Ոստիկանությունը դեռ փնտրում է Օսիպյանի եղբորորդուն
Նուբարաշեն համայնքում հունիսի 1-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու համար կասկածվող Սեդրակ Օսիպյանին գտնելու ուղղությամբ ոստիկանությունը օպերատիվ միջոցառումներ է իրականացնում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 22.30-ին, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով Վանուշ Ալեքսանյանին վնասվածքը պատճառել է 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը» հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ Սեդրակ Օսիպյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 3-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը:
Հարակից հրապարակումենր`
Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Ոստիկանություն
Նուբարաշենում երիտասարդի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Ինքը պատմության մեջ կա, բայց դանակահարողը չէ. Փոխոստիկանապետը` եղբոր որդու մասին
Ոստիկանությունը պարզել է, որ 22-ամյա երիտասարդին դանակահարել է Օսիպյանը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում