Աշխարհում 17:19 08/12/2014

Միջազգային կազմակերպություններն ու մամուլը` ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության մասին

 «Այդ քայլն Ադրբեջանում ազատ ԶԼՄ-ները լռեցնելու հերթական նախանշանն է: Խադիջա Իսմայիլովան երկրում մնացած վերջին ազատ ձայնն էր»,- հայտարարել է Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Ջոն Դալխիզեն: Նրա հայտարարությունը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում:

Դալխիզեն նշում է, որ Իսմայիլովայի ձերբակալության հրամանը նրա ձայնը լռեցնելու բազմաթիվ փորձերից ընդամենը մեկն էր` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնությունը, որոնք պարզապես իրենց աշխատանքն են կատարում:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն էլ իր հերթին նշում է, որ Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը ջախջախիչ հարված է Ադրբեջանի քննադատող ձայներին:

Հարավային Կովկասում Human Rights Watch-ի համակարգող Գեորգի Գոգիան հայտարարել է, որ Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի համար «անհարմար խոսափող» էր, և նրա ձերբակալությունն ամբողջությամբ դասվում է կառավարության՝ այլախոհ ձայները լռեցնելու փորձերին: Նա կոչ է արել Ադրբեջանի իշխանությանը անհապաղ ազատել լրագրողին:

«Ադրբեջանի միջազգային գործընկերներն արդեն մի քանի ամիս շարունակ իրենց մտահոգությունն են հայտնում երկրում բռնությունների հետ կապված, իսկ ահա Իսմայիլովայի ձերբակալությունը վերջին կաթիլն էր: Միջազգային գործընկերները պետք է Ադրբեջանին հստակ բացատրեն, որ նախկին համագործակցությունն այլևս չի լինելու, քանի դեռ իշխանություններին քննադատողները ճաղերի հետևում են»,-ընդգծել է Գոգիան:

Freedom House միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը ևս իր պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի կառավարության աչքի փուշն էր երկրում իշխող կաշառակերության վերաբերյալ իր հետազոտությունների պատճառով:

«Ակնհայտ է, որ նրա ձերբակալությունը քաղաքական բնույթ է կրում»,- նշել է «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (Committee to Protect Journalists, CPJ) իր կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Լրագրողի ձերբակալությունն ընդգծում է արմատավորված ավտորիտար բնազդն Իլհամ Ալիևի կառավարությունում»,- նշված է Index on Censorship միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Broadcasting Board of Governors միջազգային գործակալությունը նույնպես իր վրդովմունքն է հայտնել Իսմայիլովայի ձերբակալության հետ կապված՝ կոչ անելով ադրբեջանական իշխանություններին անհապաղ ազատել նրան: Հայտարարությունը հրապարակված է գործակալության պաշտոնական կայքում:

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի կենտրոնն» (OCCRP) իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը հետապնդում է լրագրողին ադրբեջանցիների համար արդիական թեմաները լուսաբանելու պատճառով:

Նմանօրինակ հայտարարություններ ու կոչեր են հրապարակել նաև Civil Rights Defenders միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և Կանանց միջազգային մեդիա հիմնադրամը (IWMF):


«Իսմայիլովայի հետ կապված ներկայիս իրավիճակն Ադրբեջանի երկերեսանի քաղաքականության կատարյալ դրսևորումն է ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում»,- նշված է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության մասին Foreign Policy ամսագրի նյութում:

Նյութում ընդգծվում է, որ Ադրբեջանի կառավարությունը մի կողմից հովանավորում է արևմտյան լոբբիստներին և վերլուծական կենտրոններին՝ վստահեցնելով ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչներին, թե իբր Ադրբեջանը վստահելի և ժողովրդավարական գործընկեր է, իսկ մյուս կողմից` երկրի ներսում, ընդհակառակը, իր գործողություններով բացարձակապես այլ պատկեր է ցույց տալիս:

«Վերջին տարիներին Բաքվի վարչակարգը մտադրված ոչնչացրել է այնպիսի անկախ ինստիտուտներ, ինչպիսիք են մամուլը, քաղաքական կուսակցությունները, իսկ վերջերս՝ հասարակական կազմակերպությունները. և այս ամենն իրագործվել է արևմտյան ազդեցությունից պաշտպանվելու պատրվակով»,- գրում է Foreign Policy-ին «հեգնանք» համարելով այդ քայլը, քանի որ այս միջադեպերը ծավալվում են այն երկրում, որտեղ ժամանակին հպարտանում էին իրենց՝ աշխարհում առաջին աշխարհիկ մուսուլմանները լինելով:

Ամերիկյան USA Today հրատարակությունը նույնպես անդրադարձել է Լրագրողի ձերբակալությանը: Նյութում ներկայացվում են Իսմայիլովայի ձերբակալության հետ կապված միջազգային կազմակերպությունների և ազդեցիկ մարդկանց քննադատական հայտարարություններն Ադրբեջանի կառավարության հասցեին:

«Ազատություն ռադիոկայանը», որի հետ համագործակցում էր նաև Խադիջա Իսմայիլովան, ևս տվյալ թեմայով պատրաստել է մի շարք նութեր ՝ ներկայացնելով լրագրողի ձերբակալության հետ կապված միջազգային հանրության արձագանքը, ինչպես նաև հրապարակել է նրա ձերբակալության պահի տեսագրությունը:

Նմանատիպեր նյութեր հրապարակված են նաև Կանադայի ռադիոհեռարձակող կորպորացիայի (Canadian Broadcasting Corporatio) և հնդկական New Delhi Television Limited կոմերցիոն հեռուստաընկերության առցանց ծառայության կայքերում:

Նշենք, որ ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովային ձերբակալել են դեկտեմբերի 5-ին հարցաքննությունից հետո: Սաբայիլի շրջանի դատարանը որպես նրա նկատմամբ խափանման միջոց սահմանել է երկու ամիս ժամկետով նախնական կալանք: Լրագրողը մեղադրվում է ինքնասպանության դրդելու հոդվածով: Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա Իսմայիլովային սպասվում է 3-7 տարի ազատազրկում:

Խադիջա Իսմայիլովան բազմիցս եղել է Ադրբեջանի կառավարության թիրախն իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ մերկացրել է Ադրբեջանի իշխանության բարձր օղակներում կաշառակերության մեծ չափերն ապացուցող փաստեր: Վերջին շրջանում նա թոք-շոու էր վարում «Ազատություն ռադիոկայանում»:

Նախորդող`
Արևմուտքը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության համար
ԵԽԽՎ նախագահը մտահոգված է Իսմայիլովայի ձերբակալմամբ
ԵԱՀԿ-ն դատապարտեց Ադրբեջանին․ Իսմայլովայի ձերբակալությունը կազմակերպված ահաբեկում է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:48
ՀՀ կառավարությունը կդիմի Վենետիկի հանձնաժողովին՝ դատական օրենսգրքի փոփոխությունների եզրակացության համար
Վենետիկի հանձնաժողովը հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունների և Վենետիկի հանձնաժողովի միջև արդյունավետ համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԵՄ-ում ամենաթանկ մթերքը Դանիայում է
«Եվրաստատ» վիճակագրական գործակալության վերջին տվյալները
Աղբյուր` Panorama.am
20:18
Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են հաշմանդամություն ունեցող երկրպագուների հետ
Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները հանդես են եկել գեղեցիկ նախաձեռնությամբ՝ հանդիպելով հաշմանդամություն ունեցող երկրպագուների հետ:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիան Կիպրոսի ջրերում բնական գազի պաշարներ է հայտնաբերել
Հունական «Fileleftheros» (Ֆիլելևթերոս) թերթի տարածած տեղեկության համաձայն՝ թուրքական «FATİH1» հորատիչ նավը հունական...
Աղբյուր` Panorama.am
19:42
ՈՒԵՖԱ-ն Եվրո 2020-ի տոմսերի 19,3 միլիոն հայտ է ստացել
Երկրպագուները Եվրո-2020-ի տոմսերի 19,3 միլիոն հայտ են ներկաացրել վաճառքի առաջին էտապի ընթացքում։ sports.ru-ի հաղորդմամբ, սա ռեկորդային թիվ է,...
Աղբյուր` Panorama.am
19:34
Գերմանական մայրուղում հրդեհվել է 17 տոննա կակաո
Նախօրեին՝ հուլիսի 15-ին Գերմանիայի մայրուղում այրվել է 17 տոննա կակաո է։ Ոստիկանությունը ենթադրում է, որ վնասի չափը կարող է լինել 100 հազար...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թուրք վերլուծաբան. «S-400-ների մասերի մատակարարման օրը պատահական չէր ընտրված»
Թուրքական «Haberturk» պարբերականի հայտնի վերլուծաբան Մուրադ Բարդաքչըն ուշագրավ հոդված է հրապարակել Ռուսաստանի կողմից Թուրքիային...
Աղբյուր` Panorama.am
19:13
Բրիտանիան մտադիր չէ Ասանժին հանձնել այն երկրին, որտեղ գործում է մահապատիժը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարարի Ալան Դունկան հայտարարել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվնի այն երկրին, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
19:02
007 գործակալը կլինի սևամորթ կին
Բրիտանացի սևամորթ դերասանուհի Լաշանա Լինչը կխաղա «Ջեյմս Բոնդ 25» նոր ֆիլմում սուպերգործակալի դերը։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա...
Աղբյուր` Panorama.am
19:00
Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թերթը երեք օր է՝ առանձնակի ոգևորությամբ տարածում է Սամվել Կարապետյանի եղբորորդուն վերագրվող մեղադրանքի թեման:...
Աղբյուր` Panorama.am
18:57
Նախարարություն. Սևանա լճի թափանցիկությունը կտրուկ աճել է
Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը: Հայտարարում են շրջակա միջավայրի նախարարությունից։ «Ներկայումս լճի թափանցիկությունը...
Աղբյուր` Panorama.am
18:52
ԱՆ. Նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որևէ բժշկական հաստատություն
Արդարադատության նախարարար Ռուստամ Բադասյանը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որևէ բժշկական հաստատություն, անցնել համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր վճռաբեկ բողոք է ներկայացնել նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը...
Աղբյուր` Panorama.am
18:45
Երուսաղեմի Հայ պատրիարքից ներողություն են խնդրել
Երուսաղեմի Հայոց պատրիարքարան են այսօր այցելել ու Երուսաղեմի Հայ Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս  Մանուկյանի հետ հանդիպել Քնեսեթի անդամ և Հին...
Աղբյուր` Panorama.am
18:37
Արմեն Գրիգորյանին հանձնարարվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել են ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը,...
Աղբյուր` Panorama.am
18:27
Դատարանը Մեսսիին կոչ է արել ներողություն խնդրել
Արգենտինայի մարզական արբիտրաժային դատարանի անդամ Գուստավո Աբրեուն մեկնաբանել է ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի խոսքերը, որը ֆուտբոլի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բրիտանիայի հավանական վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Դոունինգ Սթրիթում ընկերուհու հետ ապրելու մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետի հավանական թեկնածու Բորիս Ջոնսոնը նախօրեին հրաժարվել է ասել, թե վարչապետ դառնալու դեպքում իր հետ վարչապետի նստավայր...
Աղբյուր` Panorama.am
18:11
Անդրանիկ Քոչարյան. Ուսումնասիրված փաստաթղթերում եղել են նորություններ
2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտում է նախապատրաստական փուլը,...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ալաշկերտը ժամանել է Սկոպյե
Հայաստանի գործող գավաթակիր «Ալաշկերտը» ժամանել է Սկոպյե, որտեղ հուլիսի 18-ին, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում...
Աղբյուր` Panorama.am
17:59
Դեմիեն Շազելը նկարահանում է «Բաբելոն» ֆիլմը Էմմա Սթոունի մասնակցությամբ
Ռեժիսոր Դեմիեն Շազելը («Մոլեգնություն»,  «Լա-Լա Լենդ») աշխատում է նոր ֆիլմի վրա, որի աշխատանքային անվանումն է...
Աղբյուր` Panorama.am
17:49
ՉԼ. Արարատ-Արմենիան Ստոկհոլմում է
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը ժամանել են Սկոպյե, որտեղ վաղը՝ հուլիսի 17-ին, Չեմպիոնների լիգայի որակավորման...
Աղբյուր` Panorama.am
17:39
ՔԿ. Հանքավայրի տարածք հնարավոր է գնալ հատուկ տրանսպորտային միջոցներով
Վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են...
Աղբյուր` Panorama.am
17:27
Բուսաբանական այգու մի հատվածում նույնիսկ ոռոգման համակարգ չկա
80 հեկտար տարածքում՝ անվտանգության երկու աշխատակից
Աղբյուր` Panorama.am
17:18
Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել Թուրքիայի օդուժում ծառայող 48 զինվորականների վերաբերյալ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:15
Էդ ի՞նչ փաստաթուղթ է, որ պիտի վարչապետը իմանար. Վ. Կարապետյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին
Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին լսելիս իշխանության ներկայացուցիչները  մեղմ ասած լարվում են։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:06
Մարինա Խաչատրյան. Համարում եմ, որ Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր
Բժիշկ-նեյրովիրաբույժ,  CNS անդամ,  WINS անդամ, WSSFN անդամ,  «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հուլիսի 22-ից Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում կգործարկվի արագաչափ սարք
Հուլիսի 22-ից Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում կգործարկվի արագաչափ սարք Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով...
Աղբյուր` Panorama.am
16:47
Տիգրան Պասկևիչյան. Այսօր դիմում գրեցի և ազատվեցի
Բանաստեղծ, կինոռեժիսոր, սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը հայտնել է Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
16:35
ԼՂ ադրբեջանական համայնքի «ռեբրենդինգի» հետքերով
2018թ. դեկտեմբերից այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական» համայնքը գլխավորում է Թուրալ Գանջալիևը՝ Ադրբեջանի ԱԳՆ երիտասարդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կխնդրեի, որ մեր կլասիկ պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ. Ռևազյանը՝ Մարուքյանին
13:47 15/07/2019

Կխնդրեի, որ մեր կլասիկ պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ. Ռևազյանը՝ Մարուքյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}