BBC-ի անդրադարձը Wikipedia-ում հայերի ակտիվությանը
BBC լրատվական ծառայությունը հրապարակել է հոդված, որտեղ խոսվում է Wikipedia ցանցային տիրույթում հայերի կողմից ցուցաբերած բավականին մեծ ակտիվությանը: Ըստ պարբերականի` հայերն իրենց հայրենասիրական պարտքն են համարում Wikipedia-ում գոնե մեկ նյութ տեղադրելը:
BBC-ն, մեջբերելով «Արմենիա» հեռուստաընկերությանը, գրում է, որ «Մեկ հայ, մեկ հոդված» համազգային նախաձեռնությունը նպատակ ունի մեծացնել հայերեն լեզվով հոդվածների քանակը և բարձրացնել դրանց որակը:
Ըստ պարբերականի` հայալեզու Վիկիպեդիան այժմ գերազանցում է վրացերեն և ադրբեջաներեն աղբյուրներին` ունենալով ավելի քան 390 000 հոդված, մինչդեռ ադրբեջանականը կազմում է մոտ 102 000, իսկ վրացականը` 84 000:
Youtube-ում տեղադրված հոլովակից սկսած այս արշավը բավականին մեծ տարածում է գտել համայն աշխարհի հայության մոտ:
Այս ակցիային են միանում նաև բարձրակարգ երաժիշտները, դերասանները, ինչպես նաև քաղքական գործիչներ` այդ թվում նաև Արմեն Աշոտյանը և Սեյրան Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում