Ա. Մանուչարյանը` Քեսաբում կատարվածի մասին. «Թուրքիան դա անում է՝ դրդված ինչ-ինչ ուժերի կողմից»
«Ուկրաինական իրադարձությունները բերեցին նոր հանգրվանի. Թուրքիայում պայթեցվում է համաշխարհային հաջորդ պրոբլեմն ընդդեմ Ռուսաստանի, որը նաև այլ խնդիրներ լուծելու համար է: Դա սրընթաց է տեղի ունենում»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա, այս իրադարձություններում ներքաշված է նաև Հայաստանը. հայաբնակ Քեսաբ ներխուժեցին ուժեր, որոնց ճամբարները գտնվում են Թուրքիայում. «Նրանք ներկայացան ու ասացին մեկ հարց՝ հայերը պետք է հեռանան»:
Ա. Մանուչարյանի դիտարկմամբ, թուրքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նման քայլի չպետք է դիմեին, քանի որ վերջին շրջանում Թուրքիան աշխատում էր աշխարհին ցույց տալ, որ փորձում է հարաբերությունները կարգավորել հայերի հետ:
«Թուրքիային դա պետք չի, բայց անում է՝ դրդված ինչ-ինչ ուժերի կողմից: Մեր հասարակությունը պետք է հստակ հիշի, ովքեր էին դրդում թուրքերին մտնել Սիրիա»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջին հերթին ԱՄՆ-ն էր պահանջում, որ Թուրքիան միջամտի սիրիական հակամարտությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան