Կոտայքի մարզի Քասախ համայնքում քաղաքական սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»
Կոտայքի մարզի Քասախ համայնքում գյուղական մակարդակով քաղաքական սկանդալ է հասունանում: Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս համայնքի ավագանու նիստերը չեն կայանում: «Ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտում են նիստերը: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվել են և այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել:
«Ավագանու անդամներից հինգը ԲՀԿ-ական է եղել, իսկ մյուս հինգը՝ ՀՀԿ-ական: Մեկ տարի է, ինչ պարալիզացված է մեր համայնքի աշխատանքը: Շատ անգամ գնացել խնդրել, պաղատել եմ, թե՝ եկեք աշխատեք, ինչ-որ առաջարկում ենք դրեք քննարկեք և այլն: Չեկան ու վերջ: Իրենց նպատակն էր մեկ տարի ձգել ու հետո անվստահություն հայտնել ինձ, բայց մուրազները մնաց իրենց փորում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքում առկա իրավիճակն այսպես է նկարագրել Քասախի գյուղապետ, ՀՀԿ-ական Արա Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