Հարցազրույցներ 08:42 06/11/2014

Գեներալ Մանվել Գրիգորյանը պարզաբանում է ադրբեջանցի գերու հետ կապված իր հայտարարությունը

Հեղինակ` Արմեն Մինասյան

Ինչպես արդեն նշվել է, նոյեմբերի 1-ին Երկրապահ կամավորականների միությունում լրագրողների հետ զրույցում, գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հարյուրավոր գերիներ է ունեցել և, որ նրանցից մեկին էլ, ում անունը ինքը կնքել էր Սիմոն, պահել է իր տանը: Գեներալի այս հայտարարությունը վերջին օրերին բուռն քննարկման առիթ է դարձել ինչպես լրատվական դաշտում, այնպես էլ իրավապաշտպանների շրջանում: Ավելին՝ որոշ իրավապաշտպանների կարծիքով` ադրբեջանցի գերուն իր տանը պահելով, գեներալը խախտել է Ժնևի կոնվենցիաները: Ադրբեջանցի գերուն իր տանը պահելու հետ կապված պարզաբանումների խնդրանքով դիմեցինք գեներալ Մանվել Գրիգորյանին:

-Պարոն գեներալ, որոշ իրավապաշտպանների կարծիքով՝ ադրբեջանցի գերուն Ձեր տանը պահելով խախտել եք Ժնևի կոնվենցիաները:

-Էդ որոշ իրավապաշտպանները ովքե՞ր են, իրանք պատերազմ տեսե՞լ են, գիտե՞ն գերին ի՞նչ ա, թե՞ մենակ կինոներում են տեսել: Էդ մարդիկ գիտե՞ն, թե մեր գերիների հետ ինչեր են արել ադրբեջանցիները… Եթե չգիտեն, թող գան հետաքրքրվեն, մի քանի բան պատմեմ, դրանից հետո ինձ կարող ա շնորհակալություն ասեն, որ Սիմոնին մեր տունն եմ պահել ու ողջ-առողջ ուղարկել եմ Ադրբեջան: Հա, մեկ էլ էդ իրավապաշտպաններից որը՞ մի բառ ասեց էս վերջերս, որ Շամշադինից մեր գերուն` Կարենին տանջեցին ու սպանեցին մի օրվա մեջ: Ոնց որ ըտենց բան չեմ հիշում, որ էդ իրավապաշտպանները էդ թեմայով խելքին մոտիկ բան ասած լինեն: Հիմա ասում են` կոնվենցիա եմ խախտել. ճիշտն ասած, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց Ղարաբաղի ու Հայաստանի դեմ, ու ես ու իմ նման հազարավոր տղերք կամավոր գնացինք մեր հողը պաշտպանելու, էդ արանքում չհասցրեցինք Ժնևի կոնվենցիաները կարդանք, նոր գնանք: Երևի իրանք ժամանակ ունեցել են կարդան: Ես հայ քրիստոնյա եմ ու պատերազմի դաշտում թե խաղաղության մեջ, իմ Ժնևի կոնվենցիան իմ հավատքն ա եղել ու իմ խիղճը: Ես միշտ դրանցով եմ առաջնորդվում:
 
-Պարոն Գրիգորյան, բայց գերին գերի է, պետք է պահպանվի հատուկ տարածքում:

-Հատուկ տարածքը ո՞րն ա… թե չգիտեք, իմացեք` էն ժամանակ Ղարաբաղում չկային հատուկ տարածքներ, այլ կար ինքնապաշտպանական տարածքներ: Գերիներին մարդիկ իրանց տներում էին պահում: Էն ժամանակ զինվորներն էլ հատուկ մնալու տեղ չունեին: Մենք էլ, գերիներն էլ, սաղովս էլ տներում էինք ապրում… Ես մինչև 95 թվականը ապրել եմ այդ ինքնապաշտպանական տարածքներում, իսկ 95-ից հետո մինչև 2000 թվականը ընտանիքիս հետ ապրել եմ զորամասի տարածքում և Հայաստան եմ եկել 10-15 օրով, այն էլ տարվա մեջ 1 անգամ, իսկ էդ ժամանակ իմ գործն էլ էն էր, որ դրանց հանկարծ ոչ մեկ չվնասի, չնեղացնի: Որովհետև մենք հարյուրավոր գերիներ և դիակներ ունեինք իրենց մոտ ու մինչև այսօր էլ ունենք, մեր զոհված ընկերների դիակները պետք է փոխանակեինք և հանձնեինք հարազատներին:

-Պարոն գեներալ, այնուամենայնիվ, համաձայնեք, որ ադրբեջանցի գերուն տանը պահելը կարող է հարցեր առաջացնել:

-Ի՞նչ հարցեր կարա առաջացնի: Եթե ես Սիմոնին վատ վերաբերվեի, տուն ինչի էի բերում, ով ա տեսել մարդ թշնամուն իրա կամքով բերի իրա տուն: Սիմոնը շատ լավ էլ ապրել ա մեր տանը, որևէ խնդիր չի ունեցել, սոված չի եղել, նորմալ հագնված ա եղել, քանի անգամ հիվանդացել ա բժիշկ ա եկել, դեղեր ա նշանակել և այլն: Ու հետո էլ, կարա՞ս պատկերացնես էդ մարդը էս ընթացքում տարվա մեջ քանի անգամ կարար փախներ, եթե ուզենար: Փախնելը ո՞րն ա, թողեր էթար, իրա գլխին հո պահակ չկա՞ր, ինքը ազատ ֆռֆռում էր: Օրինակ, որ Մարտակերտում փախներ ու սահմանը անցներ Ադրբեջան, ո՞վ էր իրան բան ասելու, էն վախտ էլ հո սենց պոստեր-բաներ դրած չէր սաղ տեղերը: Էդ մարդը չէր էլ ուզում գնար, ես իրան ավելի լավ էի պահում, քան իրա հրամանատարները: Որ ճիշտը ուզում ես իմանաս՝ վախենում էր իրենց իշխանություններից, վերադաս հրամանատարներից և քանի որ ինձ ասել էր, որ ուներ նշանած, մայր, քույր, դրա համար էլ մենք ամեն ինչ անում էինք, որ հետ ուղարկենք հարազատների մոտ, չէր էլ ուզում գնար, կարելի ա ասել՝ զոռով եմ ուղարկել, մտածեցի հարազատներ ունի, նշանած ունի թող գնա հասնի իրա հարազատներին, ինչքան կարա մնա ստեղ: Պատերազմը պատերազմ, իսկ պատերազմից հետո հայ քրիստոնյա ենք և մեր առավելությունը, հզորությունը էտա եղել:

-Իսկ ինչի՞ էիք հայկական անուն կնքում:

-Բա իմ հետ մի տանիքի տակ ապրում էր, լավ էլ խոսում էր հայերեն, զորքի հետ էր ապրում` մեր կողքին, էտ մարդու հետ խոսում ես, մի անուն չտա՞ս: Հո չէի՞ ասելու՝ Ալիև:

-Բա ո՞նց եղավ, որ թողեցիք գնա:

-Երկիրն էտ ժամանակ արդեն կամաց-կամաց կայանում էր: Կարմիր խաչ կար, բան կար, էտ գերիների հանձնաժողով, բան… արդեն էտ ժամանակ գերիներին հանձնում էինք իրանց, իրանք էին ուղարկում: Մենք էլ համոզեցինք հանձնեցինք համապատասխան մարմիններին և կարմիր խաչի միջոցով ուրիշ ռազմագերիների հետ փոխանակեցին հայ ռազմագերիների հետ:

-Ադրբեջան վերադառնալուց հետո լուր ունե՞ք նրանից:

-Չէ, ինքը 94-ին մեր մոտա եղել, 95-ին հենց կայունացավ, համոզել եմ, հանձնել եմ համապատասխան մարմիններին և իմացել եմ, որ կարմիր խաչի միջոցով փոխանակվել է հայ ռազմագերիների հետ և ուղարկվել հարազատների մոտ, լուր չունեմ, կուզեի որ ողջ առողջ լինի, բայց Աստված ոչ անի, որ զինվորական լինի ու նորից կռվի մեր դեմ, որովհետև էս անգամ որ բռնեցի, հաստատ էլ մեր տունը չեմ պահելու, որ մեր իրավապաշտպանները չասեն կոնվենցիա եմ խախտում: Իրեն ասել եմ՝ նոր եմ ուղարկել, եթե փորձես հայի վրա զենք բարձրացնես Աստված իրան և հարազատներին կպատժի, որովհետև ես չեմ պատժել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:56
Ինչպես է պետք պահել մանդարինները
Ռոսպոտրեբնադզորն առաջարկություններ է ներկայացրել մանդարինների ճիշտ ընտրության և պահպանման վերաբերյալ: Ռիա նովոսիի հաղորդմամբ, այս մասին նշել են...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արամ Առաջին. Անհրաժեշտ է համահայկական օրակարգի կետեր մշակել
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնած մասնագիտական քննարկումներ հինգերորդ առցանց նիստը կայացել է դեկտեմբերի 7-ին: Կիլիկիայի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Մեր խնդիրն է, որ Հայաստանը ներկայանա որպես անկախ, ինքնիշխան երկիր. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը: Կառավարությունից նշում են,...
Աղբյուր` Panorama.am
14:25
Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում. ԱԳՆ
Հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակի ու նրանց արժանապատվության միջազգային օրվա առթիվ
Աղբյուր` Panorama.am
14:17
Սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ. Եղանակի մասին
Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը և 10-ի գիշերը սպադվում է  անձրև։ Հաջորդող օրերին՝ գիշերը և առավոտյան հնարավոր է մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և...
Աղբյուր` Panorama.am
14:00
Բժիշկը հորդորում է ձմռանը արևապաշտպան քսուք օգտագործել
Մաշկաբան Պոլինա Ռաժևան կարևորել է ձմռանը մաշկի համար արևապաշտպան քսուք օգտագործելը։ «Այդպիսով կպաշտպանեք մաշկը արևի ճառագայթներից,...
Աղբյուր` Panorama.am
13:47
Փաստաբաններ. Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ «արարքի» համար են պատժում գնդապետ Ասլանյանին
Դեկտեմբերի 4-ին փաստաբանները ստացել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների...
Աղբյուր` Panorama.am
13:35
Երգիծաբանության հետ կապված խնդիր կա. Գրականագետ
«Արդի հայ գրականությունն այսօր զարգանում է, վատ չի զարգանում, կա ազատություն, ով ինչ մտածում է, գրում է։ Կան շնորհալի, միջին որակի...
Աղբյուր` Panorama.am
13:26
Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի 2024 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը
2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:24
Ելենա Զելենսկայան խնդրանքով դիմել է Արևմուտքին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, օգնություն է խնդրել ԱՄՆ-ից՝ կապված ռազմական աջակցության վերականգնման հետ։ Նա հստակեցրել է,...
Աղբյուր` Panorama.am
13:14
«Երգեհոնային երաժշտության 500 տարին»՝ Կոմպոզիտորների միությունում
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Կոմպոզիտորների միության դահլիճում «Երգեհոնային երաժշտության 500 տարին» համերգի շրջանակներում Կոնստանտին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Աղմկահարույց տեսանյութերի հերոսները ձերբակալվել են․ Ոստիկանություն
Երեկվանից համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 ռուս քաղաքացիներ ակնհայտ խուլիգանական վարք դրսևորում Երևանում՝  վնաս...
Աղբյուր` Panorama.am
13:00
Տիգրան Հարությունյանը «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարում առաջատարների շարքում է
Տիգրան Հարությունյանը առաջատարների շարքում է Իտալիայում ընթացող «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարում: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Մաշտոցի քննչական բաժնում ոստիկանն իրեն ամրացված ատրճանակով ինքնասպան է եղել
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը գրում է, որ Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սեբաստիայում ողբերգական վրաերթի զոհը Ալլա Իգնատենկոն էր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարից մանրամասներ է հայտնում ոստիկանությունը։ Դեկտեմբերի 8-ին,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»
«Ամեն հայկականը կմնա հայկական»
Աղբյուր` Panorama.am
12:32
Հայաստանն ու Ադրբեջանը գուցե ցանկանան Արցախի հարցը երկուսով լուծել, բայց դա նրանց թույլ չեն տա. Արմեն Բադալյան
Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը չի կարող լինել երկու երկրների երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ներողություն եմ խնդրում բոլոր զոհված տղաներից, որ մենք անշնորհ դուրս եկանք. Զոհրաբ Ըռքոյան
«Ես չգիտեմ, թե ինչ քաղաքական խաղերի պատճառով կորցրեցինք ողջ Արցախը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
12:06
Լարսը բաց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ազդարարները «գործ տվողներ» չեն. Կարեն Զադոյան
Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
11:49
Քաղաքացու ահազանգը. Ձվի գինը բարձրացավ
Սևանի բնակիչ Պապ Հայրապետյանն ահազանգում է՝ Ամանորին ընդառաջ ձուն թանկացել է։ «Ամանորի շեմին կրկին տհաճ անակնկալ են մատուցում ձու...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ալիև. Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում
«Շուրջ երեք տարի տևած բանակցային գործընթացում Հայաստանը մշտապես ցանկանում էր խաղաղության համաձայնագրում Ղարաբաղի հայ փոքրամասնությանը...
Աղբյուր` Panorama.am
11:30
ԵՄ երկրները, որտեղ ապրում են ամենաերջանիկ և դժբախտ մարդիկ
Ավստրիան, Լեհաստանը և Ռումինիան զբաղեցնում են լավագույն եռյակը Եվրամիության ամենաերջանիկ երկրների վարկանիշում։ Նման եզրակացության են եկել EU...
Աղբյուր` Panorama.am
11:20
Ոչ մի բան ձեզ չփոխեց. Ալեն և Կառլեն Սիմոնյանները՝ Գուրգեն Արսենյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ համատեղ փոքր հայտարարություն է տարածել ու շնորհակալություն հայտնել...
Աղբյուր` Panorama.am
11:11
Հայասաթ-1-ը իռլանդականից 2 անգամ փոքր է . Հրանտ Խաչատրյան
Գիտուժ նախաձեռնության անդամ, YerevaNNի տնօրեն Հրանտ Խաչատրյանը գրում է. «2023 թվականի դեկտեմբերի 1-ին SpaceX-ի Falcon 9 հրթիռը...
Աղբյուր` Panorama.am
11:00
2023 թվականի աշխարհի ամենահարուստ ընտանիքները՝ ըստ Bloomberg-ի
2023 թվականին աշխարհի ամենահարուստ ընտանիքը, ըստ Bloomberg-ի, ԱՄԷ Ալ Նահյան իշխող դինաստիան է  305 միլիարդ դոլար կարողությամբ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:51
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին «Օպել»-ը բախվել է «Գազել»-ին
Տուժածներից մեկի վիճակը ծանր է։
Աղբյուր` Panorama.am
10:46
Ո՞րն է «քո» Արմինկան»
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան, որ շատ ակտիվ է սոցցանցերում, ակտիվ ներկայացնումէ  իր ելույթներն ու առօրյան, երեք լուսանկար...
Աղբյուր` Panorama.am
10:39
Նրանք չհուսահատվեցին, հավատքը չկորցրին
Հղություն Սուրբ Աստվածածնի
Աղբյուր` Panorama.am
10:30
Կապանի «Սյունիք» օդանավակայան իրականացվել է 14 չվերթ
Ներկայումս հայկական ավիացիոն շուկայում գործում են 6 տեղական օդանավ շահագործողներ, որոնք իրականացնում են առևտրային միջազգային չվերթեր։ Եվս մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
13:52 08/12/2023

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}