Տնտեսություն 12:26 03/09/2014

Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, Հայաստանը դիրքերը զիջել է 6 կետով

Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2014-2015»-ի՝ Հայաստանը մրցունակությամբ 85-րդն է աշխարհի 144 երկրների մեջ։ Նախորդ տարվա համեմատ մեր երկիրը դիրքերը զիջել է 6 կետով։ Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, հարևան Վրաստանը դիրքերը բարելավել է 3 կետով զբաղեցնելով՝ 69-րդ տեղը, Ադրբեջանը՝ 1 կետով և զբաղեցրել 38-րդ հորիզոնականը։ Ռուսաստանը զբաղեցրել է 53-րդ տեղը` դիրքերը բարելավելով 11 կետով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով «Մրցունակության համաշխարհային զեկույց 2014-2015» զեկույցը` «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը նշեց, որ երկրի մրցունակության գնահատականը կազմվում է հաշվի առնելով մրցունակության 12 հենասյուները։

Մ.Հերգնյանի խոսքերով` զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսություն շարունակում է մնալ ռիսկային իրավիճակում, և շատ երկրներ դեռևս լիովին չեն կարողանում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են տնտեսական աճը խթանելու համար:

Բացի այդ, այդ կառուցվածքային բարեփոխումները աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են անհավասարաչափ, ինչը ընդհանուր առմամբ խոչընդոտում է տնտեսական աճին:

«Զեկույցում շեշտադրվում է տաղանդների պահպանումն ու նորարարությունները` որպես կարևորագույն գործոններ, որոնք կարող են ապագայում խթանել համաշխարհային տնտեսական աճը: Այստեղ կարևորվում է համատեղել կառավարության և մասնավոր հատվածի ջանքերը` այդ երկու գործոնների ապահովման համար, քանի որ իրականում զեկույցում այն երկրներն են առաջատար դիրքեր գրավում, որոնց հաջողվել է այդ երկու գործոնները առավելապես օգտագործել»,- ասաց Մ.Հերգնյանը:

Ըստ նրա՝ ենթացուցիչների մակարդակով Հայաստանում գրանցվել են թե՛ դրական, թե՛ բացասական զգալի փոփոխություններ: Առաջընթաց են գրանցել ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության և տեխնոլոգիների պատրաստվածության հենսյուները: Միևնույն ժամանակ վատթարացել են մնացած հենասյուների ցուցանիշները: Մասնավորապես, ավելի քան 20 կետով վատթարացել են աշխատուժի շուկայի արդյունավետության և ֆինանսական շուկայի զարգացվածության հենասյուների ցուցանիշները:

Մ. Հերգնյանը նշեց, որ առանձին ցուցանիշներով զգալի բարելավվել են տեղական մրցունակության ուժգնության, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ օրերի քանակի, բջջային կապի հասանելիության, ինտերնետից օգտվողների թվի և դպրոցներում ինտերնետի հասանելիության ցուցանիշները: Բացասական միտումներ են արձանագրվել գնաճի, ֆինանսական միջոցների հասանելիության, օտարերկրյա ներդրումների միջոցով տեխնոլոգիաների փոխանցման, քլաստերային զարգացման և իրավական դաշտի ցուցանիշներում:

Զեկույցի համաձայն` Հայաստանը 144 երկրների շարքում մակրոտնտեսական միջավայրում դիրքերը զիջել է 13 կետով` գրավելով 77-րդ տեղը, ապրանքների շուկայի արդյունավետության առումով անկում է գրանցվել 6 կետով (64-րդ տեղ), աշխատուժի շուկայի արդյունավետությամբ զբաղեցնում ենք 74-րդ տեղը` զիջելով 24 կետով, ինստիտուտների մասով զբաղեցնում ենք 72-րդ տեղը` զիջելով 7 կետով: Ֆինանսական շուկայի զարգացվածության առումով ևս հետընթաց է արձանագրվել 21 տեղով (97-րդ տեղ), գործարարության կատարելագործվածության բնագավառում զիջել ենք 6 կետով (93-րդ տեղ), իսկ շուկայի արդյունավետության, ինչպես նաև նորարարության կարողություններով մեր երկիրը դիրքերը զիջել է մեկական կետով` համապատասխանաբար գրավելով 118-րդ և 104-րդ տեղերը: Առողջապահության և տարրական կրթության բնագավառներում նույնպես Հայաստանը հետընթաց է գրանցել` 14 կետով (99-րդ տեղ):

Աննշան առաջընթաց է արձանագրվել բարձրագույն կրթության և վերապատրաստում, ենթակառուցվածքների բնագավառներում` երկուական կետով (համապատասխանաբար` 75-րդ և 78-րդ տեղեր), ինչպես նաև տեխնոլոգիական պատրաստվածության մասով` 1 կետով (71-րդ տեղ):

Ուշագրավ է, որ չնայած ՀԱՄ ցուցանիշի նվազմանը, Հայաստանը միջանկյալ փուլից անցում է կատարել դեպի արդյունավետության վրա հիմնված փուլ, շնորհիվ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճին (2,991 ԱՄՆ դոլարից 3,208 ԱՄՆ դոլար 2012-2013 թթ․): Սա նշանակում է, որ զարգացման այս փուլում փոխվում են Հայաստանի առջև եղած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Զարգացման արդյունավետության փուլում գտնվող երկրների հիմնական մարտահրավերը արտադրողականության աճն է:

Նշենք, որ 2014-2015թթ. զեկույցի արդյունքներով` Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան և Գերմանիան: ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում նախորդ տարվա համեմատ առաջատարը Ադրբեջանն է, որին հաջորդում են Ղազախստանն (50-րդ տեղ) ու Ռուսաստանը (53-րդ տեղ` 11 կետով դիրքի լավացում): Ուկրաինան դիրքերը նույնպես բարելավել է 8 կետով` զբաղեցնելով 76-րդ տեղը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:21
Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. զոհվել է ավելի քան 200 մարդ
Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը, ըստ իշխանությունների, գերազանցում է 200-ը: Ինչպես հայտնում է BBC-ն, ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
20:17
Սոցփաթեթի շահառուներն ID քարտերով կսպասարկվեն 2018թ. հունվարից
Ինչպես բազմաթիվ անգամ տարբեր լրատվամիջոցներով տեղեկացվել է, հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ինչու է Ալիևը հայտնվել հիստերիայի մեջ
Քիչ առաջ ՄԱԿ Գլխավոր Անսամբլեայի 72-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևի ելույթը և դրանում ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ
Սեպտեմբերի 27-ին և 29-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Իրանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ ՀՖՖ Տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
20:06
Հումանիտար օգնություն տեղափոխող իրանական շարասյունը Դեյր-էլ-Զորում ընկել է ականանետային ռմբակոծության տակ
Սիրիական Դեյր-էլ-Զորի քաղաքապետարանի մոտ հումանիտար օգնություն տեղափոխող իրանական շարասյունն ընկել է ականանետային ռմբակոծության տակ: Ռիա...
Աղբյուր` Panorama.am
19:58
Գյուղնախարարը Մինսկում կմասնակցի ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան սեպտեմբերի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Մինսկում...
Աղբյուր` Panorama.am
19:50
Կացնի 11 հարված ստացած ռուսաստանցին ողջ է մնացել
Մոսկվայի   բնակիչը ընկերուհու պատճառով հարձակվել է մի  երիտասարդի վրա ու կացինով 11 անգամ հարվածել նրա գլխին: «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
19:41
Վեհափառ Հայրապետը կոնգրեսականներին ներկայացրել է Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին անգամ տարածաշրջանային համագործակցության առարկայական արդյունքն ենք տեսնում. Արծվիկ Մինասյան
Տարածաշրջանում առաջին անգամ տրվեց բնապահպանական անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկը։
Աղբյուր` Panorama.am
19:24
Սուր շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան. ԱՆ
Սուր շնչառական վարակներին բնորոշ է աշուն-գարուն սեզոնյանությունը։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետությունում գրիպի և...
Աղբյուր` Panorama.am
19:16
Իսրայելի մշակույթի նախարարի կողմից քննադատված ֆիլմը ներկայացվել է «Օսկար»-ի
Իսրայելը «Foxtrot» ֆիլմը ներկայացնել է «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Աղբյուր` Panorama.am
19:09
Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 5.5%-ով. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի...
Աղբյուր` Panorama.am
18:57
Էրդողանը քրդերին Թուրքիայի բարեկամներ է անվանել
Մենք դեմ չենք քրդերին, մենք դեմ ենք ահաբեկչությանը, իսկ քրդերը մեր բարեկամներն են։
Աղբյուր` Panorama.am
18:48
Հայաստանյան պրեմիերա՝ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
Փառատոնի առաջիկա համերգը նվիրված է լինելու Հայաստանի Անկախության տոնին:
Աղբյուր` Panorama.am
18:31
Էրեբունիում պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել  պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն...
Աղբյուր` Panorama.am
18:25
Գորիսում 1-4-րդ դասարանների աշակերտների մոտ աղիքային վարակի պատճառը աղտոտված սննդամթերքն է. ԱՆ
Աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր Գորիսի դպրոցում
Աղբյուր` Panorama.am
18:15
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը մեկնարկում է 3-5 % տոկոսադրույքով վարկերի տրամադրման գործընթաց
Առաջին հուշագիրը ստորագրվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի հետ ։
Աղբյուր` Panorama.am
18:11
«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովն ընդունել է Հայտարարություն
Այսօր «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն››  «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին
«Վստահ եմ, որ Մեքսիկայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել արհավիրքի հետևանքները»։
Աղբյուր` Panorama.am
17:52
Նոր նախադրյալներ նորարարության ոլորտում՝ հայ-իրանական գործակցության համար
Սեպտեմբերի 22-ին Երևանում կմեկնարկի «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագիրը կրող հայ-իրանական երկօրյա համաժողովը։ ՀՀ տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հոլանդական ընկերությունները հետաքրքրված են համագործակցել հայ գործընկերների հետ գյուղատնտեսության ոլորտում
«Մեզ համար չափազանց կարևոր է գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում ավելացնել արտադրության ծավալները, ապահովել բարձրորակ գյուղմթերք,...
Աղբյուր` Panorama.am
17:36
Լիբանանցի զբոսաշրջիկների կողմից բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ. Ավետիս Կիտանյան
Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։
Աղբյուր` Panorama.am
17:27
Շումախերի ընտանիքը նրան ցանկանում է տեղափոխել ԱՄՆ՝ վերականգնումը շարունակելու համար
«Ֆորմուլա 1» դասի աշխարհի յոթակի չեմպիոն արշավորդ գերմանացի Միխայել Շումախերի ընտանիքը ծրագրում է նրան տեղափոխել ԱՄՆ՝ վերականգնումը...
Աղբյուր` Panorama.am
17:12
Հայաստանի համար հարևանների հետ հարաբերություններ ունենալը միշտ էլ կենսական է. Համբիկ Սարաֆյան
Բայց այստեղ, պարզ է, գոյություն ունի մի իրավիճակ, երբ Թուրքիայի կողմից Ցյուրիխյան արձանագրությունները դարձան քաղաքական խաղաքարտ, որոնք փորձեցին օգտագործել Հայաստանի դեմ։
Աղբյուր` Panorama.am
17:08
Վաչե Գաբրիելյան. «Մենք կարող ենք ներդրողներին առաջարկել հասանելիություն առնվազն 800 մլն սպառող ունեցող շուկաներ»
Հայաստան-Սփյուռք  6-րդ համաժողովի ներքո տնտեսական հիմնախնդիրները  4  հիմնական ուղղություններով են քննարկվել։ Ներկայացվել ԵՆ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Կարեն Բեքարյան. Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը ՀՀ նախագահի կողմից սահմանվեցին որպես անկյունաքար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթի շեշտադրումների, ուղերձի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
16:46
Դի Կապրիոյի հիմնադրամն այս տարի 20 մլն դոլար է ծախսել բնապահպանություն համար
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամը ավելի քան 20 միլիոն դոլար է ծախսել 2017 թվականին բնապահպանության վրա։...
Աղբյուր` Panorama.am
16:37
Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն ավարտվեց...
Աղբյուր` Panorama.am
16:15
Վիլնյուսում հայկական եկեղեցիներին նվիրված ցուցահանդես է բացվել
Ցուցահանդեսը ներկայացված է լինելու մինչև հոկտեմբերի 19-ը:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում
17:04 20/09/2017

Նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}