Տնտեսություն 16:18 09/07/2014

Մինչև հուլիսի 1-ը կատարված բոլոր կուտակումները հետ կվերադարձվեն. Սաիյան

Մասնակիցների դիմումների հիման վրա այս տարվա հունվարից մինչև հուլիսի 1-ը կատարված բոլոր կուտակումները հետ կվերադարձվեն, ընդ որում անկախ այն հանգամանքից` ներկայումս աշխատողը հանդիսանում է կուտակային համակարգի պարտադիր մասնակից, թե հրաժարվում է դրանից: Այս մասին նշել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը` «Կուտակային համակարգ. փոփոխություններ և նոր հնարավորություններ» դասընթացի ընթացքում:

Նշված դիմումները մասնակիցները կարող են ներկայացնել սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ, իսկ գումարների հետ վերադարձը կկատարվի 2015թ-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը:

Դասընթացը կազմակերպված էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ֆինանսավորմամբ և Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի կողմից հուլիսի 5-6-ին: Այստեղ մասնակից մասնագետների կողմից ներկայացվեցին կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքում տեղ գտած հիմնական փոփոխությունները, «որոնք բխում էին Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումից»:

Սմբատ Սաիյանը համոզմունք հայտնեց, թե օրենսդրության մեջ փոփոխությունների մշակման հիմքում դրված է եղել այն առանցքային սկզբունքը, որ կուտակային համակարգի մասնակից յուրաքանչյուր անձի մաքուր եկամուտները նպատակային սոցվճարներ կատարելուց հետո ոչ մի դեպքում չպետք է նվազեն:

Նշենք այն կետերը, որոնք ընդգծվեցին այս դասընթացի ժամանակ.

*Նոր օրենքում սկզբունքորեն փոխվել է պահումներ կատարելու մեխանիզմը: Եթե 2014թ-ի հունվարին ուժի մեջ մտած օրենքով կատարվում էր պարտադիր կուտակային վճար, ապա նոր օրենսդրությամբ այն փոխարինվել է նպատակային սոցիալական վճարով, ինչն արդեն խնդիրներ չի առաջացնում անձի սեփականություն հանդիսացող աշխատավարձի տնօրինման հետ և չի հակասում Սահմանադրության պահանջներին:

*Մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնելով համապատասխան դիմումը` կուտակային համակարգի մասնակից անձինք կարող են հրաժարվել սոցիալական վճարներ կատարելուց: Նոր օրենսդրությամբ, իհարկե, այսպես կարող են վարվել միայն մասնավոր հատվածում աշխատող անձինք, իսկ պետական աշխատողները, քաղծառայողները հրաժարվելու հնարավորություն չունեն: Այս կարգը գործելու է մինչև 2017թ-ը, ինչից հետո բոլոր մասնակիցներից պարտադիր կարգով կատարվելու են պահումներ:

*Սահմանվել է կուտակային հատկացումների վերին շեմ, ինչը բացակայում էր նախորդ օրենսդրության մեջ: Ներկայումս կուտակային հատկացումները ամսական կտրվածքով չեն կարող գերազանցել 25 հազար դրամը: Մինչև 2020թ-ը սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի (աշխատավարձ և այլն) առավելագույն շեմը սահմանված է 500 հազար դրամ, իսկ դրանից հետո այն հավասարեցվելու է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկին: Հատկանշական է, որ եթե անձը աշխատում է մեկից ավել վայրերում, և տարբեր գործատուների կողմից պահված սոցիալական վճարի չափը գերազանցում է 25 հազար դրամը, ապա ամսվա վերջին սահմանված կարգով անձը հետ կստանա ավել վճարած գումարը:

*Նվազագույն աշխատավարձի հետ կապված`այժմ կուտակային համակարգի նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների փոխարեն նախատեսված սոցիալական վճարները կատարելու է գործատուն` այնպես, որ նվազագույն աշխատավարձը չի կրճատվելու:
Կուտակային համակարգի մասնակիցները ստիպված չեն լինի հասնել կենսաթոշակային տարիքի, որպեսզի կուտակային կենսաթոշակ ստանան. Անձը կարող է թոշակ ստանալ նաև արդեն 55 տարեկանում` իհարկե, եթե իր կատարած կուտակումների չափը բավարարում է օրենքի պահանջներին: Փոխվել է նաև մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգորդների կողմից կենսաթոշակային հաշվում առկա մնացորդի ժառանգման կարգը: Այժմ ժառանգորդ հանդիսացող անձը կարող է միանվագ կարգով ամբողջությամբ ստանալ մահացած մասնակցի հաշվին առկա կուտակումները:

*Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ գնացողների հետ կապված` մինչև երեխայի 2 տարին լրանալը այդ անձի համար պետությունը կատարում է նպատակային սոցիալական վճար` յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:34
Մեր խնդիրն է, որ Հայաստանը ներկայանա որպես անկախ, ինքնիշխան երկիր. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը: Կառավարությունից նշում են,...
Աղբյուր` Panorama.am
14:25
Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում. ԱԳՆ
Հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ
Աղբյուր` Panorama.am
14:17
Սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ. Եղանակի մասին
Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը և 10-ի գիշերը սպադվում է  անձրև։ Հաջորդող օրերին՝ գիշերը և առավոտյան հնարավոր է մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և...
Աղբյուր` Panorama.am
14:00
Բժիշկը հորդորում է ձմռանը արևապաշտպան քսուք օգտագործել
Մաշկաբան Պոլինա Ռաժևան կարևորել է ձմռանը մաշկի համար արևապաշտպան քսուք օգտագործելը։ «Այդպիսով կպաշտպանեք մաշկը արևի ճառագայթներից,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Փաստաբաններ. Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ «արարքի» համար են պատժում գնդապետ Ասլանյանին
Դեկտեմբերի 4-ին փաստաբանները ստացել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների...
Աղբյուր` Panorama.am
13:35
Երգիծաբանության հետ կապված խնդիր կա. Գրականագետ
«Արդի հայ գրականությունն այսօր զարգանում է, վատ չի զարգանում, կա ազատություն, ով ինչ մտածում է, գրում է։ Կան շնորհալի, միջին որակի...
Աղբյուր` Panorama.am
13:26
Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի 2024 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը
2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:24
Ելենա Զելենսկայան խնդրանքով դիմել է Արևմուտքին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, օգնություն է խնդրել ԱՄՆ-ից՝ կապված ռազմական աջակցության վերականգնման հետ։ Նա հստակեցրել է,...
Աղբյուր` Panorama.am
13:14
«Երգեհոնային երաժշտության 500 տարին»՝ Կոմպոզիտորների միությունում
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Կոմպոզիտորների միության դահլիճում «Երգեհոնային երաժշտության 500 տարին» համերգի շրջանակներում Կոնստանտին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Աղմկահարույց տեսանյութերի հերոսները ձերբակալվել են․ Ոստիկանություն
Երեկվանից համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 ռուս քաղաքացիներ ակնհայտ խուլիգանական վարք դրսևորում Երևանում՝  վնաս...
Աղբյուր` Panorama.am
13:00
Տիգրան Հարությունյանը «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարում առաջատարների շարքում է
Տիգրան Հարությունյանը առաջատարների շարքում է Իտալիայում ընթացող «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարում: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Մաշտոցի քննչական բաժնում ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպան է եղել
