Հարցազրույցներ 11:58 08/07/2014

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի հետ կապված որոշակի փոփոխությունների փաթեթ ենք մշակել. Ա.Քարամյան

Հեղինակ` Լիա Խոջոյան

Ի՞նչ ընթացքում է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական-նպատակային ծրագիրը, քանի՞ երիտասարդ ընտանիք է օգտվել դրանից մինչ օրս, ինչպիսին է դինամիկան: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ:

-Պարոն Քարամյան, ի՞նչ ունենք այսօրվա դրությամբ, քանի՞ ընտանիք է օգտվել ծրագրից և վարկ ստացել:

-Վերջին տվյալները, որ մենք ամփոփել ենք վկայում են, որ 1520-ից ավելի ընտանիք ստացել է վարկեր բնակարան ձեռք բերելու նպատակով և այդ վարկերի ներքին կառուցվածքն էլ, ի դեպ, բավականին հուսադրող է` դրանց շուրջ 50 տոկոսը կազմում եմ մարզերում ստացված վարկերը:

-Ինչպիսին է դինամիկան` ժամանակի ընթացքում երիտասարդների հետաքրքրությունը, նաև վստահությունն աճե՞լ է ծրագրի նկատմամբ:

-Բնականաբար, աճել է: Եթե առաջին տարում, երբ կիրարկվում էր ծրագիրը մի տեսակ անվստահություն կար և շատ պոտենցիալ շահառուներ տեղեկացված չէին, ապա այսօր նման խնդիր չկա, տեղեկացվածությունը բավականին բարձր է և պրակտիկայի մեջ էլ նրանք տեսնում են, որ շատ ու շատ երիտասարդ ընտանիքներ օգտվել են: Դրան գումարած մեկ ուրիշ հանգամանք էլ կա, որ ուզում եմ անպայման անդրադառնալ. այդ թիրախային խմբի հետ կապված վերջին ժամանակաշրջանում նկատելի է աշխատավարձի բարձրացում, համենայնդեպս այն շահառուները, որոնք ներգրավված են մասնավոր սեկտորում շատ ավելի վճարողունակ են դառնում ու հետևաբար, ծրագրից օգտվելու հավանականությունը բավականին բարձրանում է: Ընդհանուր առմամբ, դինամիկ աճ ունենք, թեև այդ աճն այնքան մեծ չէ:

-Երբ ծրագիրը նոր մեկնարկում էր թիրախային խմբում քանի՞ ընտանիք է դիտարկվել:

-Ծրագիրը մեկնարկել է 2010թ-ի հունվարին կառավարության որոշմամբ, իսկ մինչ այդ որոշակի մոնիթորինգ է իրականացվել` հնարավոր պահանջարկի վերաբերյալ: Ծրագրին նախորդած ժամանակաշրջանում ` 2007-2008թթ-ին կատարված ուսումնասիրությունները ի հայտ են բերել շուրջ 6 հազար ընտանիք, որոնք պոտենցիալ շահառուներ կարող են դառնալ: Հասկանալի է, որ այսօր այդ թվերը ճշգրիտ պատկերը այդքան էլ չեն կարող փոխանցել, քանի որ 2007-08թթ-ից այս կողմ շատ բան է փոխվել և հետևաբար, այդ պահանջարկն էլ ձևափոխվել է: Ամեն դեպքում, ցուցանիշը` 1520-ից ավելի վարկ կարծում եմ կարելի է համարել խիստ բավարար:

-Ծրագրի իրականացմանը զուգահեռ հնչում են առաջարկություններ բարձրացնել տարիքային շեմը` ամուսինների տարիքի հանրագումարը գործող 60-ից դարձնելով 65: Ինչ որ բան արվո՞ւմ է այս ուղղությամբ:

-Այս ծրագրի հետ կապված մենք որոշակի փոփոխությունների փաթեթ ենք մշակել, որը գտնվում է կառավարությունում: Մի կողմից առաջակում ենք որոշակիորեն բարձրացնել տարիքային շեմը, մյուս կողմից էլ ձեռք բերվող բնակարանի արժեքը 16 մլն-ի փոխարեն առավելագույնս համարվելու է 18 մլն դրամ: Կարծում եմ, որ այս երկու փոփոխությունների հետևանքով բավականին մարդկանց հնարավորություն կտանք ներգրավվելու այս ծրագրում:

Գաղտնիք չէ, որ միջին ամուսնական տարիքի շեմը Հայաստանում բարձրացել է և եթե նախկինում երիտասարդները ամուսնանում էին 24-26 տարեկանում, ապա այսօրվա դրությամբ այդ տարիքը մոտենում է շուրջ 30-ի: Եվ այդ խնդիրը մեզանում մի քանի տարի է, որ գլուխ է բարձրացրել և ժամանակն է, որ մենք կարողանանք հարմարվել այդ փոփոխություններին` կառուցենք ծրագիրն այնպես, որ իրականությանը մոտ լինի և կարողանանք բավարարել մարդկանց պահանջները:

-Պարոն Քարամյան, ի՞նչ ընթացքի մեջ է մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին ծրագիրը:

-Այն, ինչպես գիտեք, իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցումով` բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ դիմել են հանրապետության նախագահին և ցուցում ստացանք, որ լինի համարժեք ծրագիր: Շուրջ երկու տարի իրականացնում ենք պիլոտային ծրագիր և սեպտեմբեր ամսվա վերջերին, ամենայն հավանականությամբ, ծրագիրը կընթանա արդեն ավելի լայն ֆորմատով:

Ներկայումս ավտոներկրող մի շարք ընկերությունների հետ բանակցություններ ենք վարում, և առաջիկայում կհրապարակենք պայմանները և հնարավոր բոլոր մոտեցումները, որպեսզի մեր շահառուները կարողանան օգտվել այդ ծրագրից: Ես կարծում եմ, որ այս ծրագիրն էլ մեծ հետաքրքրություն է առաջացրել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}