«Թևանիկ» կինոնկարի պրեմիերան՝ այսօր. «Դատապարտում ենք պատերազմը»
Այսօր «Մոսկվա» կինոթատրանում տեղի կունենա Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան: Ֆիլմը պատմում է պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա մասին: Այս մասին ասուլիսում ասաց Ջ. Ավետիսյանը:
«Ֆիլմը երեք մասից է, երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով փորձել եմ պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին»,- ասաց Ջ. Ավետիսյանը:
Նա նշեց, որ ֆիլմում ներքաշված բոլոր հերոսները, պատմություններն իրական են, միակ տարբերությամբ, որ տեղի են ունեցել ղարաբաղյան պատերազմի տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր վայրերում. «Մենք դեպքերը հավաքել ենք մեկ պայմանական գյուղում, մեկ պայմանական ժամանակ»:
Նկարահանումները տեղի են ունեցել Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում: Նկարահանումների իրականացմանն աջակցել է ԼՂՀ կառավարությունը:
Ֆիլմն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարին Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը:
«Աղաբաբովի սցենարի նկատմամբ որևէ միջամտություն չի արվել, վերցրել ենք ու նովել արել»,- ասաց Կ. Խոդիկյանը:
«Թևանիկ» ֆիլմի հիմնական ասելիքը, ըստ ռեժիսոր Ջ. Ավետիսյանի՝ դատապարտում ենք պատերազմը:
«Հույս ունեմ հանդիսատեսը կսիրի, այլապես ֆիլմը չի կարող կյանք ունենալ»,- ասաց նա: Ըստ նրա, ցանկացած հանդիսատես կգտնի իրեն հարազատ արտահայտություն:
Ֆիլմի համապրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասի խոսքով, Ջիվանը լավ աշխատանք է արել: Ինձ շատ է դուր եկել ֆիլմը: Այն միայն հայկական չէ, միջազգային է: Հույս ունեմ, որ հնարավորինս շատ մարդ կդիտի ֆիլմը: Հետաքրքիր է սյուժեով, կառուցվածքով, ինչի պատճառով էլ ես մասնակցեցի այս նախագծին»,- ասաց նա:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է ֆիլմը ներկայացնել Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում:
«Հույս ունեմ, որ «Թևանիկի» ցուցադրությունը Կաննում համագործակցության հնարավորություններ սկստեղծի իմ նոր «Վերջին բնակիչը» ֆիլմի համար»,- ասաց ռեժիսորը՝ հավելելով, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ստեղծվել են այնպիսի պատմություններ, որոնց մասին կարելի է ֆիլմեր նկարահանել ու ներկայացնել հասարակությանը:
Նախորդիվ՝
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում