Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Ոստիկանություն
Նուբարաշենում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն էլ իր հերթին տեղեկացնում է, որ այսօր Երևանի քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 1-ին ժամը 22:45-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն համայնքում երիտասարդ են դանակահարել: Դանահակարության մասին ահազանգ ստացվել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից. Ըստ ահազանգի, Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը դանակից ստացած հարվածից վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության հաղորդմամբ, երիտասարդին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 դովածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար»:
Հարակից հրապարակումներ`
Նուբարաշենում երիտասարդի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Ինքը պատմության մեջ կա, բայց դանակահարողը չէ. Փոխոստիկանապետը` եղբոր որդու մասին