Վարչապետը խոստացել է վերանայել ատամնաբույժների աշխատանքը խոչընդոտող խնդիրը. «ՉԻ»
«ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աղմկահարույց որոշումներից մեկն էլ վերաբերում էր ատամնաբույժներին։ Դեռևս 2013 թ. Հայաստանի տարբեր կլինիկաների բժիշկ-ատամնաբույժներ հրապարակային ակցիաներ իրականացրին՝ պահանջելով վերանայել Տիգրան Սարգսյանի որոշումը, ըստ որի՝ յուրաքանչյուր զբաղեցրած բազկաթոռի համար ատամնաբույժը ամսական 15.000 դրամի փոխարեն պետք է վճարեր 80.000 դրամ։ Կախված նրանից, թե կլինիկան որ համայնքում էր, ըստ այդմ էլ բարձրանում էր բազկաթոռի գինը. Այսինքն՝ Կենտրոն համայնքի կլինիկաները ավելի շատ էին վճարում, քան օրինակ՝ Արաբկիր համայնքինը։ Արաբկիրն էլ իր հերթին ավելի էր վճարում, քան Մալաթիա-Սեբաստիան։ Որոշումը մտավ ուժի մեջ, և ակցիաները օգուտ չտվեցին»։
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր մոտ է կանչել ստոմատոլոգներին՝ հորդորելով նրանց ներկայացնել այն խնդիրները, որոնք խանգարում են իրենց աշխատել։ Նա ակնարկել է, որ պատրաստ է վերանայել վերջին որոշումը, եթե այն խոչընդոտում է բժիշկների աշխատանքին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը