Քասախ գյուղում սեպտեմբերի 21-ին ավագանու արտահերթ ընտրություն կանցկացվի. «Ժողովուրդ»
Կոտայքի մարզի Քասախ գյուղում սեպտեմբերի 21-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունները խոստանում են թեժ անցնել: Բանն այնն է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչև օրս ավագանու ԲՀԿ-ական անդամների բոյկոտի պատճառով նիստերը չեն կայացել. նրանք այդ քայլին էին գնացել ՀՀԿ-ական գյուղապետ Արա Մկրտչյանի հետ հակասությունների պատճառով: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն՝ ավագանու լիազորությունները դադարեցվել են և այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել:
Նշենք, որ ավագանու 11 անդամներից 5-ը ԲՀԿ-ական է, 5-ը՝ ՀՀԿ-ական, 1-ը՝ անկուսակցական:
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացել է, որ այս ընտրություններին ավագանու աշխատանքները բոյկոտած ԲՀԿ-ականները կրկին առաջադրել են իրենց թեկնածությունն ու մտադիր են ընտրվել: Իսկ Քասախի ՀՀԿ-ական գյուղապետն առաջադրել է իր թեկնածուներին որ փորձելու է ավագանու կազմում իր թիմի միջոցով մեծամասնություն ձևավորել: Արդյունքում ավագանու 11 տեղի համար պայքարում են 20 հոգի: