Քաշաթաղից կամավորների երկրորդ խումբը՝ առաջնագծում, միացել են վերաբնակեցված սիրիահայերը
Արցախի Քաշաթաղի շրջանից կամավորների երկրորդ խումբն է մեկնել առաջնագիծ՝ զորակցելու հայ դիրքապահներին: Արցախի Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման ծրագրի վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս խմբում ևս 100-ից ավելի մարդիկ են, նրանց թվում են նաև Քաշաթաղի շրջանում վերաբնակեցված սիրիահայեր Ժիրայրը, Վարդանը, Հրաչը և Մհերը:
«Մեր դիրքապահների հետ են: Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի՝ սահման գնալու և զինվորներին սատարելու կոչին են միացել որպես քաշաթաղցիներ և ազատամարտիկների հետ մեկնել են: Ռազմական առումով, իհարկե, անհրաժեշտություն չկա, սա ավելի շատ բարոյական աջակցություն է՝ ուղղված մարտական ոգու բարձրացմանը: Մեր զինվորների մարտական ոգին բարձր է, նրանց գնալուց հետո մի քանի անգամ ավելի է բարձրացել: Ես շատ եմ ուրախացել, որ մեր ազատամարտիկների զինվորների կողքին են, և մեր սիրիահայերն էլ միացել են»,- ասաց Ռոբերտ Մաթևոսյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ դիրքերը հայ զինծառայողները վստահ պաշտպանում են:
Կարդացեք նաև՝
Արցախի վարչապետը մարտական հենակետերից մեկում է եղել (Լուսանկարներ)
Զինվորը բարձր ոգով է, հակառակորդին էլ մի լավ դաս է տվել. Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար
Բերձորից ավելի քան 100 կամավոր դիրքերում է. Արցախի վարչապետի մամուլի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում