Ռուսաստանը չի կարող Ուկրաինային տարածքային ամբողջականության երաշխիքներ տալ. Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Bloomberg» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը երբևէ պարտավորություններ չի ստանձնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու վերաբերյալ և, հետևաբար, չի կարող ու չի պատրաստվում որևէ երաշխիքեր տալ: Դմիտրի Մեդվեդևի հարցազրույցի սղագրությունը հրապարակված է վարչապետի պաշտոնական կյաքում:
«Կարծում ենք, որ ամենագլխավոր խնդիրն այժմ Ուկրաինայի տարածքում իրավիճակի կարգավորումն է, ոչ թե երաշխավորել ինչ-որ մեկին ինչ-որ բան, այլ կարգավորել իրավիճակը»,-ասել է Դմիտրի Մեդվեդևը:
Միաժամանակ, ՌԴ վարչապետի համոզմամբ, արևմուտքն ինքը պետք է երաշխիքներ տրամադրի, որ չի պատրաստվում միջամտել երկրի ներքին գործերին ու Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի ամդամակցելուն:
«Ուկրաինական իշխանությունները պետք է նաև երաշխիքներ տրամադրեն սեփական ժողովրդին, որ արևելյան շրջաններում կայնություն է հաստատվելու, որ իրենք չեն գործադրելու ծանր տեխնիկա, ներառյալ տանկեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ սեփական բնակչության դեմ»,-ընդգծել է Դմիտրի Մեդվեդևը:
Այս առնչության ՌԴ կառավարության ղեկավարը քարոզչություն է անվանել պնդումներն այն մասին, թե Մոսկվան ցանկանում է միացնել Ուկրաինայի տարածքների մի մասը և հավելել, թե արևելյան շրջաններում ստեղծված ներկայիս իրավիճակի համեմատությունը Ղրիմը՝ ՌԴ-ին միացնելու հետ տեղին չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին