Քաղաքական 15:22 30/04/2014

Է. Շարմազանով. Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է հասունանում

«Երկրում հասունացած քաղաքական նոր իրավիճակը ոչ բոլորն են գիտակցում են: Նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ղեկն անձամբ ոչ մի ձևաչափում երրորդ ժամկետով չվերցնելու մասին հայտարարությունն իրականում խաղի նոր կանոններ է հայտարարում, որոնք դեռ մինչև վերջ չեն ընկալվել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ երկրի ղեկավարն ասել է, որ այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար և ասաց. «Եթե վերջնական քննարկումների արդյունքում իր ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի՝ խորհրդարանական կառավարման մոդելը, ապա նա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Նախագահը նաև նշել է, որ նույն մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին»:

Նա նաև հավելեց` ՀՀԿ-ն կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունն ունենալ Հայաստանում այն կանոններով, որոնք, որ կկայացվեն Սահմանադրական բարեփոխումներով:

«Այս մեկ պարագրաֆի մեջ իրականում խտացված ու կանխորոշված է նոր քաղաքական իրականությունը, որն այսօր թելադրվում է ապագա տասնամյակի համար: Քաղաքական դաշտն անցնում է ցանցային, հորիզոնական կառավարման մոդելի` այլևս էապես նվազելու է մեկ մարդու դերը պետական կառավարման հիերարխիայում և կտրուկ աճելու է քաղաքական կուսակցությունների դերը: Հենց այս իրողությունը չգիտակցած գործիչներն են, որ այս օրերին կաշվից դուրս են գալիս` ապագայի մեջ իրենց դիրքավորելով, ինչը միայն ժպիտ կարող է առաջացնել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Է.Շարմազանովն ասաց նաև, որ երկրի ղեկավարը հստակ ամրագրել է իր համոզմունքը, այն է` գալիք տարիներին որոշիչ է լինելու հենց ՀՀԿ-ի ասելիքը և ոչ թե որևէ մեկ անհատի, հայտնի գործչի կամ նախկին- ապագա ղեկավարի:

«Ակնհայտ է, որ առաջիկա տասնամյակում կուսակցությունն իր չափերով, կազմակերպվածությամբ ու քաղաքական ռեսուրսով շարունակելու է մնալ առաջատարը Հայաստանի քաղաքական դաշտում: Նախագահ Սարգսյանն իր հայտարարության մեջ հստակ ամրագրել է, որ պետական կառավարման ամենաբարձր օղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհը ՀՀԿ-ն է և եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով: Ո՞րն է պահի ամենաուշագրավ կողմը, հենց Սերժ Սարգսյանի կողմից ինքնաբացառումն է, ինչը նշանակում է, որ դաշտը բաց է ու մրցակցային, բայց այդ մրցակցությունը առաջին հերթին ՀՀԿ-ի ներսում է»,- հայտարարեց Է.Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց` վստահ է, որ այդ գործընթացները առաջիկա տարիներին կբերեն որակական նոր թռիչքով ապրող կուսակցության, որն էլ կլինի ուղեցույց այլ քաղաքական ուժերի համար:

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ սա առաջարկ է առաջին և երկրորդ նախագահներին, որ անդամագրվեն ՀՀԿ-ին, եթե ցանկանում են ստանձնել երկրի ղեկը, Շարմազանովը պատասխանեց. «Սա իրականության ամրագրում է, որ ապագա տասնամյակում ՀՀԿ-ն է լինելու ՀՀ քաղաքական դաշտի թիվ մեկ ջութակը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Կյանքի լավագույն որակ ապահովող եվրոպական քաղաքները
Կոպենհագենը, Բերնը, Հագան, Ժնևն ու Ստավանգերը կյանքի լավագույն որակ ապահովող եվրոպական քաղաքներն են։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նշված...
Աղբյուր` Panorama.am
20:23
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
20:20
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 18:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակը վերահաստատում է տպագրվածը
Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մոսկվայում սկսվել են Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները
Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Մոսկվա մեկնած թուրքական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ռադիկալ լուծումը տեսնում եմ, որ փաստաբանները սկսեն բոյկոտել.Ալումյան
Ռադիկալ լուծումը տեսնում եմ , որ փաստաբանները սկսեն բոյկոտել:  Այս մասին  գործընկերների հետ քննարկման ընթացքում ասաց ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հնդկաստանում կանայք կարող են բանակում ստանձնել բարձր հրամանատարական պաշտոններ
Հնդկաստանի Գերագույն դատարանը վճռել է, որ կին-սպաները կարող են ստանձնել բարձր հրամանատարական պաշտոններ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, երկրում կաշխատի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ստուգողական մրցելույթում հաղթել է Լեհաստանի ընտրանուն
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ուկրաինայի Իվանո – Ֆրանկովսկ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում սպարինգ մենամարտ է...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հեղափոխությունից հետո սկսեցին զանգվածային հարձակումները փաստաբանների վրա. Ա.Իշխանյան
 «Փաստաբանական գաղտնիքի պաշտպանության» թեմայով քննարկման ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
19:43
Զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Զինված ուժերում այս տարվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ: «2020...
Աղբյուր` Panorama.am
19:34
Շքանշանի հանձնման արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի
Հայաստանի կանանց ազգային հավաքականը փետրվարի 28-ից մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:15
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ հրաժարական է տվել:  «Հարգելի՛...
Աղբյուր` Panorama.am
19:13
ԱԺ պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել.ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվարի 17-ը ներառյալ հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման...
Աղբյուր` Panorama.am
19:10
Եթե նույնիսկ չձևավորվի, ի՞նչ կա անհանգստանալու.Սիմոնյանը՝ ՈՉ-ի շտաբի մասին
Եթե ՀՀ ժողովուրդը մեր հետ է, ապա ի՞նչ կարևոր է, թե ով է մեր դեմ. Ալեն Սիմոնյան
Աղբյուր` Panorama.am
19:02
Մյունխենում Փաշինյանն ունեցել է ամենավատ ելույթը
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև բանավեճի արդյունքների շուրջ ՍիվիլՆեթը...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 18:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մահացել է վրացի հայտնի ռեժիսոր Գեորգի Շենգելայան
Նա ամուսնացած է եղել Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի հետ։
Աղբյուր` Panorama.am
18:34
Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ  Արա Զոհրաբյանը «Փաստաբանների նկատմամբ ճնշումները» թեմայով քննարկման ընթացքում նշեց, որ ...
Աղբյուր` Panorama.am
18:24
Արա Ղազարյան. Հիմա Հայաստանում մի 10 քրեական գործ կա, որոնք քողարկված օրակարգ ունեն
«ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ իրավաբանական մասնագիտություն ունեցողների նկատմամբ հետապնդումներն ու ճնշումները հարված են հասցնում կոնվենցիան...
Աղբյուր` Panorama.am
18:18
«Փաստինֆո». Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է
Ապօրինի հարստանալու համար նա չի դատվի
Աղբյուր` Panorama.am
18:12
Ստամբուլում աթլետիկայի ձմեռային առաջնությունում մրցանակակիր դարձան Լևոն Աղասյանը և Ալեքս Դոնիկյանը
Ստամբուլում  անցկացված   Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային  առաջնության  261 մասնակիցների թվում էին նաև Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:55
ԱՆ. Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունացման միտում ունի
Շարունակելով գրիպի և սուր շնչառական վարակների օրական մշտադիտարկումը` պետք է նշել, որ այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Արա Ղազարյան. Փաստաբաններին գաղտնալսելը քրեական նոր քաղաքականության հետևանք է
«Հայաստանում քրեական նոր քաղաքականություն է իրականացվում։ Կարծում եմ, դա գալիս է երկրում տիրող ընդհանուր իրավիճակից, խտրական խոսքը...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պեկինը 6 օրվա ընթացքում նախատեսում է ստեղծել բժշկական դիմակների արտադրամաս
Չինական «China Construction First Group» ընկերությունը մտադիր է վեց օրվա ընթացքում Պեկինում ստեղծել բժշկական դիմակների արտադրության...
Աղբյուր` Panorama.am
17:15
Հալեպում օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է
Սիրիական Հալեպում օդանավակայանի աշխատանքը վերականգնել է։ Չորեքշաբթի նախատեսված է առաջին չվերթը: Ռիա նովոստիի հաղորդմամբ այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ո՞ր դեպքերում և որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»...
Աղբյուր` Panorama.am
16:55
Գյումրիում վաճառվող հավի կրծքամսի խմբաքանակը ճանաչվել է վտանգավոր
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
16:43
ՔԿ-ն առերևույթ չարաշահումներ է հայտնաբերել Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում
Փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր
12:48 12/02/2020

Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}