Դավութօղլուն քաղաքական գործչի և տեսաբանի լուրջ ճգնաժամ է ապրում. Թուրքագետ (տեսանյութ)
Դավութօղլուն մինչև քաղաքական գործիչ լինելը բավական հայտնի տեսաբան է և շարունակում է իր նախկին գործունեությունը: Շարունակում է նոր տեսություններ առաջ քաշել և դրանք անընդհատ դատապարտվում են անհաջողության: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Արդար հիշողության մասին նրա տեսությունը արդեն տևական ժամանակ է Թուրքիայի քաղաքական օրակարգ է նետվել, որին պետական ապարատից բացի արձագանքում են նաև, վերլուծաբանները, երբեմն նաև ընդդիմադիրի քողի տակ հանդես եկող մտավորականներ»,-նշեց թուրքագետը:
Ըստ նրա՝ սա թուրքական մեկ այլ հայտնի տեսակետի մի փոքր փոխված տարբերակն է. 1915-ին եղել են երկուստեք կորուստներ, և արդար հիշողությունը հենց այն է, որ պետք է հիշվեն երկու կողմերի զոհերը:
Բանախոսը նշեց, որ Դավութօղլուն ապրում է քաղաքական գործչի և տեսաբանի լուրջ ճգնաժամ և շփոթում է տեսություններն ու գործնական քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Turkish Policy Quarterly ամսագրում հոդված էր հրապարակել, որում նշում էր՝ Էրդողանի ապրիլին արված հայտարարությունն ու ցավակցությունը պետք է հետագա քայլերի հիմքը լինի։
Մանրամասն` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին