Մշակույթ 10:30 20/06/2014

Գառնի ու Զվարթնոց սրբավայրերում կատարվածը` դաս. Պողոսյանը նոր առաջարկով դիմելու է նախարարին

Հայաստանի պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերը վարձակալության տվող Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունում խրատվել են և որոշել են փոփոխություն կատարել վարձակալության համար անհրաժեշտ պայմանագրերում:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ շուտով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին կներկայացնի ծրագիր` առաջարկելով վարձակալության պայմանագրի կետերի թվից հանել խնջույքների, կերուխումի անցկացումը:

«Ես արդեն նախարարին առաջարկով գրություն եմ պատրաստել, որ մենք նման կորպորատիվ միջոցառումներ, որ վերջում գեղարվեստական մաս էլ է լինում, բացառենք: Միջոցառում ինքնին կլինի, բայց ուղղակի չի լինի հացկերույթ ասեմ, ճաշկերույթ ասեմ: Խնջույքը բացառենք, բայց թող գան միջոցառում անեն», -մեզ հետ զրույցում հայտարարեց Վլադիմիր Պողոսյանը:

Պաշտոնյան ինքն էլ հասկացել է, որ խնջույքներն ու կերուխումը պատմամշակութային հուշարձանի ֆոնին «լավ չի դիտվում, տգեղ է», բայց ոչինչ անել չի կարող` «Օրենքն է այդպես թելադրում»: Սակայն օրենքը չի խանգարի, որ վարձակալության պայմանագրերում փոփոխությունների առաջարկ կներկայացնի նախարարին: Իսկ այդ առաջարկի վերաբերյալ մշակույթի նախարարի տրամադրության մասին ասաց, որ ոչինչ չի կարող ասել:

«Դեռ նոր պետք է ներկայացնեմ, կարծում եմ կքննարկվի ու կհամաձայնի», -հավելեց պաշտոնյան:

Բացի այդ, հասկացել են նաև, որ կատարվածը կարող է գցել հուշարձանների հեղինակությունը միջազգային ասպարեզում: Մեր դիտարկմանն ի պատասխան, պարոն Պողոսյանն այսպես արձագանքեց. «Բա ես ձեզ որ ասում եմ, թե նախարարին նման առաջարկ եմ ներկայացրել, ուրեմն դա նշանակում է, որ եթե պայմանագիր կնքողը ես եմ, ապա այսուհետ նման ձևի պայմանագիր չեմ կնքի: Մենք տեսնում ենք, որ դա իսկապես վատ է անդրադառնում և ընդունում ենք դա»:

Այսինքն` կատարվածից դասեր քաղել եք հարցին, Պողոսյանը դրական պատասխան տվեց:

Պետական բյուջեից պատմամշակութային հուշարձանների պահպանության նպատակով Պողոսյանի ղեկավարած ծառայությունը գումարներ գրեթե չի ստանում:

«Վերականգնման համար գումար տրամադրում է պետությունը, բայց դրանք այնքան փոքր գումարներ են, որ չի բավականացնում», -փոխանցեց Վլադիմիր Հակոբյանը:

Հետևաբար, հուշարձանների պահպանության համար գումարները ծառայությունը «վաստակում է»` դրանք միջոցառումներ կամ գիտական աշխատանքներ իրականացնելու նպատակով վարձակալության տալու դեպքում:

Ընդհանուր առմամբ, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության իրավասությամբ կա շուրջ 17 պատմամշակութային հուշարձան` Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանը, Գլաձորի համալսարանը, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանը, Զորաց քարեր բնակատեղին, Լոռի բերդ արգելոցը և այլն:

Օրինակ, 2013 թվականին Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանը վարձակալել են 7 անգամ, իսկ «Զվարթնոց»-ը` 6 անգամ: Ստացվող գումարները կարող են ուղղվել ոչ միայն դրանց, այլ նաև մյուս հուշարձան-արգելոցների պահպանության համար:

«Մեզ մոտ օրինակ, գալիս են մարդիկ, որ ցանկություն են հայտնում գիտաժողով անցկացնել Զվարթնոցի տարածքում ու գումարը տրամադրում են և վարձակալում», -հավելեց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Զվարթնոց տաճարում անցկացված միջոցառմանը ու դրան հաջորդած դժգոհություններին, որոնք վերաբերում էին տաճարի տարածքում կիսամերկ մարդկանց ներկայությանը, Վլադիմիր Պողոսյանը ասաց. «Դժգոհության ալիքը ոչ թե բարձրացավ նրանից, որ մենք թույլ ենք տվել այդտեղ միջոցառում անցկացնել, այլ նրանից, որ հաջորդ օրը սոցցանցերում հայտնվում են լուսանկարներ, որտեղ տեխնիկական աշխատանքներ իրականացնող մարդիկ, արև եղանակին իրենց մի փոքր փնթի են պահել հագուկապի մասով և, այո, այդ վրդովմունքը արդարացի վրդովմունք է: Այդ պատճառով էլ համապատասխան մասնաճյուղի տնօրենը շատ խիստ նկատողություն է ստացել` վերջին նախազգուշացումով»:

Նշենք, որ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում հունիսի 18-ին Կենտրոնական բանկը կորպորատիվ խնջույք էր կազմակերպել, որի համար երեկոյան ժամը 18:00-ին փակվել են թանգարանի դռները այցելուների համար. Գառնու տաճարում խնջույք կազմակերպելու համար Կենտրոնական բանկը վճարել էր 1 մլն 120 հազար դրամ:

Ի դեպ, ճիշտ է, ինչպես պաշտոնյան է պնդում, պատմամշակութային արժեքների պահպանության համար գումարներ պետբյուջեից չեն տրամադրվում, սակայն փոխարենը Նունե Եսայանին վերջին համերգի համար մշակույթի նախարարությունը պահուստային ֆոնդից փոխանցել էր շուրջ 54 մլն դրամ գումար: Հասարակության համար թերևս առավել ընդունելի կլիներ այդ գումարներն ուղղել պատմական արժեք ներկայացնող հուշարձանների վերականգնմանն ու պահպանմանը և ոչ թե գումար «վաստակել» սրբավայրերում տարատեսակ բնույթի խնջույքներ ու հավաքույթներ կազմակերպելու միջոցով:

Հ. Գ. Հրապարակումը պատրաստ էր, երբ Մշակույթի նախարարությունից տեղեկացրին, հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Տեսանյութը` սոցցանցից:

Հարակից հրապարակումներ`
Սոցցանցերը մշակույթի նախարարությանը հուշում են իր տեղը
Տեր Ասողիկ. Սրբազան Հայաստանում դատապարտելի է տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ սրբավայրերի նվաստացումը
Խնջույք հուշարձանների տարածքում` «չնվաստացնելով» այն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:47
«Ռուբեն, քեզ հետ ենք». Երթ՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի
Սեպտեմբերի 30-ին, ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, երթ կանցկացվի Երևանում։ «Ընկերնե’ր, հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ռուբենին չեզոքացրին, որպեսզի ինչ-որ բացահայտումներ, որ պետք է տեղի ունենար Նիկոլի դեմ, այն տեղի չունենա. Ռոբերտ Մարգարյան
«Արցախի պատմության էջն այն ժամանակ կփակվի, երբ մենք որոշենք փակել: Մեզնից է կախված, ընդունենք փաստը, բայց չհաշտվենք դրա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Արցախից Հայաստան ճանապարհին գրանցվել են մահվան դեպքեր. Ավանեսյան
«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են նաև բավական ծանր առողջական վիճակում»,- Գորիսում լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
13:19
Ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակ
Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ  ընկերներ գրում են, ասում, որ չեմ խոսում, անտարբեր...
Աղբյուր` Panorama.am
12:56
ՔԿ.Ձեռնպահ մնալ բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր սխեմաներից, ինչը ոչ միայն հակաբարոյական է, այլ նաև քրեորեն պատժելի
Բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձանցից խարդախությամբ հափշտակություններ է կատարել
Աղբյուր` Panorama.am
12:48
Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը. Սիմոնյան
«Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը...
Աղբյուր` Panorama.am
12:45
Պուտինը որոշել է չեղյալ հայտարարել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ազգային փոքրամասնությո ւնների պաշտպանության շրջանակային...
Աղբյուր` Panorama.am
12:40
ՔԿ. Քաղաքացին հայտնել է Գորիսի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և ականջը կտրելու մասին
2023թ․ սեպտեմբերի 27-ին մեկ անձի կողմից հաղորդում է ստացվել Գորիս քաղաքի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և իր...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Մայր Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին։ Նորընտիր ավագանիում «Մայր...
Աղբյուր` Panorama.am
12:20
Պակիստանի մզկիթի մոտ պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի, ավելի քան 100-ը վիրավորվել է: Այդ մասին գրել է «ՌԻԱ նովոստի»-ն:...
Աղբյուր` Panorama.am
12:16
Դոլարը թանկանում է՝ մոտենալով 400 դրամի սահմանին
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 392.50 դրամ՝ սեպտեմբերի 27-ի համեմատ արժևորվելով 2․92...
Աղբյուր` Panorama.am
12:10
Հայաքվեի ստորագրությունների վավերականության հարցով ԿԸՀ-ն այսօր նիստ կհրավիրի
ԿԸՀ-ն այսօր ժամը 15։00-ին նիստ է հրավիրելու։ Օրակարգում երկու հարց է.
Աղբյուր` Panorama.am
12:04
Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. փոխնախարար
«Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է և լարման միտում չի նկատվում»,- Ազգային ժողովում...
Աղբյուր` Panorama.am
11:57
Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանին նոր պայմաններ է առաջարկում
«Հայկոյին ես 10-15 օր ասում էի, տղա ջան, արի ստորագրի, իմ մարդուն նշանակի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար։ Չարեց։ Հիմա իմ...
Աղբյուր` Panorama.am
11:45
Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ իրավունք չունենք ընկրկելու. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. Բերձորի միջանքում ադրբեջանական ուժերի...
Աղբյուր` Panorama.am
11:41
Արցախի Մարտունու քաղաքապետը հուղարկավորվեց «Եռաբլուրում»
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորվում են սեպտեմբերի 19-20-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
11:38
Տիգրան Աբրահամյանը տարբեր դատարաններում հարցազրույցներ է տալիս, բայց մեր ոչ մի նիստի չի մասնակցել. Անդրանիկ Քոչարյան
«Տևական ժամանակ է ես մեր հանձնաժողովի նիստում չեմ տեսնում Տիգրան Աբրահամյանին»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
11:26
Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, այդ պետության հիմնադիր փաստաթուղթը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմը ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ...
Աղբյուր` Panorama.am
11:12
Թուրքական լիրան թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային ցածր մակարդակը
Ուրբաթ օրը դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեքը կրկին թարմացրել է իր պատմական նվազագույնը՝ ամսվա սկզբից դոլարը լիրայի նկատմամբ թանկացել է...
Աղբյուր` Panorama.am
11:03
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դռները բաց են 6-16 տարեկան արցախցիների համար
Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դռները բաց են 6-16 տարեկան արցախցի բոլոր երեխաների և պատանիների...
Աղբյուր` Panorama.am
10:50
Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, 120 000 Արցախցու. Արամյան
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը  գրել է. Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին եւ ընդհանրապես 120...
Աղբյուր` Panorama.am
10:40
Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկս, հուզմունքից խեղդվում էի...Ֆրանսիացի լուսանկարիչը՝ Գորիսում
Գորիսում այս օրերին աշխատող ֆրանսիացի լուսանկարիչը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայերից լուսանկարներ է հրապարակել։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
10:39
«Աննկարագրելի քանակի գաղթականների մեքենաներ են Վայոց Ձորի ու Արարատի մարզի միջպետական ճամփեքին ու ճանապարհին չկա ՈՉ ՄԻ ՊԱՐԵԿ»
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, անդրադառնալով Վայոց Ձորում ունեցած վթարին, գրում է. «Էս ավտովթարը աչքիս առաջ է եղել: Գիտեք ինչի՞:...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Կիկոլին սատկացնելու» կոչի համար Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է
Փաստաբան Մուշեղ Շուշանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է։  «Հելսինկյան ասոցիացիա»...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՄԻՊ աշխատանքային խմբեր՝ Գորիսում, Կոռնիձորում և Վայքում
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբեր են...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ադրբեջանի ոստիկանությունը Ստեփանակերտում, «Տատիկ-պապիկ» հուշարձանի մոտ է
Արցախի Հանրապետությունում,  որտեղից ամեն օր բռնի տեղահանվում են հազարավոր հայեր, ազատորեն պտտվում են Ադրբեջանի ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:13
«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում
«Մայր Հայաստան» շարժման հետ գործակցությամբ 24-ժամյա ռեժիմով աշխատող «Արցախ համայնք» կենտրոնում Արցախից բռնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. փոխնախարար
13:39 29/09/2023

Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. փոխնախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}