Հասարակություն 18:35 12/06/2014

Կանաչապատ տարածքների «դեֆիցիտ» կանաչ Երևանում

Այսօր Երևանում վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ ավելի են շատացել, նույնիսկ գերազանցել են ռիսկայնության բոլոր թույլատրելի սահմանները, իսկ դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը քաղաքի կանաչապատումն է:Մայրաքաղաք Երևանում օդի աղտոտվածությունը, բնակլիմայական պայմանները, շինարարության ծավալները, տրանսպորտային միջոցների օրեցօր ավելացումը, կանաչապատ տարածքների ծավալային անբավարարությունը Երևանը դարձրել են էկոլոգիապես խիստ ծանրաբեռնված:

Ուստի մեծ է բնապահպանական անվտանգության, կանաչապատ տարածքների ավելացման և զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության կարևորությունը:

Ի՞նչ է արվում այսօրվա դրությամբ

Երևանի քաղաքապետարանի 2014-17թթ. զարգացման ծրագրի համաձայն, Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները 2013թ. 1-ին կիսամյակին կազմել են 842 հա, 2010-13թթ. ծրագրով  այդ թիվը կազմում էր 832.3 հա: Այո, ավելացել են կանաչապատ տարածքները, սակայն դրան զուգահեռ ավելացել են նաև տրանսպորտային միջոցները, շինարարության ծավալները:

Ընդհանրապես քաղաքի կանաչ տարածքների չափորոշումն իրականացվում է կախված այն բանից, թե ինչ ուղղվածություն ունի քաղաքը, այսինքն՝ այն վարչակա՞ն թե՞ արդյունաբերական կենտրոն է, մշակութայի՞ն, թե՞ կուրորտային կամ սպա կենտորն է: Ինչպես նաև հաշվի են առնվում քաղաքի աշխարհագրական դիրքը, ռելիեֆը, բնակլիմայական պայմանները, շինարարական խտությունը, հատակագիծը, բնակչության քանակը և այլն: Եվ քանի որ Երևանը բազմաֆունկցիոնալ կենտրոն է, ապա պետք է հաշվի առնել, որ կանաչապատ տարածքները չպետք է պակասեն, այլ տարեց տարի պետք է տեսանելի կերպով ավելանան:

Իսկ որքա՞ն պետք է լինի կանաչ տարածքը մեկ շնչի հաշվով: Այսօր, ըստ քաղաքապետարանի ցուցանիշի` 842 հա, այլ կերպ` 8 միլիոն 420 հազար քառակուսի մետր կանաչապատ տարածքից մեկ շնչին բաժին է ընկնում 7.8 մ2 տարածք:

Միջազգային չափանիշներով ընդհանրապես հաշվարկվում է այսպես համաքաղաքային կանաչապատումը պետք է լինի 10 ք/մ մեկ շնչի համար, իսկ բնակելի թամասերում` 11ք/մ: Այսինքն` ընդհանուր առմամբ, մեկ շնչին պետք է բաժին ընկնի 21 ք/մ տարածք: Ստացվում է որ Երևանում կանաչապատ տարածքները մաքուր օդ ապահովելու համար բնակչության համեմատ բավարար չեն:

Արագ զարգացող այս աշխարհում, տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում քաղաքների կանաչապատման կարևորությունը այնուամենայնիվ մնում է առաջնային: Ինչքան էլ տարբեր լինի քաղաքաշինության բնագավառում կանաչապատման դասակարգման ու նորմավորման մեթոդաբանությունը արտասահմանյան երկրների համեմատ, այնուամենայնիվ արժե դիտարկել նրանց փորձը: Եվրոպական երկրներում, օրինակ, քաղաքի ընդհանուր տարածքում կանաչապատ գոտին զբաղեցնում է 40% և ավելի տարածք:

Բուլղարիայում օրինակ գործում է հետևյալ չափորոշիչները` միջհամայնքային այգիները պետք է ունենան 0.5-3 հեկտար տարածք, քաղաքային այգիները պետք է ունենան 1-10 հա տարածք, իսկ համաքաղաքային այգիները` 25-85 հա: Քաղաքային ընդհանուր տարածքի կանաչապատ հատվածը պետք է կազմի 60-80%-ը:

Հունգարիայում բնակելի թաղամասերում 40-50%-ը կազմում են կանաչապատ տարածքները, ճանապարհները, խաղահրապարակներն ու մարզահրապարակները: Այգիները 20 րոպե քայլելու մատչելիությամբ պետք է լինեն 8-10 հա: Այգու կանաչապատ հատվածը պետք է լինի 70-75%, խաղային և մարզական հրապարակները 8-10%:

