«Միջազգային մամուլում Հայաստանի մասին հիշատակումները շատ հաճախ վերաբերում են «Շախմատը դպրոցում» ծրագրին»

ՀՀ կրթության գիտության նախարարությունը, Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ինչպես նա Հայաստանի շախմատային ֆեդերացիան Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 16-18-ը կազմակերպում են «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողով: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում գիտաժողովի մեկնարկն ազդարարել են ՀՀ կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

«Տարիներ առաջ քչերն էին հավատում, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրն իսկապես հաջողված կլինի, և մենք հետևողական կլինենք, քանի որ գաղափարը, լինելով շատ գայթակղիչ, նաև պահանջում էր տքնաջան աշխատանք բոլոր մակարդակներում: Առաջինը լինելը միշտ դժվար է, որովհետև մենք ստիպված էինք ինքնուրույն մտածել՝ ինչպես ներմուծել մի  բովանդակություն, ինչպես այդ բովանդակությունը հարմարեցնել գործող կրթական համակարգին, ինչպես ապահովել մանկավարժների գիտական համապատասխան մակարդակը, ինչպես գտնել ֆինանսավորում և այլն: Այսօր արդեն կարող եմ վստահությամբ փաստել, որ Շախմատի ֆեդերացիայի, Շախմատի ակադեմիայի հետ միասին ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականություն դարձրեց այս նախագիծը: Սա այլևս նախագիծ էլ չէ. սա մեր կրթական համակարգի բաղկացուցիչ, ամենօրյա աշխատանքի մի մասն է: «Շախմատը դպրոցում» ծրագիրը Հայաստանի կրթական համակարգի կողմից ստեղծված ունիկալ ծրագիր է: Մենք միշտ սովոր ենք ներմուծել կրթական գաղափարները և ծրագրերը դրսից, օրինակել արտերկրի լավագույն փորձերը: «Շախմատը դպրոցում» ծրագիրը մեր արտադրանքն է, որը կարող ենք արտահանել՝ որպես կրթական ծրագիր: Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս, իսկ հպարտությունը բազմապատկվում է, երբ այս ծրագրից ունենում ենք ոչ միայն տեսական արդյունքներ, այլև Հայաստանում իրականացված հետազոտությունների մեծ աշխատանք, որոնք կհանրայնացվեն Երևանում կայանալիք միջազգային գիտաժողովում»,-նշել է ԿԳ նախարարը:

Նա նաև ընդգծել է, որ «Շախմատը դպրոցում» ծրագիրը Հայաստանի ամենաշրջադարձային, ամենակարեւոր, միջազգային տեսակետից ամենամեծ հետաքրքրություն վայելող կրթական և ոչ միայն կրթական բարեփոխումն է. «Միջազգային մամուլում Հայաստանի մասին ոչ քաղաքական հիշատակումները վերաբերում են շատ հաճախ «Շախմատը դպրոցում» ծրագրին:  Առաջին անգամ է, երբ այսպիսի ձևաչափով հրավիրվում են աշխարհի մասնագետներ՝ կիսելու մեր փորձը իրենց հետ: Գալիս են մեր փորձը վերցնելու կամ կես կատակ, կես լուրջ՝ մեզանից սովորելու: Հպարտության զգացում ունեմ, որ նախաձեռնվել է գիտաժողովը: Ինչպես շախմատային լեզվով կասեն՝ Հայաստանը սկսում է և հաղթում է: Ուրախ եմ, որ մենք այս գործի առաջատարն ենք աշխարհում»:

Ըստ Ա. Աշոտյանի` այն երեխաները, ովքեր անցել են այս ծրագիրը, հոգեբանորեն ավելի ինքնուրույն են, ավելի պատասխանատու, ավելի ազատ են մտածում և պատասխանատվություն կրում սեփական սխալների համար. «Այս ծրագրի շնորհիվ երեխաների մոտ բարձրանում է տրամաբանական մտածելակերպը, աճում է գիտելիքների մակարդակը, որոշումներ կայացնելու ունակությունը, առաջնորդությունը, պատասխանատվության զգացումը, ռազմավարական մտածելակերպը, կրեատիվությունը»:

«Ծրագիրը՝ որպես պարտադիր կրթական առարկա, 4-րդ դասարանում ավարտվում է, և անհարժեշտություն կա շարունակել ծրագիրը ոչ պարտադիր կրթական հիմունքներով: Շախմատի ֆեդերացիայի հետ որոշեցինք 5-9-րդ դասարանների աշակերտների համար շախմատային խմբակներ ստեղծել այն դպրոցներում, որտեղ դպրոցը և ծնողական համայնքը ցանկանում է: Արտալսարանային եղանակով երեխաները կշարունակեն սովորել շախմատ, արդեն՝ ավելի պրոֆեսիոնալ մակարդակով: Այդ կապակցությամբ Սմբատ Լպուտյանի առաջնորդությամբ ստեղծվել է 5-9-րդ դասարանների շախմատային ձեռնարկ՝ նախասիրական, կամընտրական մարզումների համար»,-ընդգծել է նախարարը:

Ս. Լպուտյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ շախմատն ընդգրկել է կրթական համակարգ, և Հայաստանի փորձն ու աշխատանքը հետաքրքրել է ամբողջ աշխարհին. «Շնորհակալ ենք երկրի նախագահին, որ հասկացավ, գնահատեց և կարևորեց շախմատի դերը երեխայի զարգացման հարցում և կատարեց այդ մեծ քայլը՝ շախմատի մուտքը դպրոցներ: Նաև դրան նպաստեցին ՀՀ ԿԳ նախարարության աշխատանքները: Այսօր մենք այս ծրագրով օրինակ ենք շատ երկրների համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}