ» … Լիդա Տչակերյան (լուսանկարներ)

«...մահճակալի տակ նկարում էի»... Արևիկ Մկրտչյան (լուսանկարներ)

Տեսանելի և հոգևոր իրականությունների նվիրական միություն…Դավիթ Յան (լուսանկարներ)

«Ամեն օր սկսվում է իր գույնով»… Արմեն Խոջոյան (լուսանկարներ)

«Նրա բնանկարները հայկական են ու անսահման տպավորիչ»... Արթուր Մարտիրոսյան (լուսանկարներ)

Աղասի Թալալյանի աշխարհը (լուսանկարներ)

Հայկական ավանգարդի առաջին սերնդի ներկայացուցիչ… Նարեկ Ավետիսյան (լուսանկարներ)

«Նկարելուց հետո շատ դեպքերում զարմանք ես ապրում».. Վահան Ռումելյան (լուսանկարներ)

Շքեղ և գունեղ, հանդարտ և համեստ... Ավետիք Չիտչյան (լուսանկարներ)

«Մարդը մարդով է գեղեցիկ, խոսքը` խոսքով, գույնը` գույնով...»... Վարդան Գաբրիելյան (լուսանկարներ)

«Կտավներում էական հատկանիշները հառնում են ներքին ոգեղենությամբ ու տարերքի ուժգնությամբ»… ԱլՓա (լուսանկարներ)

Աշխատում է իր իսկ ստեղծած տեխնիկայով… Սամ Գրիգորյան (լուսանկարներ)

Նկարիչ, արվեստաբան, մանկավարժ… Օննիկ Ավետիսյան (լուսանկարներ)

Լույս և գույն, պարփակված աշխարհներ ... Շոթա Ոսկանյան (լուսանկարներ, տեսանյութ)

Թեթև, պարզ, ծիծաղելի, երազկոտ… Պոնչի (լուսանկարներ)

Աշխատել է նաև Սերգեյ Փարաջանովի հետ… Կարեն Դավիդով (լուսանկարներ)

Անհանգիստ ու դինամիկ արվեստ... Մարիամ Հակոբյան (լուսանկարներ)

Բախում և հետևանքներ... Արշակ Նազարյան (լուսանկարներ)

Մոնումենտալ քանդակագործության լավագույն վարպետներից… Սուրեն Նազարյան (լուսանկարներ)

«Արվեստին լուրջ չեն վերաբերվում, բացիթողի վիճակ է»... Գարիկ Կարապետյան (լուսանկարներ)

Արթուր Փինաջյան... Անհայտության մեջ մնաց մինչև մահը(լուսանկարներ)

Մանկավարժ-նկարչուհի… Գայանե Միքայելյան (լուսանկարներ)

Դասական արվեստագետ… Գագիկ Ղազարյան (լուսանկարներ)

Աբստրակտ նկարիչ… Համլետ Հովսեփյան (լուսանկարներ)

Արդյո՞ք արվեստի գործը մեր արտացոլանքն է, թե՞մենք ենք նրա արտացոլանքը... Աշոտ Ավագյան (լուսանկարներ)

Պահի նկարչություն… Մարիամ Համբարյան (լուսանկարներ)

«Վրձինն ու նկարիչը հոգու թելադրանքով են գործում»… Սարգիս Գարուկյան (լուսանկարներ)

Սիրամարգե տիկինը... Սիրուն Երիցյան (լուսանկարներ)

Աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր… Արթուր Օշականցի (լուսանկարներ)

Ես երջանիկ եմ... Անատոլի Ավետյան (լուսանկարներ)

Գույնը կյանք է, գույներով եմ ես խոսում. Ալեքսանդր Սադոյան (լուսանկարներ)

Բանաստեղծական խոսքով սփոփել մարդկանց, գեղանկարչության միջոցով բարիացնել կյանքը... Արևշատ Ավագյան (լուսանկարներ)

Պրոֆեսոր նկարիչ... Հրայր Գրիգորյան (լուսանկարներ)

Մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթների միահյուսում... Արկո Բաղդասարյան (լուսանկարներ, տեսանյութ)

Դոցենտ նկարիչ... Վարդգես Գուլիկյան (լուսանկարներ)

Չուբարյանի ու Արծրունյանի սանը... Խաչիկ Հարությունյան (լուսանկարներ)

Բազմաժանր աշխատանքների հեղինակ...Վիկտոր Գրիգորյան (լուսանկարներ, տեսանյութ)

«Նայելով նկարներին` ակամայից հիշում եմ Բակունցի խոսքերը»… Մելքոն Հովհաննիսյան (լուսանկարներ)

Բազմաժանր նկարիչ... Պետրոս Մալայան (լուսանկարներ)

«Ես ինձ հիմա որպես մարդ ու արվեստագետ, տնային կալանքի եմ դատապարտել»... Զուլում Գրիգորյան (լուսանկարներ)

Երգիծանկարչության հիմնադիրը Եգիպտոսում… Ալեքսանդր Սարուխան (լուսանկարներ)

Իրենից սփռում է բարություն, գեղեցիկն ընկալելու անհագ ցանկություն… Ստեփան Մինասյան (լուսանկարներ)

«Հայրենիքը երազ էր ինձի համար»... Գրիգոր Նորիկյան (լուսանկարներ)

Մայրություն, անմեղություն, բարություն, կարոտախտ... Բյուզանդ Կոճամանյան (լուսանկարներ)

Իրապաշտական, սեզանական-կուբիստական պատկերային մտածողությունից մինչև սյուրռեալիզմ... Ռիշար Ժերանյան (լուսանկարներ)

Նկարիչ, քանդակագործ, կավագործ, դիզայներ և դասախոս… Լևոն Ժամկոչյան սանկարներ)

Այնթափ, Սիրիա, Փարիզ… Բյուզանդ Թոփալյան (լուսանկարներ)

Ռեալիստական բնանկարների, կենցաղային պատկերների վարպետ ... Մանուել Թոլեկյան (լուսանկարներ)

«Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակակիր... Արմիս (լուսանկարներ)

Նուրբ զգացողություն և անմիջականություն... Հրանտ Ավագյան (լուսանկարներ)

Ինքնակրթությամբ հասել է բարձր վարպետության… Մելքոն Քեպապչյան (լուսանկարներ)

«Կարոտ» ֆիլմի Առաքելը՝ նույն ինքը... Ռաֆայել Աթոյան (լուսանկարներ)

Ճանաչված է նկարչության տեխնոլոգիայի գաղտնիքներին տիրապետող վարպետ… Գաբրիել Գյուրջյան (լուսանկարներ)

«Իր բազմաբովանդակ գործունեությամբ անբաժան է հայ ժողովրդի և նրա մշակույթի պատմությունից» ... Արա Սարգսյան (լուսանկարներ)

«Սպասում»… Ստեփան Թարյան (լուսանկարներ)

Պրոֆեսիոնալ զուսպ կատարում... Սարգիս Ալեքսանյան (լուսանկարներ)

Ի՞նչ է ուզում ինձանից վարպետը… Սուրեն Ստեփանյան (լուսանկարներ)

Թամանյանի ու Հալաբյան արվեստանոցներից մինչև Գեղարվեստաթատերական ինստիտուտ… Քնարիկ Վարդանյան (լուսանկարներ)

«Ժամանակակից արվեստը հեռացել է մարդուց»… Անատոլի Պապանյան (լուսնակրաներ)

Արևելահայկական բեմանկարչության հիմնադիրներից… Հովհաննես Քաթանյանց (լուսանկարներ)

Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ նկարչուհին... Գոհար Ֆերմանյան (լուսանկարներ)

Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ քանդակագործուհին… Այծեմիկ Ուրարտու (լուսանկարներ)

Նա աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից է... Վալմար (լուսանկարներ)

Իրականության հավաստի վերարտադրում… Հարություն Շամշինյան (լուսանկարներ)

Նաև՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից... Պարսամ Սիմոնյան (լուսանկարներ)

Նրա ներդրումը հայ գրքարվեստի և հաստոցային գրաֆիկայի մեջ կմնա հավերժ... Միհրան Սոսոյան (լուսանկարներ)

«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»»... Հրաչյա Ռուխկյան (լուսանկարներ)

«Կանայք ինձ վստահում են, նրանք ինձ ամեն ինչ պատմում են»… Կառլոս Աբովյան (լուսանկարներ)

«Էությամբ արտիստ է, ուղն ու ծուծից արտիստականություն է ճառագում…»... Վարուժան Վարդանյան (լուսանկարներ)

«Ռաֆֆիի ամենածայրահեղ աբստրակցիան անգամ ունի նախահիմքային գրգիռներ, ապրումներ, մտասևեռումներ»... Ռաֆֆի Ադալյան (լուսանկարներ)

«Ով չգիտի Պոդպոմոգովին, նա չգիտի Հայաստանը»... Վալենտին Պոդպոմոգով (լուսանկարներ)

«Ոտքս ու ձեռքս կոտրվեր, չգնայի Կանադա»… Մարտին Պետրոսյան (լուսանկարներ)

Նրան մեղադրել են այլամտածողության մեջ... Բագրատ Գրիգորյան (լուսանկարներ)

«...ծովային ինչ-որ բան կա նրա մեջ,…»... Ասատուր Պզտիկյան (լուսանկարներ)

«Կյանքը, ինչպես մարդու սրտի կարդիոգրաման, նույն ռիթմը չի ունենում »… Ռոբերտ Էլիբեկյան (լուսանկարներ)

«…միշտ էլ ըմբոստ եմ եղել»… Հենրի Էլիբեկյան (լուսանկարներ)

Գծանկարի, կոմպոզիցիոն պատկերի և դիմանկարի առաջատար ներկայացուցիչ… Վռամշապուհ Շաքարյան (լուսանկարներ)

«Ազգային մոդեռնի հիմնադիրներից»… Ռուբեն Ադալյան (լուսանկարներ)

«Տարվա եղանակներ» եռապատկերից հետո ստեղծագործական կյանքում բեկում տեղի ունեցավ… Հովհաննես Մինասյան (լուսանկարներ)

«Ես պարզապես չեմ կարող առանց վրձնի, առանց ներկապնակի, առանց ներկերի»... Գայանե Խաչատուրյան (լուսանկարներ)

Գեղանկարիչ և թատերական նկարիչ... Արմեն Չիլինգարյան (լուսանկարներ)

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և Թուրքիայում… Մանուկ Ղրդյան (լուսանկարներ)

«Արտակարգ հետաքրքիր ու բարի մարդ էր»... Հակոբ Անանիկյան (լուսանկարներ)

Ուրույն ձեռագիր և հայրենասիրական պաթոս… Մկրտիչ Սեդրակյան (լուսանկարներ)

Նրա ստեղծագործություններն ընդգրկել են «British and Continental Pictures» կատալոգում… Սիմոն Գալստյան (լուսանկարներ)

Հայ գեղանկարչության մեջ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ… Բարդուղ Վարդանյան (լուսանկարներ)

Երևան քաղաքի կերպարի ինքնատիպ ու վառ նկարագրություն… Գրիգոր Աղասյան (լուսանկարներ)

Ակադեմիական ոճից մինչև ֆովիզմ… Աշոտ Զորյան (լուսանկարներ)

Զարդանկարային պատկերմամբ կտավներ և հագեցած ու գեղեցիկ ոճավորմամբ խեցեղեն… Ռուբեն Շահվերդյան (լուսանկարներ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}