Գերմանիայում օգտվում են հետևյալ չափանիշներից` կանաչապատ տարածքը հաշվում են մարդ-ք/մ հարաբերակցությամբ: Այգիներում հրապարակներում, պուրակներում` 10-15 ք/մ մեկ շնչի հաշվով, մարզական հրապարակներում` 5-7 ք/մ, բնակելի թաղամասերում կանաչապատումն ընդհանուր մեկ շնչի հաշվով պետք է կազմի 10-15 ք/մ: Այդ թվում նաև բնակելի շինությունների մոտ 4-5 ք/մ, մանկապարտեզների և դպրոցների մոտ` 2,2-2,7 ք/մ, հասարակական կառույցների շրջակայքում` 0,4 ք/մ:

Լեհաստանում 50 հազար բնակչություն ունեցող թաղամասում նախատեսվում է այգի, հրապարակ, մարզահրապարակ և խաղահրապարակ: Մի քանի բնակելի թաղամասերին հարակից կառուցվում է համայնքային այգի, որի տարածքը հաշվարկվում է 6-10 ք/մ մեկ շնչի հաշվով չափանիշի համաձայն:

Բելգրադում կանաչ տարածքը հաշվարկված է 3 ք/մ մեկ շնչի համար, 2,2 ք/մ` սպորտային և խաղային հարապակներում: Հատուկ ուշադրություն է դրաձվում կանաչապատ տարածքների հավասարաչափ բաշխվածությանը բնակելի թաղամասերում:

ԱՄՆ-ում օգտվում են հետևյալ չափորոշիչներից` համայնքային այգիների տարածքը պետք է կազմի մեկ շնչի հաշվով 3-8 ք/մ, բնակելի թաղամասերում` 5 ք/մ, քաղաքային և միջհամայնքային այգիներում` 8-25 ք/մ:

Մեծ Բրիտանիայի չափանիշներով միջինում քաղաքային բնակչին բաժին է ընկնում 20-25 ք/մ կանաչ գոտի հասարակական, համաքաղաքային կանաչապատ տարածքներից: Իսկ համայնքային այգիները պետք է լինեն 20-60 հա-ից ոչ քիչ:

Նիդերլանդներում էլ քաղաքային, համայնքային այգիների և պուրակների տարածքները հաշվարկված է 5,7-10,7 ք/մ մեկ շնչի համար: Համեմատություն անցկացնելուց հետո մեկնաբանություններն ավելորդ են:

Եվ այսպես, ինչպիսի քաղաք է Երևանը. Հայաստանի խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է, տարածաշրջանային փոխադրումների կարևորագույն տրանսպորտային և տարանցիկ հանգույց է։ Երևանին է բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.4%-ը, շինարարության՝  54.7%-ը, մանրածախ առևտրի՝  83.8%-ը, ծառայությունների՝  86.4%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի՝  85,4%-ը, հյուրանոցային տնտեսության՝  32.2%-ը, տրանսպորտի ծառայությունների՝  87.9%-ը։ 

Իսկ այս պայմաններում կանաչապատումն ու կանաչապատ տարածքների չափերը պետք է լինեն ոչ թե 842 հա, ինչպես նշված է քաղաքապետարանի ծրագրում, այլ ավելին, քանզի նման բազմաֆունկցիոնալ կենտրոն լինելու պարագայում մեծ է մաքուր օդի պահանջը, հատկապես նման ծավալի` արդյունաբերության, շինարարության պայմաններում:

Երևանի օդի աղտոտվածությունը բավականին լուրջ խնդիր է: ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի կարծիքով` օդի աղտոտվածության պատճառներից են Երևանում կանաչ տարածքների կրճատումը, մեքենաների թվի ավելացումը, անվերջ ընթացող շինարարությունը և, ամենակարևորը՝ քաղաքի տարածքում գործող երկու տասնյակից ավելի հանքավայրերը:

Այն, որ ունենք ոչ բավարար կանաչապատ տարածքներ քաղաքի կտրվածքով փաստ է, սակայն կա նաև արդեն իսկ առկա կանաչ գոտու պահպանման խնդիր: Այս առնչությամբ իրավիճակը շտկելու համար կարելի է նշել, որ մայրաքաղաքի կանաչ տարածքները պետք է յուաքանչյուր շնչի հաշվով ընդլայնել մինչև 21 ք/մ: Պետք է պահպանել և զարգացնել այգիներն ու պուրակները, նախկին անտառածածկ տարածքներում կատարված շինարարություններին կից պետք է կատարվի երեք շերտ կանաչապատում (սիզամարգ, թուփ, ծառ): Եվ վերջապես կանաչապատումը պետք է գերազանցի շինարարության խտությանը:

(շարունակելի)
Վահագն Սարոյան

Հարակից հրապարակում`
Երևանի կենտրոնի բեռնաթափումը իրականությո՞ւն, թե՞ իմիտացիա



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}