Ծառուկյանը և Տեր-Պետրոսյանը` սահմանադրական փոփոխությունների իրենց դիրքորոշման մասին
Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որին մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, Հայ Ազգային Կոնգրեսից` Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Ավետիս Ավագյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման և նախապատրաստման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը:
Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները և առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: Կողմերը նաև կարևորել են մինչև հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու և համախմբելու նպատակով:
Նախորդող հրապարակում՝
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում