ՀՀ ԱԳՆ պաշտոնյան գերի ընկած Կարենի մահվան մասին. «Բարբարոսությունը սահմաններ չունի»
«Գերի ընկած հայ գյուղացու մահն Ադրբեջանում առաջին անգամը չէ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանի «հանկարծակի մահվան» լուրին:
Նա նաև նշել է, թե բարբարոսությունը սահմաններ չունի. «Թիրախավորված դատապարտումն ու քննադատությունը պարտադիր է»:
Նախորդող՝
Ադրբեջանական լուրեր. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծակի մահացել է»
ՊՆ. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնելը վատ սարքած շոու է