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը գրում է, որ Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սեբաստիայում ողբերգական վրաերթի զոհը Ալլա Իգնատենկոն էր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում ոստիկանությունը։ Դեկտեմբերի 8-ին,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»
«Ամեն հայկականը կմնա հայկական»
Աղբյուր` Panorama.am
12:32
Հայաստանն ու Ադրբեջանը գուցե ցանկանան Արցախի հարցը երկուսով լուծել, բայց դա նրանց թույլ չեն տա. Արմեն Բադալյան
Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը չի կարող լինել երկու երկրների երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ներողություն եմ խնդրում բոլոր զոհված տղաներից, որ մենք անշնորհ դուրս եկանք. Զոհրաբ Ըռքոյան
«Ես չգիտեմ, թե ինչ քաղաքական խաղերի պատճառով կորցրեցինք ողջ Արցախը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:06
Լարսը բաց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ազդարարները «գործ տվողներ» չեն. Կարեն Զադոյան
Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
11:49
Քաղաքացու ահազանգը. Ձվի գինը բարձրացավ
Սևանի բնակիչ Պապ Հայրապետյանն ահազանգում է՝ Ամանորին ընդառաջ ձուն թանկացել է։ «Ամանորի շեմին կրկին տհաճ անակնկալ են մատուցում ձու...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ալիև. Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում
«Շուրջ երեք տարի տևած բանակցային գործընթացում Հայաստանը մշտապես ցանկանում էր խաղաղության համաձայնագրում Ղարաբաղի հայ փոքրամասնությանը...
Աղբյուր` Panorama.am
11:30
ԵՄ երկրները, որտեղ ապրում են ամենաերջանիկ և դժբախտ մարդիկ
Ավստրիան, Լեհաստանը և Ռումինիան զբաղեցնում են լավագույն եռյակը Եվրամիության ամենաերջանիկ երկրների վարկանիշում։ Նման եզրակացության են եկել EU...
Աղբյուր` Panorama.am
11:20
Ոչ մի բան ձեզ չփոխեց. Ալեն և Կառլեն Սիմոնյանները՝ Գուրգեն Արսենյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ համատեղ փոքր հայտարարություն է տարածել ու շնորհակալություն հայտնել...
Աղբյուր` Panorama.am
11:11
Հայասաթ-1-ը իռլանդականից 2 անգամ փոքր է . Հրանտ Խաչատրյան
Գիտուժ նախաձեռնության անդամ, YerevaNNի տնօրեն Հրանտ Խաչատրյանը գրում է. «2023 թվականի դեկտեմբերի 1-ին SpaceX-ի Falcon 9 հրթիռը...
Աղբյուր` Panorama.am
11:00
2023 թվականի աշխարհի ամենահարուստ ընտանիքները՝ ըստ Bloomberg-ի
2023 թվականին աշխարհի ամենահարուստ ընտանիքը, ըստ Bloomberg-ի, ԱՄԷ Ալ Նահյան իշխող դինաստիան է  305 միլիարդ դոլար կարողությամբ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:51
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին «Օպել»-ը բախվել է «Գազել»-ին
Տուժածներից մեկի վիճակը ծանր է։
Աղբյուր` Panorama.am
10:46
Ո՞րն է «քո» Արմինկան»
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան, որ շատ ակտիվ է սոցցանցերում, ակտիվ ներկայացնումէ  իր ելույթներն ու առօրյան, երեք լուսանկար...
Աղբյուր` Panorama.am
10:39
Նրանք չհուսահատվեցին, հավատքը չկորցրին
Հղություն Սուրբ Աստվածածնի
Աղբյուր` Panorama.am
10:30
Կապանի «Սյունիք» օդանավակայան իրականացվել է 14 չվերթ
Ներկայումս հայկական ավիացիոն շուկայում գործում են 6 տեղական օդանավ շահագործողներ, որոնք իրականացնում են առևտրային միջազգային չվերթեր։ Եվս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Լուկաշենկոն շնորհավորել է ՀԱՊԿ քարտուղարին ու մեկնել Աֆրիկա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը ծննդյան առաջին շնորհավորանքը ստացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
10:21
Խաչատուրյանը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Նախագահի լրատվական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
13:52 08/12/2023

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}