Նախարար. ՊԲ հրամանատարությունը քննարկում է Քարվաճառի բնակիչներին զինելու հարցը
Արցախի Քարվաճառի բնակիչներին հնարավոր է զինեն: Այսօր ՀՀ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը ասաց, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարությունը նրանց զինելու հարցը քննարկում է:
Նախարարը նշեց, որ այս հատվածում բնակվողներից շատերը պայմանագրային զինծառայողներ են, և բնակիչներին զինելու հարցը լուծվում է զինվորականներին պարզապես զենքը իրենց հետ տուն տանելու թույլտվություն տալով:
Նշենք, որ այսօր կառավարության նիստում Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Արցախի բնակիչները կարող են հանգիստ քնել. բանակը կատարում է իր առջև դրված առաջադրանքները:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային Անվտանգության Ծառայության և ԼՂՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի հանրապետության քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև՝
«Կարմիր Խաչը տարավ` իրենց ազգային հերոս են տալու». Սմբատ Ցականյանի հոր խնդրանքը (Տեսանյութ)
3 ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՊՆ. Դիվերսանտները պատասխան կտան օրենսդրության ու միջազգային նորմերին համաձայն
Ի՞նչ է սպասվում ադրբեջանական դիվեսանտներին
Տեսաֆիլմ՝ ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման մասին
Կան անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ. ՊՆ-ն` Քարվաճառում դիվերսիայի մասին
ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են
Ադրբեջանի թիրախում Արցախի վերաբնակեցման գործընթացն է
Քարվաճառում վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում
ԼՂՀ ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի այլ անդամներ են հայտնաբերվել
Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով Ադրբեջանը դիմել է ԿԽՄԿ
Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ
Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է դիվերսիոն խմբի գերեվարված անդամի լուսանկարը
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների զենքերի լուսանկարները (լուսանկարներ)
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների մի մասը ձերբակալված են
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում